Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 16.03.2018 - 31.03.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվող փոփոխությունների արդյունքում գանձապետարանում հաշիվներ ունեցող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պատվիրատուների նկատմամբ պետք է իրականացվի նախնական հսկողություն։ 
0 8196

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 26.10.2017 - 21.11.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուղղված է նշված որոշմամբ հաստատված կարգի գործնական կիրառման ժամանակ ի հայտ եկած՝ տարաբնույթ մեկնաբանման տեղիք տվող դրույթները հստակեցնելուն և գնման գործըթնացին մասնակցության պայմանները պարզեցնելուն: Արդյունքում հնարավորինս կբացառվեն մասնակիցների կողմից ոչ էական թերություններով հայտերի ներկայացումը, հետևաբար նաև՝ այդ հիմքով պատվիրատուների կողմից վերջիններիս հայտերի մերժումը:
0 9610

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 07.04.2017 - 28.04.2017

«Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու եվ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշ­ման նախագիծ  «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու եվ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշ­ման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Գնումների մասին» 16.12.16թ. N ՀՀ-21-Ն ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` ՀՀ տարածքից դուրս գնումների կատարման, գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման և ֆինանսավորման, գնահատող հանձնաժողովի կազմավորման և գործունեության, օրենքով նախատեսված գնում կատարելու ընթացակարգերի կիրարկման կարգի և դրանց առանձնահատկությունների, փակ պարբերական մրցույթներով գնումների հետ կապված հարաբերությունների կարգավորման, «գնման գին» և «փոխկապակցված անձինք» հասկացությունների, փոխկապակցված անձանց կողմից գնման ընթացակարգերին մասնակցության սահմանափակման դեպքերի,  ինչպես նաև հրավերի և պայմանագրի հիմնական պայմանների սահմանման անհրաժեշտությամբ:
12 12132