Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 26.10.2022 - 10.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 658-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի <<Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին>> N 743-Լ որոշման հավելվածի 9-րդ կետի <<դ.>> ենթակետի համաձայն՝  Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը թանկարժեք մետաղներով ու քարերով գործառնությունների կարգավորման ոլորտում իրականացնում է հարգորոշման և հարգադրոշմման համար օգտագործվող սարքավորումների փորձաքննություն, տարբերանիշերի և անվանանիշերի պատվիրում, տրամադրում և հաշվառում: Հարկ է նկատի ունենալ, որ նշված գործառույթները ՀՀ ֆինանսների նախարարության համար հանդիսանում են ոչ պրոֆիլային: Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 744-Լ և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 742-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 658-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 31), 32) և 34)-ի համաձայն ՀՀ էկոնոմիկային նախարարությունը թանկարժեք մետաղների բնագավառում մշակում և իրականացնում է քաղաքականությունը, կազմակերպում է թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման քննությունները, ինչպես նաև իրականացնում է նախարարության կողմից մատուցվող ծառայությունների բնագավառում քաղաքականության մշակումը, լիցենզիաների, արտոնագրերի, վկայականների, վկայագրերի, եզրակացությունների, թույլտվությունների, ակտերի, հավաստագրերի տրամադրման ու ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գործընթացի ապահովումը, հետևաբար առավել նպատակահարմար է ՀՀ ֆինանսների նախարարության /Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանի/ կողմից իրականացվող հարգորոշման և հարգադրոշմման համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության, տարբերանիշերի և անվանանիշերի պատվիրման, տրամադրման և հաշվառման գործառույթների կատարումը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:
0 3026

Քննարկվել է 26.10.2022 - 10.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 743-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի <<Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին>> N 743-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 9-րդ ենթակետի <<գ.>> պարբերության համաձայն՝ իրականացնում է Գանձարան մուտքագրվող իրերի փորձաքննությունը, որակական գնահատման ապահովումը և թանկարժեք մետաղների ստուգիչ տարրալուծումները, իսկ նույն ենթակետի <<դ.>> պարբերության համաձայն՝ իրականացնում է հարգորոշման և հարգադրոշմման համար օգտագործվող սարքավորումների փորձաքննությունը, տարբերանիշերի և անվանանիշերի պատվիրումը, տրամադրումը և հաշվառումը: Հարկ է նկատի ունենալ, որ նշված գործառույթները ՀՀ ֆինանսների նախարարության համար հանդիսանում են ոչ պրոֆիլային, հետևաբար առաջարկվում է թանկարժեք մետաղներով ու քարերով գործառնությունների կարգավորման ոլորտում ՀՀ ֆինանսների նախարարության /Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանի/ փորձաքննությունների կատարման մասով գործառույթների կատարումը վերապահել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, իսկ հարգորոշման և հարգադրոշմման համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության, տարբերանիշերի և անվանանիշերի պատվիրման, տրամադրման և հաշվառման գործառույթների կատարումը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:
0 2976

Քննարկվել է 26.10.2022 - 10.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1935-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի <<Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին>> N 743-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 9-րդ ենթակետի <<դ.>> պարբերության համաձայն՝ իրականացնում է տարբերանիշերի և անվանանիշերի պատվիրում, տրամադրում և հաշվառում: Հաշվի առնելով, որ տվյալ գործառույթը ՀՀ ֆինանսների նախարարության համար հանդիսանում է ոչ պրոֆիլային, իսկ ՀՀ էկոնոմիկային նախարարությունը թանկարժեք մետաղների բնագավառում մշակում և իրականացնում է քաղաքականությունը, կազմակերպում է թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման քննությունները, ինչպես նաև իրականացնում է նախարարության կողմից մատուցվող ծառայությունների բնագավառում քաղաքականության մշակումը, լիցենզիաների, արտոնագրերի, վկայականների, վկայագրերի, եզրակացությունների, թույլտվությունների, ակտերի, հավաստագրերի տրամադրման ու ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գործընթացի ապահովումը, առավել նպատակահարմար է ՀՀ ֆինանսների նախարարության /Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան/ կողմից իրականացվող տարբերանիշերի և անվանանիշերի պատվիրման, տրամադրման և հաշվառման գործառույթների կատարումը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը: Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ կատարել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի «Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգը հաստատելու մասին» N 1935-Ն որոշման մեջ, քանի որ վերջինովս սահմանված է, որ տարբերանիշի և անվանանիշի գրանցման, հաշվառման գործառույթներն իրականացնող լիազոր մարմինը ՀՀ ֆինանսների նախարարությունն է:
0 2674

Քննարկվել է 26.10.2022 - 10.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 785-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի <<Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին>> N 743-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 9-րդ ենթակետի <<դ.>> պարբերության համաձայն՝ իրականացնում է հարգորոշման և հարգադրոշմման համար օգտագործվող սարքավորումների փորձաքննությունը: Հաշվի առնելով, որ տվյալ գործառույթը ՀՀ ֆինանսների նախարարության համար հանդիսանում է ոչ պրոֆիլային, իսկ ՀՀ էկոնոմիկային նախարարությունը թանկարժեք մետաղների բնագավառում մշակում և իրականացնում է քաղաքականությունը, կազմակերպում է թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման քննությունները, հետևաբար Ֆինանսների նախարարության կողմից շրջանառվում է <<Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի <<Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին>> N 743-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> որոշման նախագիծը, որով առաջարկվում է հանել հարգորոշման և հարգադրոշմման համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության գործառույթների կատարումը ֆինանսների նախարարության լիազորություններից՝ վերապահելով այն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը: Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ կատարել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 785-Ն որոշման մեջ, քանի որ վերջինովս սահմանված է, որ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննությունն անցկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի <<Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան>> գործակալությունը:
0 2872

Քննարկվել է 26.10.2022 - 10.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1933-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ֆինանսների նախարարության Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը (այսուհետ՝ Գանձարան) թանկարժեք մետաղներով և քարերով գործառնությունների կարգավորման ոլորտում, ի թիվս այլ գործառույթների, իրականացնում է Գանձարան մուտքագրվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի փորձաքննություններ, որակական գնահատման ապահովում և թանկարժեք մետաղների ստուգիչ տարրալուծումների կատարում, թանկարժեք քարերի անվանման որոշում և որակական գնահատման ապահովում, պետական մարմինների և դատարանների կողմից ընդունված որոշումների հիման վրա կատարվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի փորձաքննություններ, Գանձարան մուտքագրվող և ելքագրվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի շուկայական գնահատում, ինչպես նաև թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր պարունակող թանգարանային նմուշների ու արխիվային արժեքների փորձաքննություններ: Հաշվի առնելով, որ թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի փորձաքննությունների կատարման գործառույթը ՀՀ ֆինանսների նախարարության համար հանդիսանում է ոչ պրոֆիլային գործառույթ, և «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն» պետական հիմնարկը, ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի N 744 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1933-Ն որոշման հավելված 1-ի 10-րդ կետի ա) ենթակետի համաձայն, իր գործունեության առարկային և նպատակներին համապատասխան, պայմանագրային հիմունքներով կատարում է փորձաքննություններ (ինչպես քրեական, վարչական, քաղաքացիական վարույթների շրջանակներում, այնպես էլ այլ փորձաքննություններ), առավել նպատակահարմար է  Գանձարանի փորձաքննությունների կատարման մասով գործառույթների կատարումը վերապահել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:  
0 2703

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 10.09.2021 - 25.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԻ 2022-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունում (այսուհետ՝ Գանձարան) տարիների ընթացքում կուտակվել են բավարար քանակությամբ թանկարժեք քարեր, ինչպես նաև թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրեր, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը՝ ապրանքային տեսքը և արժեքը: Պետական պահուստների կառավարումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով, ՀՀ ֆինանսների նախարարությունը, որդեգրել է մոտեցում, որ Պետական պահուստներում պետք է կուտակել միայն բարձր լիկվիդայնություն ունեցող պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներ և թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրեր, որը հիմք է հանդիսացել պետական պահուստներից ոչ իրացվելի իրերի օտարման ծրագրի կազմման համար:
0 4708