Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 28.02.2024 - 19.03.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024ԹՎԱԿԱՆԻ` ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԲՆԱԿԵԼԻ ՈՒ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սևան համայնքի տարածքում բնակելի և ոչ բնակելի տարածքների, հողօգտագործման և տեղական վճարներ սահմանելու համար անհրաժեշտ է ունենալ իրավական ակտ, որը հնարավորություն կտա ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական բնակավայրերում հստակեցնել ոլորտային գործընթացները և կարգավորել վարձավճարների գանձման գործառույթները, որը միաժամանակ համայնքային բյուջեի եկամուտի աղբյուրներից մեկն է և սահմանված է օրենքով: Իրավական ակտի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի 2024թվականին ևս ապահովել համայնքային բյուջեի եկամուտները և աշխատել կանոնակարգված՝ համաձայն առկա օրենքների: 2 1 0 1429