Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 31.03.2022 - 15.04.2022

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՆԳ ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապե­տության տնտեսությունում իրականացվող քաղաքականությունը նպատա­կաուղղված է արդյունաբերության մրցունակության բարելավմանը և ճյուղի զարգացմանը, արդյունաբերության ճյուղի արտադրողականության բարձրացմանը, արդյունաբերական արտադրանքի արտահանման դիվերսիֆիկացմանը, տեղական արդյունաբերական արտադրանքի՝ ներքին շուկայում տեսակարար կշռի ավելացմանը, նոր ներդրումների ներգրավվմանը: Նախագծի ընդունմամբ նախատեսվում է հավանություն տալ արդյունաբերության գերակա ոլորտների զարգացման հայեցակարգին՝ նախանշելով զարգացման հիմնական ռազմավարական ուղղությունները։ Նախագծի ընդունման արդյունքում գերակա ոլորտները կհամախմբվեն միասնական օրակարգի շուրջ, պետության աջակցության գործիքակազմը զգալիորեն կբարձրացնի տնտեսվարողների միջազգային մրցունակությունը: Կստեղծվեն պայմաններ Հայաստանի մշակող արդյունաբերության միջազգային մրցունակության աճի համար:
1 6521

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 17.01.2020 - 02.02.2020

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» Սույն փաստաթղթի մշակումը պայմանավորված է արդյունաբերության  ոլորտի զարգացման ապահովմամբ և բխում է ՀՀ կառավարության ծրագրից և «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքից։        2011 թվականին ՀՀ կառավարության  N 49 արձանագրային որոշմամբ ընդունվել է և հավնության է արժանացել՝ «Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը», որը ներկայումս արդիականացման կարիք ունի։        Ուստի նոր փաստաթղթի մշակումը կապված է ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունավետ իրագործման տեսանկյունից, ինչպես նաև բարեփոխումների հիմնական ուղղությունների և դրանցից ակնկալվող արդյունքների, ձեռքբերման առաջընթացի չափելի ցուցանիշների սահմանման անհրաժեշտությամբ:
0 8456

Քննարկվել է 17.10.2019 - 02.11.2019

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ  Արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարություն Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ դեռևս խորհրդային տարիներից մեծ դերակատարում է ունեցել արդյունաբերության ճյուղը: Ներկայումս էլ ճյուղը պահպանում է իր դերակատարումը: Հանրապետության տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու, արդյունաբերական ճյուղերի զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, տեղական արտադրությունը խթանելու, նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով ՀՀ կառավարության կողմից ընդունվեց «Հայաստանի Հանրապետությունում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը», որը միտված էր տնտեսական աճի նոր շարժիչ ոլորտների ձևավորմանն ու զարգացմանը` ի հաշիվ արտահանող և արտահանման ներուժ ունեցող ոլորտների զարգացման: Հաշվի առնելով համաշխարհային շուկայում ընթացող գործընթացները, միջազգային համագործակցության տենդենցները և այն, որ զարգացումն ինքնին դինամիկ գործընթաց է, արդյունաբերության ճյուղը զարգացման մեկ այլ մակարդակ փոխելու նպատակով, անհրաժեշտություն է առաջանում նոր լրացուցիչ ռազմավարական մոտեցումների կիրառման, որտեղ հաշվի կառնվեն ներկա ժամանակաշրջանի ներքին և արտաքին մարտահրավերները: Նոր` արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարության (այսուհետ` ռազմավարություն) անհրաժեշտությունը հիմնավորվում է նաև Հայաստանի առանձնահատկություններով, մասնավորապես փոքր շուկայի առկայությունը, արտահանման հետ կապված լոգիստիկ բարդությունները՝ պետք է շեշտադրում կատարել այն ճյուղերի զարգացմանը, որոնք կարող են ապահովել առավել բարձր ավելացված արժեք ստեղծող արտադրանք (գիտատար, նորարարական), ինչպես նաև արտահանման տեսանկյունից առավել հեշտ լոգիստիկա ունեցող:
0 8078