Քննարկվել է 06.02.2024 - 21.02.2024 ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ, ՊԵՐԻՆԱՏԱԼ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2024-2026 ԹԹ. ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացվող նախագծով առաջարկվում են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են անուղղակիորեն նպաստել ծնելիության բարձրացմանը` բնակչության վերարտադրողական առողջության և հղիության ելքերի բարելավման, պերինատալ (շուրջծննդյան) կորուստների նվազեցման և անպտղության բուժման միջոցով, հաշվի առնելով նաև նախորդ` Կառավարության 2020 թվականի մարտի 5-ի N 258 - Լ որոշմամբ հաստատված` առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման ծրագրի և ծրագրի կատարումն ապահովող 2020-2023 թվականների միջոցառումների իրականացման դրական արդյունքները: 9 1 1 2178
Քննարկվել է 28.09.2019 - 13.10.2019 «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ 2019 թվականի _______________ N_______-Լ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 19-ի N 650 -Լ որոշման հավելվածի 26.1 կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունն ո ր ո շ ու մ է. Հաստատել Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 5 1 5 7266