Լրամշակման փուլում է Քննարկվել է 23.03.2021 - 25.05.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 668-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի N 806-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծեր «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի N 806-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է ՀՀ անտառային օրենսգրքի, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքից, ինչպես նաև պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տրամադրելու ընթացակարգում փոփոխություններ անելու որոշակի անհրաժեշտությունից։ Ներկայումս պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նվազագույն չափը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 668-Ն որոշմամբ։ 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՕ-225-Ն ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ 2021 թվականի հունվարի 1-ից պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) վարձակալության իրավունքով տրամադրելու դեպքում վարձավճարի հաշվարկման համար հիմք են հանդիսանում նույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված՝ հողամասերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգով հաշվարկված գները։ Այս պարագայում անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով ուժը կորցրած ճանաչելու ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի «Պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նվազագույն չափը սահմանելու մասին» N 668-Ն որոշումը՝ միասնական գնային քաղաքականությունն ապահովելու համար։ 2 3 0 5758