Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 21.07.2023 - 07.08.2023

«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի հավելվածի 82-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերությամբ նախատեսվում է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական միջավայրի ապահովման եղանակ։ Ակադեմիական քաղաք ստեղծելու անհրաժեշտությունն առաջացել է կրթության, հետազոտության և արդյունաբերության ու ծառայությունների մատուցման ոլորտների միջև կապ ստեղծելու նպատակից ելնելով՝ տնտեսվարող սուբյեկտների արդի պահանջները բավարարող ու առաջադիմական կրթություն և հետազոտություն ապահովելու նպատակով։ Ակադեմիական քաղաքի միջոցով ստեղծվելու է ենթակառուցվածքների այնպիսի ամբողջություն, որը տարբեր ոլորտներում ձեռք բերվող գիտելիքի փորձարկման և գործնական կիրառման հնարավորություն կտա։     «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգով սահմանվում են ակադեմիական քաղաք ստեղծելու նպատակներն ու խնդիրները, ակադեմիական քաղաքի կլաստերները (բաղադրիչները), այն կրթական հաստատությունների և գիտահետազոտական կազմակերպությունների ցանկը, որոնք միավորվելու են տարբեր կլաստերներում, ուսանողների, դասախոսների, գիտնականների ու վարչական աշխատողների նախատեսվող թիվը, այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապահովվեն ակադեմիական քաղաքում, ի թիվս ակադեմիական քաղաքին ներկայացվող այլ պահանջների։
51 13352