Քննարկվել է 10.11.2021 - 28.11.2021 Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 138-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի ապահովել գյուղատնտեսության ոլորտում գիտություն-խորհրդատու-ֆերմեր շղթայի արդյունավետ համագործակցությունը, նորարությունների ուսումնասիրությունը, տեղայնացումը և ծրագրերի մոնիթորինգների և տեղազննությունների իրականացումը։ Արդյունքում, գյուղացիական տնտեսություններում կմատուցվի անհատական խորհրդատվության՝ բարելավելով շահառուների աշխատանքի արդյունավետությունը, ինչպես նաև հետադարձ կապի միջոցով հնարավոր կլինի առավել արդյունավետ հսկողական մեխանիզմների սահմանելը և գործընթացների նկատմամբ վերահսկողությունը։ 1 1 0 5716
Քննարկվել է 05.12.2019 - 21.12.2019 Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 138-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Արդյունքում հանրապետությունում ապահովվում է անասնահամաճարակային կայուն իրավիճակ՝ կանխելով կենդանիների, կենդանիների և մարդու համար ընդհանուր, հատուկ վտանգավոր, կարանտինային վարակիչ հիվանդությունների բռնկումը և տարածումը, որը նպաստում է անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ անասնապահական մթերքի և հումքի արտադրության ապահովմանը, արտահանման և ներկրման գործընթացի խթանմանը, ինչպես նաև կայուն միջպետական տնտեսական կապերի հաստատմանը և բարելավմանը: Միաժամանակ միջազգային հարթակներում, անասնահամաճարակային տեսանկյունից, հանրապետությունը կներկայանա որպես ապահով երկիր։ 9 0 1 7649