Քննարկվել է 20.11.2023 - 08.12.2023 «Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային մարմին ներկայացված ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջացած՝ ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները ռիսկային համարելու չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սահմանվում են աելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջացած՝ ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները ռիսկային համարելու չափանիշները 0 9 0 2633
Քննարկվել է 01.07.2021 - 16.07.2021 <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N1468-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում Նախագծով առաջարկվում է. 1) պարզեցված ընթացակարգի կիրառման համար ՀՀ կառավարության 24.10.2019թ. N1468-Ն որոշմամբ սահմանված չափանիշները կիրառել նաև 2021թ. հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով միասնական հաշվին մուտքագրման ենթակա ԱԱՀ-ի գումարների մասով, 2) ՀՀ կառավարության 24.10.2019թ. N1468-Ն որոշմամբ սահմանված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձման պարզեցված ընթացակարգը կիրառել նաև ամսվա կտրվածքով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի համար, 3) ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի միասնական հաշվին մուտքագրման համար պարզեցված ընթացակարգ կիրառելու վերաբերյալ դիմումների որոշմամբ սահմանված չափանիշներին համապատասխանությունը պարզելու ժամկետը սահմանվել է մինչև 3 աշխատանքային օր` գործող 1 աշխատանքային օրվա փոխարեն, հաշվի առնելով ամսական կտրվածքով հարկ վճարողների կողմից ներկայացվող դիմումների հնարավոր ծավալները: 1 0 0 4368
Քննարկվել է 19.01.2021 - 03.02.2021 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է 1) ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձը կատարել յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով, 2) ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի համար կիրառել մեկ միասնական մոտեցում (ամսական վերադարձի և ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափի համար), 3) առանց ուսումնասիրության գումարների վերադարձման համար սահմանված եռամսյակային 40 մլն դրամի փոխարեն սահմանել ամսական 40 մլն դրամ, 4) ԱԱՀ վճարող համարվելու ժամանակաշրջանին վերաբերող ԱԱՀ-ի փոխհատուցման գումարները վերադարձնել հարկ վճարողներին` անկախ գումարների վերադարձի դիմումի ներկայացման պահին ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից: 4 0 0 5812