Քննարկվել է 27.08.2024 - 11.09.2024 ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 260-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 23-ի N 260-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Անիպեմզայի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով «Աղինի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում վերակազմակերպելու գործընթացն արդյունավետ ավարտին հասցնելու նպատակով։ Նախագծով առաջարկվում է «Անիպեմզայի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով «Աղինի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում վերակազմակերպելու գործընթացն արդյունավետ ավարտին հասցնելու նպատակով ՀՀ Շիրակի մարզպետին վերապահել «Անիպեմզայի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորությունների՝ «Աղինի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը փոխանցման ակտը հաստատելու լիազորություն։ 0 5 0 693