Լրամշակման փուլում է Քննարկվել է 31.01.2022 - 15.02.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 896-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախատեսվում է քրեակատարողական հիմնարկների աշխատակազմի համար սահմանել խմելու ջրի, ջրահեռացման, բնական գազի և էլեկտրաէներգիայի ծախսման առանձին սահմանաչափեր, որոնք տարանջատված կլինեն ազատությունից զրկված անձանց համար նախատեսված նորմաներից և սահմանաչափերից, ինչն էլ իր հերթին թույլ կտա իրականացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կոմունալ-կենցաղային առկա կարիքների ապահովման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացվող տարեկան ծախսային իրավաչափ պլանավորում: 0 0 0 3138