Լրամշակման փուլում է Քննարկվել է 26.11.2021 - 12.12.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով քաղաքացիական բժշկական հաստատությունների կողմից օբյեկտիվ պատճառներով Որոշման պահանջների ժամանակին չկատարումը՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է համապատասխան քաղաքացիական բժշկական հաստատությունների կողմից իրենց մասնաշենքերում ազատությունից զրկված անձանց հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով հատուկ պայմաններով առանձնացվող բաժանմունքների ստեղծման աշխատանքների վերջնաժամկետ սահմանել 2022 թվականի սեպտեմբերի 1-ը: 0 0 0 5363