Քննարկվել է 16.10.2019 - 16.11.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առաջարկվում է սոցիալական գովազդը ազատել հարկումից, վերահսկողության իրականացումն վերապահել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին: Միաժամանակ վերահսկողության նպատակով գովազդակիրը սոցիալական գովազդի տեղադրման ժամկետների վերաբերյալ պետք է ներկայացնի տեղեկատվություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և ՀՀ պետական եկամուտների կոմիտե: Միաժամանակ առաջարկվում է սահմանել նաև նորմ, որի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը կհաստատի ապօրինի կամ օրենքի խախտմամբ տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգը: 7 0 0 6896
Քննարկվել է 21.08.2019 - 06.09.2019 «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 267-րդ կետի նախատեսված միասնական երթուղային ցանցի ներդրմամբ: 3 0 2 7172