Քննարկվել է 25.10.2024 - 10.11.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախատեսվող փոփոխությունը նպատակ ունի դիտարկել հանքի շահագործման ընթացքում խախտված հողատարածքների և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների երկարաժամկետ տեղադրման տարածքների աստիճանական (փուլային) ռեկուլտիվացիան, որի արդյունքում ռեկուլտիվացիայի ամբողջ ծավալը չի մնա շահագործման ավարտին։ Ռեկուլտիվացման աշխատանքների ողջ ծավալը վերջում թողնելու դեպքում ընդերքօգտագործողի վրա առաջանում է թե՛ ֆինանսական, թե՛ տեխնիկական հսկայական բեռ, իսկ վերահսկող մարմնի կողմից կատարվող աշխատանքների պատշաճ վերահսկողության համար մարդկային և տեխնիկական ռեսուրսների անբավարարություն։ 0 2 0 475