Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Էկոնոմիկայի նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

09.04.2026 24.04.2026
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ն N 1785-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1785-Ն որոշման մեջ՝ արդիականացնելով երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության ենթակա  ապրանքների ցանկերը։ Փոփոխության նպատակն է գործող ցանկերը համապատասխանեցնել Եվրոպական միության 2025 թվականի երկակի նշանակության ապրանքների վերահսկման ցանկին՝ հաշվի առնելով ոլորտում տեղի ունեցած տեխնոլոգիական զարգացումները և միջազգային վերահսկման մեխանիզմների փոփոխությունները։ Արդյունքում նախատեսվում է ապահովել արտահանման և տարանցիկ փոխադրման գործընթացների առավել արդյունավետ կարգավորում, նվազեցնել ռիսկերը, ինչպես նաև ստեղծել առավել կանխատեսելի և բարենպաստ պայմաններ տնտեսավարող սուբյեկտների համար։
Մնաց {days} օր
0 402

09.04.2026 24.04.2026
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում՝ կառուցապատողներին թույլ տալով կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների հաշվին ձեռք բերելու պետական դրամային պարտատոմսեր, որոնց դիմաց ստացված տոկոսային եկամուտը կմուտքագրվի կառուցապատողի բանկային հաշվին, իսկ պարտատոմսերի մարումից կամ իրացումից ստացվող միջոցները՝ բացառապես կառուցապատողի հատուկ հաշվին։ Նախատեսվում է նաև, որ կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի համար օրենսգրքով սահմանված սահմանափակումները (գրավադրում, արգելադրում, բռնագանձում և այլն) հավասարապես կիրառելի են նաև պարտատոմսերի նկատմամբ։
Մնաց {days} օր
0 436

06.04.2026 27.04.2026
««ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծում առաջարկվում է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքից հանել հսկողության ենթակա անձանց համաձայնության հիման վրա ֆինանսական հաստատությունների կողմից ՀՊՈՒ-ի արդյունքների տրամադրման վերաբերյալ դրույթը:
Մնաց {days} օր
0 345

03.04.2026 19.04.2026
««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ Օրենքի նախագծի նպատակն է սահմանել բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտների՝ IV և V կատեգորիաների շինարարության թույլտվության համար տեղական տուրքերի վճարման տարաժամկետ և փուլային մեխանիզմ՝ եռամսյակային պարբերականությամբ։ Առաջարկվող կարգավորումը թույլ կտա կառուցապատողներին բաշխել տեղական տուրքերի վճարման պարտավորությունները շինարարության ողջ ընթացքում՝ շինարարության թույլտվության տրամադրման օրվանից մինչև թույլտվության ժամկետի ավարտը։ Միաժամանակ սահմանվում են վճարումների հստակ ժամկետներ՝ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող մինչև 5-րդ աշխատանքային օրը, ինչը կապահովի վարչարարության պարզություն և վերահսկելիություն։
Մնաց {days} օր
0 738

01.04.2026 17.04.2026
«Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմա­նավորված է գնաճի պայմաններում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին շուկայական գներից մատչելի գներով պարարտանյութեր (ազոտական, ֆոսֆորական, կալիումական) ձեռք բերելու համար աջակցության ցուցաբերման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 629

01.04.2026 16.04.2026
««Սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Հանրային շահի տեսանկյունից կառուցապատումը հանդիսանում է ռիսկային գործունեություն, քանի որ հազարավոր գնորդներից հավաքագրվում են դրամական միջոցներ և մասնակի կամ ամբողջությամբ տնօրինվում են շինարարության փուլում՝ նախքան բնակարանների կառուցման ավարտը, իսկ հնարավոր ռիսկերի դեպքում մեծամասամբ չկան դրանց զսպման մեխանիզմներ (բանկային երաշխիք, ապահովագրություն, սնանկության հատուկ կարգավորումներ և այլն), ինչի անմիջական հետևանքները հաճախ կրում են գնորդները (ապագա բնակիչները) և պետությունը: Կառուցապատման շուկայում ներկայիս տեսանելի ռիսկերով պայմանավորված՝ անհրաժեշտ է սահմանել հատուկ կարգավորումներ՝ զսպելով կառուցապատողների սնանկության վարույթում հազարավոր գնորդների բնակարաններն ստանալու խնդիրները և միաժամանակ ապահովելով պետության ու համայնքի շահերի պաշտպանությունը։
Մնաց {days} օր
0 596

31.03.2026 15.04.2026
«Գնելու իրավունքով ծանրաբեռնված կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագիծ «Գնելու իրավունքով ծանրաբեռնված կառուցապատման մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կառուցապատման գործունեության ոլորտում առկա խնդիրների լուծման ուղիների, գնման իրավունքով ծանրաբեռնված կառուցապատման գործունեության համակարգման և վերահսկողական գործիքակազմի ամրապնդման, կառուցապատողներից անշարժ գույք ձեռքբերողների իրավունքների և կառուցապատողների շահերի պաշտպանության, ինչպես նաև վեճերի արդյունավետ լուծման համար անհրաժեշտ կառուցակարգերի մշակմամբ։
Մնաց {days} օր
0 559

30.03.2026 17.04.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կընձեռնվի Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել Վրաստանում արտադրված որոշակի ապրանքներ՝ ընդլայնելով Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունը։  Սույն նախագծի ընդունմամբ ակնկալվում է նպաստել հանրապետությունում տոհմային կենդանիների տեսակարար կշռի ավելացումը, մթերատվության ցուցանիշների ավելացումը, պարեանյին անվտանգության ապահովությունը, ազգաբնակչության սննդամթերքի բազմազանությանը և կարիքների լիարժեք հագեցվածությանը, ինչպես նաև, մատուցելով պատշաճ ծառայություն, ապահովել արտերկրից ժամանած զբոսաշրջիկների սննդակարգի բավարարումը։
Մնաց {days} օր
0 625

27.03.2026 13.04.2026
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԻ ՁԵՎԸ, ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԺԱՄԿԵՏԸ, ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱԴԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագիծը ներկայացվում է ի կատարումն 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված «Զբոսաշրջության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 3-րդ մասի։  Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է զբոսաշրջային ուղղությունների/կենտրոնների համակարգված և համաչափ տարածքային զարգացման հրամայականից։ Անհրաժեշտ է զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների համակարգված գործունեությամբ զարգացնել զբոսաշրջային կենտրոն/գյուղ համարվող բնակավայրերի ներուժը,  ինչպես նաև ճանաչելի դարձնել հայկական զբոսաշրջային արդյունը համաշխարհային զբոսաշրջային շուկայում։
Մնաց {days} օր
0 275
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: