Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 06.08.2025 - 22.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ սահմանված նպատակները, ինչպես նաև միջազգային հետազոտական զեկույցների եզրակացությունները՝ սույն նախագիծը սահմանում է կառավարության և պետական կառավարման համակարգի մարմինների ռազմավարական կառավարման համակարգի նոր ճարտարապետությունը և վերջինիս սպասարկող ընթացակարգերը: Ռազմավարական կառավարման նոր համակարգի ներդրմամբ ռազմավարական պլանավորումից անցում է կատարվում ռազմավարական կառավարման: Արդյունքում, հանրային ռեսուրսները բացառապես փաստաթղթերի մշակման վրա կենտրոնացման փոխարեն կուղղվեն ռազմավարական կառավարման ողջ շղթային՝ պլանավորումից մինչև իրականացում, մշտադիտարկում ու գնահատում՝ բարձրացնելով հանրային կառավարման, ճգնաժամերի արձագանքման, երկարաժամկետ խնդիրների հասցեագրման և արտաքին ու ներքին հաղորդակցման արդյունավետությունը:
Մնաց {days} օր
22 3125

Քննարկվել է 05.08.2025 - 20.08.2025

Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի հոկտեմբերի 2-ի N 887-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է վերանայել Որոշման հավելվածի 4-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված միջոցառումներով նախատեսված նախագծերի ներկայացման և ընդունելու ժամկետները
Մնաց {days} օր
0 1648

Քննարկվել է 05.08.2025 - 26.08.2025

«ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ «Բնակելի կառուցապատման գործունեության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բնակելի կառուցապատման գործունեության ոլորտում առկա խնդիրների լուծման ուղիների, բնակելի կառուցապատման գործունեության համակարգման և վերահսկողական գործիքակազմի ամրապնդման, կառուցապատողներից անշարժ գույք ձեռքբերողների իրավունքների և կառուցապատողների շահերի պաշտպանության համար անհրաժեշտ կառուցակարգերի մշակմամբ։
Մնաց {days} օր
0 2174

Քննարկվել է 05.08.2025 - 21.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով այն, որ մի շարք իրավական ակտերի ընդունմամբ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման բնագավառներում սահմանվել են նոր պահանջներ, անհրաժեշտություն է առաջացել վերախմբագրել սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման բնագավառների համար նախատեսված համապատասխան ստուգաթերթերը:
Մնաց {days} օր
0 2137

Քննարկվել է 05.08.2025 - 20.08.2025

««ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍԻ Ա. ԲԱԿՈՒՆՑԻ ԱՆՎԱՆ Հ.1 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 774-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի  «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 575-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 774-Ն  որոշմամբ  Գորիսի Ա.Բակունցի անվան N 1 միջնակարգ դպրոցը վերակազմակերպվել է ավագ դպրոցի, այնուհետև  2012 թվականի մայիսի 10-ի N 628-Ն որոշման 1-ին կետի 2.1 ենթակետով  սահմանվել է, որ Գորիսի Ա.Բակունցի անվան N 1 ավագ դպրոցում  ուսուցումը  կազմակերպվում է 1-12-րդ  դասարաններում։  «Հանրակրթության մասին» օրենքի 8-րդ հոդվածով սահմանված է ուսումնական հասատատությունների տեսակները՝ ըստ իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի և ըստ կրթական ծրագրերի աստիճանի, որտեղ 1-12-րդ դասարաններում կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունը միջնակարգ դպրոցն է։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է Գորիսի Ա. Բակունցի անվան հ.1  ավագ դպրոցը վերանվանել Գորիսի Ա. Բակունցի անվան հ.1  միջնակարգ դպրոցի:
Մնաց {days} օր
1 1578

Քննարկվել է 05.08.2025 - 20.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է անձնաց համար թվային հնարավորությունների կիրառմամբ պարզեցնել վարորդական վկայակնների ստացման, տիրապետման գործընթացը, ինչպես նաև ապահովել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի վարչարարության կրճատումը։
Մնաց {days} օր
0 1796

Քննարկվել է 04.08.2025 - 19.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 2 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ԵՎ «ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ Ս. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 941-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին»  N 575-Ն որոշմամբ Գյումրու N 2 միջնակարգ դպրոցը վերակազմակերպվել է ավագ դպրոցի։ Այնուհետև ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի N 1355-Ն որոշման 8-րդ կետի համաձայն Գյումրու N 2 ավագ դպրոցին թույլատրվել է 2016-2017 ուսումնական տարվանից կատարել 5-9-րդ դասարանների ընդունելություն: ՀՀ կրթության և գիտության նախարարի 14.07.2016թ. N718-Ա/2   հրամանով դպրոցն անվանակոչվել է  Վահան Թեքեյանի անունով։ ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին»  N 575-Ն որոշմամբ Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվանN 2 միջնակարգ դպրոցը վերակազմակերպվել է ավագ դպրոցի։ ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության  կառավարության  2010 թվականի մայիսի 6-ի N 575-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»  N 941-Ն որոշման 2-րդ կետի համաձայն «Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը  թույլատրվել է 2016-2017 ուսումնական տարվանից կատարել 5-9-րդ դասարանների ընդունելություն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հանրակրթության մասին» օրենքի 8-րդ հոդվածով սահմանված է ուսումնական հասատատությունների տեսակները՝ ըստ իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի և ըստ կրթական ծրագրերի աստիճանի, որտեղ 5-12-րդ դասարաններում կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունը վարժարանն է՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Վահան Թեքեյանի անվան Գյումրու թիվ 2 ավագ դպրոց» և «Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերանվանել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Վահան Թեքեյանի անվան Գյումրու վարժարան» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպություններ և սահմանել, որ դպրոցի գործունեության առարկան  (5-12-րդ դասարաններ) հանրա­կրթա­կան հիմնական և  լրացուցիչ ծրագրերի իրականացնումն է: 2025-2026 ուսումնական տարվանից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Վահան Թեքեյանի անվան Գյումրու թիվ 2 ավագ դպրոց» և «Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերանվանելով վարժարանի՝ «Հանրակրթության մասին» օրենքի պահանջներին համապատասխան կշարունակեն  իրականացնել 5-9-րդ դասարաններում սովորողների  ընդունելություն:
Մնաց {days} օր
1 1391

Քննարկվել է 04.08.2025 - 20.08.2025

«ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՄԲԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 27-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունվել է «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքը։ ՀՀ վարչապետի 20.01.2025թ. N 47-Լ որոշմամբ հաստատվել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը։ ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ի կատարումն վերոնշյալ ցանկի 7-րդ կետի՝ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 25-րդ՝ կացարանով ապահովման վերաբերյալ նոր խմբագրությամբ սահմանված հոդվածի 6-րդ մասի կատարումն ապահովելու նպատակով: Ներկայում պետական սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանների սակավաթիվ լինելու պատճառով շահառուները ամիսներ կամ տարիներ շարունակ ստիպված սպասում են հերթացուցակում իրենց հերթը հասնելուն։ Նախագծով, որպես կացարանով ապահովման այլընտրանք, առաջարկվում է վարձավճարի հատուցում տրամադրել պետական սոցիալական բնակարանային ֆոնդում տեղավորման ենթակա առավել խոցելի խմբերին։ Այսինքն՝ շահառուներին հնարավորություն է ընձեռվում ընտրելու՝ դառնալ պետական սոցիալական բնակարանային ֆոնդի շահառու կամ վարձավճարի հատուցման ծրագրի շահառու։ Նախագծի ընդունմամբ կացարանի կարիք ունեցող խոցերի խմբերին կտրամադրվի վարձավճարի մասնակի կամ ամբողջական հատուցում՝ կացարանով ապահովման կարիքները հոգալու նպատակով։
Մնաց {days} օր
0 1878

Քննարկվել է 04.08.2025 - 19.08.2025

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՎԱԼԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը կնպաստի արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացում աշխատողների առողջության վրա հնարավոր ռիսկերի կառավարմանն ու մեղմմանը, ինչպես նաև մասնագիտական հիվանդությունների կանխարգելմանը
Մնաց {days} օր
0 2193
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: