Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

26.02.2026 16.03.2026
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության ծրագրի 4.6-րդ մասով նախատեսված՝ կենսաթոշակների բարձրացմանը վերաբերող դրույթի (միջին ամսական և նվազագույն կենսաթոշակների չափերի ավելացման մասով) Նախագծի ընդունմամբ նախադրյալներ կստեղծվեն ՀՀ կառավարության ծրագրի 4.6-րդ մասով նախատեսված՝ կենսաթոշակների բարձրացմանը վերաբերող դրույթի իրականացման համար, որի արդյունքում աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը 48993 դրամից կդառնա 59181 դրամ, զինվորական կենսաթոշակի միջին ամսական չափը 96321 դրամից կդառնա 104852 դրամ: Կբարձրանան նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը:
Մնաց {days} օր
0 483

26.02.2026 13.03.2026
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ -Նախագծով առաջարկվում է ա․ համակարգային և համապարփակ մոտեցում, որի արդյունքում Օրենսգրքի ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների փոխանակման դրույթները կարգավորող 80․2 Գլուխն ամբողջովին վերաշարադրվել է, բ․ տրվել են Ստանդարտից բխող և Օրենսգրքում կիրառվող առանցքային հասկացությունների հստակ սահմանումներ, ինչը կապահովի դրանց միատեսակ մեկնաբանությունն ու համահունչ կիրառումը իրավակիրառ պրակտիկայում։ գ․ հաշվետու ֆինանսական հաստատությունների նկատմամբ համապատասխանության ճշտության ստուգման իրականացումը վերապահվել է ՀՀ հարկային մարմնին, քանի որ Ստանդարտը բացառապես կիրառվում է հարկային նպատակներով և գործընթացի ցանկացած փուլում միմիայն հարկային մարմինն է հանդիսանում որպես իրավասում մարմին։  դ․ հաշվետերերի և վերահսկող անձանց նկատմամբ ևս կիրառել պատասխանատվության միջոցներ այն դեպքերում, երբ վերջիններս հաշվետու ֆինանսական հաստատություններին տրամադրում են կեղծ կամ թերի տեղեկություններ, կամ չեն տրամադրում պատշաճ ստուգման ընթացակարգերով սահմանված պարտադիր տեղեկությունները։ ե․ հարկային մարմնին տեղեկությունների ներկայացման ժամկետը երկարաձգվել է՝ գործող մայիսի 10–ը փոփոխելով հունիսի 30, ինչը կնպաստի ավելի ամբողջական և որակյալ տվյալների ներկայացմանը։ զ․ հստակեցվել են հաշվետու ֆինանսական հաստատությունների կողմից փաստաթղթերի պահպանության և հաշվառման դրույթները, համաձայն որի  ֆինանսական հաշիվներին վերաբերող բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև համակարգչային ծրագրերում և էլեկտրոնային կրիչներում առկա տեղեկատվությունը, Ֆինանսական հաստատությունը պահպանում է օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, բայց ոչ պակաս, քան հինգ տարի ժամկետով:
Մնաց {days} օր
0 965

26.02.2026 13.03.2026
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N1976-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է էլեկտրոնային ՀԴՄ-ի էլեկտրոնային կտրոնի տվյալներում լրացնել բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման դեպքում՝  յուրաքանչյուր մատուցված ծառայության համար էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված՝ համապատասխան բժշկական ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիրը։
Մնաց {days} օր
0 603

26.02.2026 13.03.2026
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 228-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի մշակումը պայմանավորված է ապրանքի նպատակային նշանակությունը հաստատող եզրակացությունների տրամադրման պահանջների հստակեցման անհրաժեշտությամբ։ 
Մնաց {days} օր
0 455

26.02.2026 13.03.2026
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 31-ի N 1068-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է Պետական եկամուտների կոմիտեին հանել Հայաստանի Հանրապետության արտահանման խթանման 2025-2030 թվականների ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող գործողությունների ծրագրի M1.3.3-րդ, M1.3.4-րդ կետերի միջոցառումների կատարողների ցանկից։
Մնաց {days} օր
0 558

26.02.2026 13.03.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 685-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի թիվ 685-Ն որոշման  N 1 հավելվածի 15-րդ և 16-րդ կետերում ընդգրկված են  երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն և երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն  ախտորոշումները: Նշյալ կետերը ՀՀ սահմանադրական դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ՍԴՈ-1796 որոշմամբ ճանաչվել են Սահմանադրության 49-րդ և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր: Նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ սահմանադրական դատարանի որոշման կատարումը:
Մնաց {days} օր
1 495

25.02.2026 13.03.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1139-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը նպատակն է բարելավել՝ 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1139-Ն որոշման NN 1, 2 հավելվածներով հաստատված ստուգաթերթերը, որի արդյունքում կբարձրանա Տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների արդյունավետությունն ու կնպաստի նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթության որակի առկա խնդիրների ավելի օբյեկտիվ բացահայտմանը։  
Մնաց {days} օր
0 533

25.02.2026 12.03.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 1254-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 1254-Ն որոշումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրա կարգավորման առարկա հանդիսացող հարաբերությունների կանոնակարգումն այլևս չի գտնվում Կառավարության իրավասության տիրույթում։
Մնաց {days} օր
0 439

25.02.2026 12.03.2026
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է հարկերից խուսափելու հանցավոր համարվող արարքների դեպքում քրեական պատասխանատվության չափային (խոշոր և առանձնապես խոշոր) շեմերը վերանայելու, հարկային մարմնի կողմից ուժի մեջ մտած վարչական ակտով արձանագրված հանգամանքների հիմքով քրեական վարույթ նախաձեռնող մարմնին  հաղորդումներ ներկայացնելու անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 346
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: