Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 06.03.2017 - 21.03.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել, թե ազատազրկման վայրերում ով է համարվում հացադուլ իրականացնող անձ, ինչ ընթացակարգով է հացադուլ իրականացնելու փաստն արձանագրվում, ինչ գործողություններ են անհրաժեշտ կատարել հացադուլ իրականացնելու փաստի արձանագրումից հետո, ինչ պայմաններում պետք է հացադուլ իրականացնող անձը պահվի, ինչպես նաև հացադուլ իրականացնելու գործընթացին առնչվող այլ առանձնահատկություններ: Հատկանշական է, որ ներկայացված նախագծի հիմքում դրվել են միջազգային այնպիսի չափանիշներ, որոնք նախատեսված են Առողջապահության միջազգային ասոցիացիայի 1991 թվականի «Սննդի ընդունումից հրաժարված անձանց նկատմամբ բժիշկերի վերաբերմունքի վերաբերյալ» Մալթայի և 1975 թվականի «Ձերբակալված կամ կալանավորված անձանց խոշտանգումների, պատժի, կամ այլ անմարդկային արժանապատվությունը նվաստացնող բուժման վերաբերյալ բժիշկների դիրքորոշման մասին» Տոկիոյի հռչակագրերով:
0 10676

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 06.03.2017 - 30.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ (Լրամշակված տարբերակ) Օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է կինեմատոգրաֆայի ոլորտում իրավահարաբերությունների կարգավորման և ոլորտի զարգացման անհրաժեշտությամբ, որը կապահովի նորմատիվ դաշտում օգտագործվող եզրույթների միասնականությունը և հիմք կհանդիսանա այլ իրավական ակտերի մշակման և կիրարկման համար: 
33 23892

Քննարկվել է 03.03.2017 - 19.03.2017

«Մեքենանների և սարքավորումների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 2390-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծ Հաստատվում է «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին»  տեխնիկական  կանոնակարգը Հաստատվում է մեքենաների և սարքավորումների անվտանգության հիմնական պահանջները Հաստատվում է անվտանգության լրացուցիչ պահանջներ մեքենաների և սարքավորումների որոշակի կարգերի համար Ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Մեքենաների և մեխանիզմների անվտանգությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» № 2390-Ն որոշումը
1 9849

Քննարկվել է 03.03.2017 - 20.03.2017

«Զբոսաշրջության մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը Ներկայացված ՀՀ օրենքների նախագծերը ՀՀ կառավարության ծրագրի «Զբոսաշրջության զարգացում» բաժնի իրականացմանն ուղղված համալիր միջոցառումների էական մասն են կազմում: Նախագծերի նպատակն է նպաստել ներկա զարգացումների և նոր մարտահրավերների պայմաններում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդմանն ու բարձրացմանը, վիճակագրական-տեղակատվական համակարգի կատարելագործմանը, համակարգված ու արդյունավետ համագործակցության ապահովմանը, սահմանային անցման գործընթացների դյուրացմանը, մրցակցային շուկայի պաշտպանությանն ու զարգացմանը, ներգնա և ներքին զբոսաշրջային այցելությւնների ավելացմանը` առաջիկա հինգ տարիների ընթացքում հասցնելով համապատասխանաբար տարեկան ավելի քան 3.5 մլն և 2 մլն և մինչև 2020 թվականը` 2.5 մլն և 1.5 մլն:
0 21754

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.03.2017 - 19.03.2017

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Ներկայացվող նախագծերի փաթեթի ընդունման նպատակը մայրության նպաստի իրավունքի իրացմանն առնչվող իրավակարգավորումների հստակեցումն է, մասնավորապես. հստակեցվել է «չաշխատող անձ» հասկացությունը, սահմանվել է վարձու աշխատողի` աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու դեպքում մայրության նպաստը վերահաշվարկելու նոր կարգ:  
0 13368

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 02.03.2017 - 18.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 327 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի «Հայաս­տանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» N 327 որոշմամբ հաստատված կանոնակարգում կատարել լրացումը՝ Web of Science և Scopus շտեմարաններին ավելացնելով ՌԴ ԲՈՀ-ի հաստատած գրախոսվող գիտական հրատարակությունների ցանկը: 
0 9937

Քննարկվել է 01.03.2017 - 23.03.2017

«Վերելակների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի № 692-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հաստատվում է «Վերելակների անվտանգության մասին»  տեխնիկական  կանոնակարգը, Հաստատվում է վերելակների անվտանգության պահանջները Հաստատվում է սերտիֆիկացման ենթակա վերելակների անվտանգության սարքերի ցանկը՝ Ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի «Վերելակների և դրանց շահագործման անվտանգության պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» № 692-Ն որոշումը
0 10600

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 01.03.2017 - 16.03.2017

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծեր «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների հստակեցման, օրենքում ամբողջական լուծում չգտած հարցերի կարգավորման, ինչպես նաև «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի միջև առկա հակասության վերացման նպատակով:  
0 10295

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 01.03.2017 - 16.03.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի մշակումը պայմանավորված է ծառայողական գործուղման մեկնող աշխատողների համար` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին մասից բխող երաշխիքների ամբողջական ապահովման, ինչպես նաև նույն որոշմամբ հաստատված`  ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգի որոշ դրույթների հստակեցման անհրաժեշտությամբ: Մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է` 1) միայն ճանապարհածախսի հատուցում նախատեսել գործուղման այն դեպքերի համար, երբ աշխատողը գործուղվում է  մինչև 30կմ հեռավորությամբ այլ վայր և նույն օրը վերադառնում է աշխատանքի հիմնական վայր, 2) hստակեցնել Որոշմամբ հաստատված ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգի դրույթները:
0 10944