Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 10.06.2025 - 25.06.2025

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՓԱՌԱՏՈՆԵՐԻ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԻՆՔՆԱԶԲԱՂ ԿԱՄ ԱՆԿԱԽ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ՎՃԱՐԵԼՈՒ) ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշմամբ առաջարկվում է հաստատել մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին, այդ թվում՝ ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործողներին և ստեղծագործական խմբերին դրամական խրախուսում տրամադրելու  կարգը և չափերը:  Նշյալ որոշման ընդունումը բխում է ՀՀ մշակութային օրենսդրության հիմ ունքների մասին օրենքում կատարված փոփոխություններից, ինչպես նաև մշակույթի ոլորտում գործող արվեստագետներին խրախուսելու անհրաժեշտությունից:
Մնաց {days} օր
5 1515

Քննարկվել է 10.06.2025 - 26.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 624-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Թափանցիկությունը և հաշվետվողականությունը քաղաքացիների ու կառավարության միջև հանրային վստահության ամրապնդման կարևորագույն գործիքներ են, որոնց հասնելու հնարավոր ճանապարհներից մեկը քաղաքացիական հասարակությանը քաղաքականության որոշումների կայացմանը ներգրավելու օրենսդրական կայուն հիմքերի ապահովումն է: ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին ընդունվել է «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը»: Ռազմավարական նպատակներից մեկը քաղաքականության մշակման և մասնակցային կառավարման համակարգի զարգացումն է։ Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ապահովել նախարարությունների հասարակական խորհուրդների գործունեության միջազգային չափանիշներին բավարարող իրավական հիմքեր, ինչպես նաև կարգավորել ՀՀ կառավարության ենթակա մարմիններում հասարակական խորհուրդների ձևավորման և կարգավորման անհրաժեշտությունը։ Նախագծով առաջարկվում է լրացում կատարել պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձևում՝ ստեղծելով համապատասխան իրավական դաշտ և միջավայր հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ նախանշված արդյունքային ցուցանիշներին հասնելու համար:
Մնաց {days} օր
0 1445

Քննարկվել է 10.06.2025 - 27.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի գործող ստուգաթերթի հարցաշարի որոշ հարցեր հղում են կատարում իրավական ակտերի դրույթներին, որոնք ենթարկվել են փոփոխության, մասնավորապես՝ «Թանկարժեք մետաղների մասին» N 83-Ն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նոր պահանջը (որը ուժի մեջ է մտնելու սույն թվականի օգոստոսի 14-ից)։ Միաժամանակ, 2019 թվականի հունիսի 6-ին ընդունված Կառավարության N 730-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) N 17-րդ, N 29-րդ, N 30-րդ, N 31-րդ, N 34-րդ հավելվածներով հաստատված ստուգաթերթերի կիրարկման ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ N 17-րդ հավելվածով հաստատված ստուգաթերթերում առկա չեն կամ ամբողջական չեն այն հարցերը, որոնք վերաբերում են ծխախոտային արտադրանքի անվտանգության լաբորատոր փորձաքննությամբ պարզվող պահանջներին, որոնք նվազեցնում են ոլորտում ռիսկի գնահատման և պատշաճ վերահսկողության իրականացման հնարավորությունը։ Բացի, այդ N 29-րդ և N 34-րդ հավելվածներով հաստատված ստուգաթերթերում արձանագրվել են տեխնիկական բնույթի վրիպակներ, մասնավորապես՝ ստուգաթերթում ընդգրկված հարցերի կշիռների հանրագումարները չեն համապատասխանում Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1570-Ն որոշմամբ սահմանված կարգավորումներին, ըստ որի՝ ստուգաթերթով արձանագրվող խախտումների միավորների հանրագումարը պետք է չգերազանցի 50 միավորը:
Մնաց {days} օր
0 1552

Քննարկվել է 10.06.2025 - 26.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1266-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գործող ստուգաթերթի հարցաշարի որոշ հարցեր հղում են կատարում իրավական ակտերի դրույթներին, որոնք փոփոխության են ենթարկվել, մասնավորապես՝ «Առևտրի և ծառայությունների մասին» N 134-Ն օրենքի 4-րդ հոդվածի 2.1-ին և 5-րդ հոդվածի 3.1-ին մասերով սահմանված պահանջները։
Մնաց {days} օր
0 1489

Քննարկվել է 10.06.2025 - 26.06.2025

ՀՀ երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2025-2026 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին «Հայաստանի Հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի  դպրոցների  2025-2026 ուսումնական  տարվա  օրինակելի   ուսումնական պլանները  հաստատելու  մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարի հրամանի նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցնեի  բնականոն գործընթացի կարգավորման անհրաժեշտությունից:
Մնաց {days} օր
0 1272

Քննարկվել է 10.06.2025 - 25.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ԱՐԵԳՆԱԴԵՄԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ԳՏԱՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ՀՈՂՄԻԿԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ՋՐԱՁՈՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ԱՐԵԳՆԱԴԵՄԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ Շիրակի մարզի «Գտաշենի միջնակարգ դպրոց», ՀՀ Շիրակի մարզի «Հողմիկի միջնակարգ դպրոց» և ՀՀ Շիրակի մարզի «Ջրաձորի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման և ՀՀ Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ին միացնելու նպատակն է ապահովել սովորողների կրթություն ստանալու հնարավորությունը՝ 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի հանրակրթական հիմնական ծրագրերի ուսուցումը նորակառույց ուսումնական շենքում կազմակերպելու միջոցով, բարձրացնել ուսման որակը՝ դպրոցն համալրելով արհեստավարժ մասնագետներով և մանկավարժներով, ուսումնադաստիարակչական աշխատանքներներն ու սովորողների կրթության ապահովման գործընթացն իրականացնել առավել բարենպաստ պայմաններում:  
Մնաց {days} օր
8 2150

Քննարկվել է 10.06.2025 - 25.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Կառավարության աշխատակարգում կատարել լրացում՝ սահմանելով, որ պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի՝ տվյալ մարմնում աշխատանքների կառավարման լիազորությունների շրջանակներում ընդունված ներքին իրավական ակտով կարող են սահմանվել կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից համապատասխան մարմնի անունից պետական կառավարման համակարգի մարմինների միջև գրագրության շրջանակներում հանդես գալու դեպքերը և կարգը, ինչպես նաև այդ գործընթացի մշտադիտարկման, հաշվետվողականության և հսկողության կառուցակարգերը: Միաժամանակ որոշումների կայացման գործընթացում կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ներգրավվածության ապահովման նպատակով առաջարկվում է սահմանել, որ բացառիկ դեպքերում նախարարական կոմիտեի անդամ հանդիսացող նախարարի փոխարեն կոմիտեի նիստին կարող է մասնակցել, ոչ միայն համապատասխան նախարարի տեղակալը, այլև համապատասխան նախարարության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը՝ նախապես կոմիտեի նիստը վարողի բանավոր համաձայնությունը ստանալու դեպքում։
Մնաց {days} օր
0 892

Քննարկվել է 10.06.2025 - 25.06.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 804-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ազգային ժողովի կողմից 2022 թվականի նոյեմբերի 16-ին ընդունված ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-435-Ն օրենքի արդյունավետ կիրարկումը, ինչպես նաև հավասարակշռել հաշտարարների վարձատրության չափը ապահովելու նպատակով՝ Նախագծով առաջարկվում է մինչև երկու ժամ տևողությամբ հաշտարարության իրականացման և դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակվելու դեպքում՝ դատարանի որոշմամբ սահմանված ժամանակահատվածի համար սահմանված հաշտարարի վարձատրության՝ մինչև մեկ ժամ իրականացված հաշտարարության դիմաց`10.000 դրամի դրույքաչափը փոփոխել և սահմանել 20.000 դրամ:  
Մնաց {days} օր
0 1380

Քննարկվել է 10.06.2025 - 26.06.2025

ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Երկաթուղու պաշտպանական գոտու չափերը սահմանելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենքի 15.1-ին հոդվածի 10-րդ մասի պահանջի կատարմամբ, որը նախատեսում է երկաթուղու պաշտպանական գոտու չափերի սահմանում: Նախագծի ընդունմամբ կլրացվի այդ մասով գործող օրենսդրական բացը:
Մնաց {days} օր
0 1097
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: