Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 10.02.2017 - 26.02.2017 «Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման կարգը հաստատելու , 2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» «Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման կարգը հաստատելու , 2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուղղված է Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի համալրմանը, հաշվառմանը, պահպանությանը և օգտագործման կատարելագործմանը և հետագա բարելավմանը: 0 0 0 9867
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 07.02.2017 - 22.02.2017 Զինծառայողին հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում զինվորական ծառայությունից արձակելիս պայմանագրային պարտավորությունն անպատշաճ կատարելու համար իրավական հետևանքի կիրառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 393-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին Զինծառայողներին հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում զինվորական ծառայությունից արձակելիս պայմանագրային պարտավորությունն անպատշաճ կատարելու համար ծագող իրավական հետևանքի կիրառման, տուժանքի չափերի հաշվարկման և զինծառայողին ներկայացման, տուժանքը զինծառայողի կողմից վճարելու ընթացակարգ: 1 0 0 10053
Քննարկվել է 07.02.2017 - 22.02.2017 «Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում դիտանցման իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Դիտանցումը ընդերքօգտագործման թափոնների կառավարման համակարգի բաղկացուցիչ համակարգերից մեկն է: Սույն նախագծի ընդունումը ՀՀ կառավարության որոշման տեսքով ընդերքօգտագործողներին հնարավորություն կտա ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում դիտանցում իրականացնել կանոնակարգված ձևով, ավելի անվտանգ կերպով շահագործել դրանք, կանխել մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, գնահատել ռիսկերը և ներկայացնել առաջարկություններ ընդերքօգտագործման թափոնների կառավարումն ավելի արդիական և կանխատեսելի դարձնելու համար: 0 0 0 10061
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 07.02.2017 - 22.02.2017 Օրգանական գյուղատնտեսության ոլորտում հավատարագրում իրականացնող միջազգային կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշում Որոշման ընդունման դեպքում միջազգային կազմակերպությունների կողմից կապահովվի Հայաստանի Հանրապետությունում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության հավաստումն իրականացնող սերտիֆիկացման մարմինների հավատարմագրման գործընթացի օրինականությունը 0 0 0 10313
Քննարկվել է 06.02.2017 - 28.02.2017 Ստանդարտների մշակման ծառայությունների 2017 թվականի ծրագիրը, ստանդարտացման 2017 թվականի աշխատանքների ցանկը և ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին հրամանի նախագիծ Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և միջազգային ու ԵՏՄ-ի շուկաների հետ ինտեգրման գործընթացում կարևոր է միասնական ներդաշնակ ստանդարտների առկայությունը: Միասնական ներդաշնակ ստանդարտները ոչ միայն խթանում են միջազգային առևտուրը, այլև նպաստում են համաշխարհային լավագույն փորձի ու գիտելիքի տարածմանը, տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, էներգախնայողությանը, շրջակա միջավայրի պահպանությանը, գործարարության զարգացմանը, մարդկանց կյանքի ու առողջության անվտանգության ապահովմանը և այլն: Հայաստանի ազգային ստանդարտների «Ստանդարտների մշակման ծառայությունների 2017 թվականի ծրագիրը» (այսուհետ` ծրագիր) նախատեսում է մշակել միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ այնպիսի ազգային ստանդարտներ, որոնք կնպաստեն Հայաստանի Հանրապետության տնտեսության տեխնոլոգիական բազայի արդիականացմանը և նորարարական ենթակառուցվածքի զարգացմանը, ինչպես նաև առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանն ու արտահանման ծավալների խթանմանը միջազգային շուկաներում և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում: Ծրագրի նախագծի մշակման համար հիմք են ծառայել միջազգային և տարածաշրջանային ստանդարտների հետ ազգային ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ միջազգային և Հայաստանի Հանրապետության մի շարք իրավական ակտերի և Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման համաձայնագրի պահանջները: 0 0 0 11277
Գտնվում է ՀՀ կառավարությունում Քննարկվել է 06.02.2017 - 21.02.2017 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 16-ի N 411-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծ Մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 16-ի N 411-Ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որշման նախագիծ, որով նշված որոշմամբ հաստատված պետական գույքի կառավարման 2015-2017 թվականների ծրագիրում առաջարկվում է կատարել փոփոխություններ և լրացումներ` ընթացիկ (2017թ.) տարվա համար նախատեսված միջոցառումների և գործարքների նկարագրությունը սահմանելու, հստակեցնելու, ինչպես նաև ծրագրի ցանկերով հաստատված գույքի կազմը ճշտելու նպատակով: 0 0 0 10226
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 06.02.2017 - 21.02.2017 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ Ներկայացված նախագծերով առաջարկվում է, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՆԿ-96-Ա կարգադրությանը համահունչ, բարեփոխել պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ընթացակարգը: Նախագծերի ընդունման դեպքում կապահովվի վերոնշյալ ինստիտուտների կիրառման արդյունավետության բարձրացումը: Մասնավորապես՝ կհստակեցվեն անկախ հանձնաժողովի և դատարանի գործառույթները՝ բացառելով նույնաբնույթ գործառույթների իրականացումը. կսահմանվեն հստակ չափանիշներ, որոնք կդրվեն և՛ անկախ հանձնաժողովի, և՛ դատարանի պատճառաբանված որոշումների հիմքում. դատապարտյալն իրավունք կունենա մասնակցելու իրեն վերաբերող եզրակացության կայացմանը և իրականացնելու համապատասխան պաշտպանություն: 3 0 0 11860
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 03.02.2017 - 18.02.2017 <<Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին 0 9296
Քննարկվել է 03.02.2017 - 18.02.2017 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի № 437-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է օգտակար հանածոյի արդյունահանման և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևերում ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման հետ կապված իրավունքներն ու պարտականությունները ամրագրելու անհրաժեշտությունով: 0 0 0 9050