Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 15.03.2017 - 30.03.2017

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կենսաթոշակի` չաշխատելու պայմանով իրավունքի իրացման վերաբերյալ դրույթների հստակեցումն է: Նախագծով առաջարկվում է, գործող օրենքով սահմանված` կենսաթոշակի իրավունքը չաշխատելու պայմանին փոխկապակցող դրույթները հստակեցնել, դրանցից հանելով բացառությունները: Այսպիսով հավասար պայմաններ կստեղծվեն օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող բոլոր անձանց համար` միաժամանակ բացառելով կենսաթոշակի իրավունքի իրացման գործընթացում հնարավոր ռիսկերի առաջացումը:  
0 8882

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 14.03.2017 - 03.04.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է հաստատել «Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագիրն իրա­կա­նացնող կազմակերպությունների կողմից 2017 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­ծառ­նությունների ծրագրերը:
0 8614

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 14.03.2017 - 03.04.2017

«Սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնորհային ծրագրերը՝ որպես արտոնյալ որակավորող, փոփոխող կամ կասեցնող մասնագիտական հանձնաժողով ձևավորելու, հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը, հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիաների ու դրամաշնորհային ծրագրերի` որպես արտոնյալ որակավորման, փոփոխման կամ կասեցման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ձևավորել սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնոր­հային ծրագրերը որպես արտոն­յալ որակող մասնագիտական հանձնաժողով, սահ­մա­նել նշյալ հանձնաժողովի գործու­նեու­թյան, ինչպես նաև հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիա­ների ու դրա­մաշնորհային ծրագրերը` որպես արտոնյալ որակման, փոփոխման կամ կասեց­ման կար­գերը:
0 12609

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 14.03.2017 - 03.04.2017

Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառավարմանը և ընդերքօգտագործման թափոնների կառավարմանը և վերամշակմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները սահմանելու մասին Մշակվել են ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառավարմանը և ընդերքօգտագործման թափոնների կառավարմանը և վերամշակմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները 
0 9462

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 14.03.2017 - 05.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1330-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով առաջարկվող փոփոխությունը կկարգավորի 2017-2018 ուսումնական տարվանից սկսված մրցութային հիմունքով հիմնական կրթության հիմքով նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններ մինչև 19 տարին լրանալը ընդունված ուսանողների անվճար ուսուցումը: Որոշման նախագծով նաև առաջարկվում է կիսամյակային առաջադիմության հիման վրա իրականացվող փոխատեղումն իրականացնել ուսումնական տարվա առաջադիմությամբ, ինչպես նաև սահմանվում են առաջնահերթությունները` փոխատեղման իրականացման հավասար միավորների դեպքում:
0 9315

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 14.03.2017 - 03.04.2017

Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման փոփոխված պլանների՝ ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը սահմանելու մասին Մշակվել է ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման փոփոխված պլանների՝ ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը
0 8875

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 14.03.2017 - 29.03.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1308-Ն որոշման գործողությունը կասեցնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հաշմանդամություն ունեցող և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող՝ տարիքը չլրացած անձի աշխատանքի տեղավորման համար աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվի (քվոտա) համակարգի առավել նպատակային և արդյունավետ ներդրման ու գործարկման համար անհրաժեշտ՝ օրենքով սահմանված հիմքերի և մեխանիզմների լիարժեք ապահովման նպատակով քվոտայի պահանջի կասեցում՝ մինչև 2018թ. հուլիսի 1-ը:
0 8262