Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 20.06.2017 - 07.07.2017

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», ««Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»,««Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Հիշյալ նախագծերով առաջարկվում է իրավական կարգավորումներ տալ դեպքի վայրի պահպանության ոլորտում հետաքննության մարմինների գործողություններին, ինչպես նաև քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում կալանավորման և գրավի ձևով դատարանի ընտրած խափանման միջոցը փոփոխելու և վերացնելու քննիչին լիազորություն վերապահելուն, ինչով կվերանա դատախազի և քննիչի լիազորությունների բաշխմամբ պայմանավորված կոլիզիան, և քննիչները կկարողանան իրականացնել օրենքով իրենց վերապահված լիազորությունը:
0 10304

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.06.2017 - 06.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԾ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետությունում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության ընդունման անհրաժեշտությունը բխում է ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման ոլորտում իրականացվող գործունեության համակարգման, անհրաժեշտ իրավական կարգավորումների կիրարկման, առաջնահերթությունների սահմանման և անվտանգության ապահովման սկզբունքների հստակ ձևակերպման, ինչպես նաև ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտներով սահմանված անվտանգության միջազգային չափանիշներին ու պահանջներին համահունչ երկարաժամկետ պետական քաղաքականության, բնակչության ու շրջակա միջավայրի ճառագայթային պաշտպանվածությանն ուղղված միջոցառումների արդյունավետ իրականացման հրամայականից:
0 8631

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 19.06.2017 - 05.07.2017

«Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդա-վորման ծրագրին, բերքի գնման պայմանագրի օրինակելի ձևին և ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ տրամադրվող հաշվետվության ձևին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ Գյուղա­տնտե­սական հումքի մթե­րումների (գնում­ների) նպա­տակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրի իրականացման արդյունքում՝ նախադրյալներ կստեղծվեն ոլորտում վարկունակ պահանջարկի մակարդակի բարձրացման համար, ինչը կհան­­գեցնի գյուղատնտեսական մթերքների գնման դիմաց գյուղացիական տնտեսություններին կատարվող վճարումները կարճ ժամկետներում կատարելուն, վերամշակողների և գյուղացիական տնտեսությունների միջև կհաստատվեն բերքի գնման պայմանագրային հարաբերություններ, որը գյուղացիական տնտեսություններին կտա բերքի իրացման կայուն երաշխիքներ, 5-ից 7 տոկոսով կբարձրանա ծրագրի շահառու վարկառուների կողմից պտուղբանջարեղենային պահածոների և գինեգործական արտադրանքի մրցունակության մակարդակը, որի արդյունքում կավելանան արտադրության ու արտահանման ծավալները, ինչը դրականորեն կանդրադառնա նոր աշխատատեղերի ստեղծման, ոլորտում զբաղվածների եկամուտների ավելացման և արտաքին ապրանքաշրջանառության բարելավման վրա, որոշակիորեն կբարձրանա գյուղատնտեսական մթերքներ վերա­մշակող արդյունա­բե­րու­թյան ոլորտի գրավչու­թյան մակարդակը, էականորեն կմեղմվի գյուղատնտեսական մթերքների իրացման հիմնախնդիրը, կմեծանա գյուղատնտեսական հումքի պահանջարկը, որը կնպաստի գյուղատնտեսության ապրանքայնության մակարդակի բարձրացման:
0 10436

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 18.06.2017 - 05.07.2017

«Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության կարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրաման «Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության կարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի ընդունումը պայմանավորված է «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով, որի համաձայն պետական ֆինանսների կառավարման բնագավառում կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմինը սահմանում է պետական գանձապետական պարտատոմսերի պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության կարգը և դրան համապատասխան ընտրում է առաջնային շուկայի մասնակիցներին:
0 9144

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 18.06.2017 - 04.07.2017

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի N 620 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի N 620 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը (այսուհետ՝ նաև նախարարություն) վերապահված գործառույթների առավել արդյունավետ իրականացման անհրաժեշտությամբ:
1 8307

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 16.06.2017 - 03.07.2017

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք և հարակից օրենքների փաթեթ     Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք ծանրակշիռ փաստարկներով: Անցման ժամանակաշրջանում սա այն եզակի հիմնարար օրենսդրական ակտերից է, որը երբևէ համակարգված քննարկման առարկա չի դարձել և ընդգրկված չի եղել իրավական բարեփոխումների ծրագրերում, այսինքն՝ ըստ էության, բացակայում էր այդ ոլորտի օրենսդրական կարգավորման որևէ ամփոփ հայեցակարգ, որը կկանխորոշեր հետագա օրենսդրական զարգացումները: Արդյունքում՝ ոլորտը կանոնակարգող օրենսդրական ակտերում պարբերաբար անխուսափելիորեն կատարվել են տարաբնույթ, երբեմն էլ անհարկի իրարամերժ ու հակասական փոփոխություններ, լրացումներ, ինչպես նաև ընդունվել են նոր օրենսդրական ակտեր, որոնք հիմնականում առաջադրել են իրավիճակային լուծումներ, հընթացս էլ ավելի խրթին դարձնելով իրավակիրառ պրակտիկան։     Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործում է դեռևս ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից 1985թ. դեկտեմբերի 6-ին ընդունված և 1986թ. հունիսի 6-ին կիրառության մեջ դրված վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը: Այդ օրենսգիրքն իր հիմքում դրված հայեցակարգային տրամաբանությամբ և փիլիսոփայությամբ, համակարգային կառուցվածքով և տասնյակ այլ օրենքների հետ ունեցած անլուծելի հակասություններով, տասնամյակների ընթացքում կատարված բազում հաջողված և անհաջող փոփոխություններով, հնացած կամ գործնական կիրառում չունեցող բազմաթիվ դրույթներով, թերի և ոչ լիարժեք վարչական պատասխանատվության միջոցներով ունակ չէ լուծել իր առջև դրված խնդիրները և չի համապատասխանում իրավական պետության պահանջներին:         Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքով լուծվել են առնվազն հետևյալ սկզբունքային հարցերը՝         1.Օրենսգրքի նախագիծը համապարփակ կերպով ընդգրկում է բոլոր վարչական իրավախախտումները, իսկ այլ օրենքներում վարչական իրավախախտման դեպքեր այլևս  նախատեսված չեն: Այսինքն, չկա վարչական պատասխանատվություն, եթե դա նախատեսված չէ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով:         2. Օրենսգրքի նախագիծը, վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթի հետ կապված հարցերը կարգավորելիս, ընդհանուր առմամբ հիմնվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարչական վարույթի ընդհանուր սկզբունքների վրա՝ միաժամանակ հաշվի առնելով հատուկ վարույթների առանձնահատկությունները:         3. Օրենսգրքի նախագիծը էականորեն բարեփոխել է վարչական պատասխանատվության միջոցների շրջանակը: Կատարելագործվել են գործող օրենսգրքում արդեն իսկ սահմանված վարչական տույժերը, ինչպես նաև նախատեսվել են նոր վարչական տույժի տեսակներ:         4. Օրենսգիրքը մշակելիս  հաշվի է առնվել արարքի և դրա համար նախատեսված պատասխանատվության համաչափության սկզբունքը:          Օրենսգրքի նախագծի  առնչությամբ միջազգային փորձագետների կողմից 2016 թվականի հուլիսին տրվել է աննախադեպ բարձր գնահատական:
4 18338

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 16.06.2017 - 10.07.2017

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԼԱՆԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության երկրորդ էներգաբլոկի  շահագործման ժամկետի երկարաձգման ներդրումային պլանի մասին
0 8453

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 16.06.2017 - 10.07.2017

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու գործընթացի (այսուհետ՝ շահագործումից հանելու գործընթաց) ապահովումն է:
0 9173

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 15.06.2017 - 30.06.2017

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> Զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ հաշմանդամ դառնալու իր կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանքները պարզելու համար <<կանխամտածված օրինազանցության>> վերաբերյալ տեղեկատվությունը մինչդատական վարույթ իրականացնող մարմնի կողմից տրամադրելու վերաբերյալ:
0 8009