Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 26.09.2022 - 12.10.2022

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 150․3-րդ հոդվածի 1-5-րդ մասերով նախատեսված խախտումներ հայտնաբերելու դեպքում միայն խախտում թույլ տված անձանց կողմից հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ  դիտողություն չներկայացվելու պարագայում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնի պաշտոնատար անձը տեղում կիրառում է պատասխանատվության միջոցներ՝ օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, գործնականում հնարավոր տարընթերցումներից խուսափելու նպատակով ամրագրվել է, որ հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ խախտում թույլ տված անձանց կողմից դիտողություն ներկայացվելու պարագայում վարույթը իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով: Նախագծի ընդունման արդյունքում հնարավորինս կբարձրացվի ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցներով երթևեկելու նկատմամբ վերահսկողության հետ կապված վարույթների իրականացման արդյունավետությունը, կնվազի ժամանակատարությունը, անհարկի վարչարարությունը՝ նպաստելով Տեսչական մարմնի առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը:
0 3263

Քննարկվել է 15.09.2022 - 30.09.2022

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԵՎ «ՏԱՐԱԾՔԻ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ) ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Տարածքի հատակագծման նախագիծը քաղաքաշինական փաստաթուղթ է, որով կսահմանվի տարածքի հատակագծային կառուցվածքը, գոտիավորումը, ինժեներական ենթակառուցվածքներրով ապահովվածությունը, կառուցապատման հեռանկարային զարգացման ուղղությունները, մշակութակենցաղային և տրանսպորտային սպասարակումը և կկարգավորվի «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով։
0 3347

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 08.09.2022 - 23.09.2022

«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակը՝ բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգի բնակֆոնդի տեխնիկական վիճակի հետազննության արդյունքում տրված եզրակացությունների հիման վրա տեղեկատվական համակարգի ստեղծման համար իրավական հիմքերի ամրագրումն է: Նման համակարգի ստեղծումը կհանդիսանա բնակարանային ֆոնդի վիճակի վերաբերյալ ակտուալ ժամանակահատվածում տեղեկատվության տնօրինման, ինչպես նաև բնակարանային ֆոնդի վիճակի բարելավմանն ուղղված որոշումների կայացման համար օբյեկտիվ գործիք, որը հնարավորություն կտա նաև ակտուալ ժամանակահատվածում դուրս բերել առավել վատթար վիճակում գտնվող շենքերի մասով տվյալները:
2 3337

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 02.09.2022 - 18.09.2022

«ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ և ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՀԵՏՈ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Խնդրի կանոնակարգումը հնարավորություն կտա աղետի գոտու բնակավայրերն ազատել քաղաքաշինական տեսանկյունից ոչ անվտանգ և քաղաքաշինական նորմատիվ պահանջներին չհամապատասխանող օբյեկտներից, անհարիր շինություններից՝ վերականգնելով տվյալ տարածքների քաղաքաշինական միջավայրը:
0 3261

Քննարկվել է 19.08.2022 - 03.09.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 102-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ  ՀՀՇՆ 20.04-2020 «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի հավելվածի 103-րդ կետում կատարված փոփոխություններն ու լրացումները ներկայացվել են առավելագույնս պարզեցված և մատչելի բովանդակությամբ՝ ընդլայնելով նշված կարգավորման շրջանակները, որով սահմանվել են պահանջներ բնակելի, հասարակական և արտադրական շենքերում նախատեսվող՝ թեթև ծավալային կշռով շինարարական նյութերի կիրառմամբ միջնորմների կառուցման ընդհանուր պահանջներ՝ առանց սահմանափակելու դրանց կառուցման համար օգտագործվող թեթև շինարարական նյութերի տեսականին:      
0 3385

Քննարկվել է 19.08.2022 - 03.09.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1528-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծն ուղղակիորեն բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. Ծրագրի 2.7 կետից, որտեղ ընդգծվում է, որ քաղաքաշինությունը և մասնավորապես շինարարության ոլորտը, Հայաստանի Հանրապետության առավել դինամիկ զարգացում արձանագրող բնագավառն է, որում առկա մարտահրավերները պետք է դիտարկվեն երկրի մրցունակության բարձրացման, տարածքների զարգացման առկա անհամամասնությունների հաղթահարման, ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավոևման, աշխատատեղերի ստեղծման, պատմամշակութային ժառանգության պահպանման համատեքստում:
0 3319

Քննարկվել է 01.07.2022 - 16.07.2022

ՀՀՇՆ 13-02- «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, նախագծային և շինարարական օբյեկտների արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում միջազգային չափանիշներին:
0 4120

Քննարկվել է 22.06.2022 - 07.07.2022

«ՀՀՇՆ 20-05-2022 «ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՌՈԶԻԱՅԻՑ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, նախագծային և շինարարական օբյեկտների արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում քաղաքացիական պաշտպանության ոլորտում գործող չափանիշներին:
0 3413

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 03.06.2022 - 18.06.2022

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակը՝ բազմաբնակարան շենքի կառավարումը օրեսնսդրությամբ որպես մասնագիտացված գործունեության տեսակ դիտարկումը, բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասով Կառավարությանը լիազորող նորմի սահմանումն է:
0 3758