Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 27.08.2020 - 15.09.2020

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2021-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագիրը մշակվում է ծրագրի գործողության ժամանակահատվածում պետական գույքի առանձին տեսակների համար իրականացվելիք միջոցառումների և գործարքների, զարգացման առաջնահերթությունների ու սահմանափակումների նկարագրությունը սահմանելու նպատակով` ապահովելով այս ոլորտում քաղաքականության միասնականությունը, շարունակականությունը և բարեփոխումների հետևողական իրականացումը:
Մնաց {days} օր
0 9053

Քննարկվել է 27.08.2020 - 15.09.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի N 597-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի N 597-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվել է ՀՀ կառավարության 23.04.2020թ. N 597-Ն որոշման 2-րդ և 4-րդ կետերում ներկայացված ժամկետները փոփոխել՝ համապատասխան տեղեկատվությունները ներկայացնել ըստ անհրաժեշտության։
Մնաց {days} օր
1 8008

Քննարկվել է 25.08.2020 - 09.09.2020

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 867-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունմամբ կհստակեցվի Ոստիկանության սպառազինության ցանկում ընդգրկված զենքերի տեսակները, ինչպես նաև ցանկում ընդգրկված զենքերի և ռազմամթերքների անվանումները, կապահովվի Ոստիկանությունում նոր ձևավորվող պարեկային ծառայության գործունեության համար զինատեսակների ձեռքբերումը՝ օրենսդրության պահանջներին համապատասխան:
Մնաց {days} օր
0 9915

Քննարկվել է 24.08.2020 - 08.09.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N912-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 912-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով երկարաձգվում է քաղաքացի Ս․ Քյուրումյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետման ժամկետը մինչև 2022 թվականի ամառային զորակոչը։
Մնաց {days} օր
0 9693

Քննարկվել է 24.08.2020 - 08.09.2020

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»      Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են զինծառայողների կողմից հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու պայմանները, պետության կողմից կանխավճարի հատկացման ձևով պետական աջակցության չափը, ծրագրին մասնակցելու դիմում ներկայացրած զինծառայողների կողմից իր ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու, ծրագրի շրջանակներում տվյալ տարվա համար ծրագրին մասնակցելու իրավունք ստացած զինծառայողների կողմից այդ իրավունքը չիրացնելու կամ դրանից հրաժարվելու հետ կապված հարաբերությունները:
Մնաց {days} օր
1 7774

Քննարկվել է 24.08.2020 - 08.09.2020

««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»   Օրենքի նախագծի համաձայն սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմիններում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:
Մնաց {days} օր
8 11841

Քննարկվել է 24.08.2020 - 08.09.2020

««Տարածքային կառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»    Օրենքի նախագծի համաձայն սահմանվում են մարզերում աշխարհազորի ղեկավարման և աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:
Մնաց {days} օր
0 9159

Քննարկվել է 24.08.2020 - 08.09.2020

««Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»      Օրենքի նախագծի համաձայն սահմանվում են աշխարհազորի հասկացությունը, նպատակները, կառուցվածքը, ձևավորման կարգը, խաղաղ և պատերազմի ժամանակ աշխարհազորի պատրաստության և կիրառման, ենթակայության և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:
Մնաց {days} օր
14 18076

Քննարկվել է 24.08.2020 - 08.09.2020

««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Օրենքի նախագծի համաձայն սահմանվում են Երևան քաղաքում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:
Մնաց {days} օր
0 9395
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: