Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 09.10.2025 - 07.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026 ծրագրի հիմնադրույթներից, ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից, «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին օրենքից, ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին N 1802-Լ որոշումից և 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարությունինց։
Մնաց {days} օր
29 16331

Քննարկվել է 09.10.2025 - 24.10.2025

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ մոնիտորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա բնակչության պետական ռեգիստրի համակարգի արդյունավետությունը, և կնպաստի տվյալների որակի և անվտանգության ապահովումանը, պետական կառավարման մարմինների հաշվետվողականության ամրապնդմանը և Բնակչության պետական ռեգիստրի տվյալների պաշտպանության մակարդակի բարձրացմանը։
Մնաց {days} օր
0 1320

Քննարկվել է 09.10.2025 - 24.10.2025

«Տվյալների փոխանակման շերտի միջոցով բնակչության պետական ռեգիստրի հետ փոխկապակցված այլ տվյալների շտեմարաններում առկա տվյալների ստացման, ինչպես նաև տվյալների օգտագործման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը կնպաստի միաժամանակ մի քանի ռազմավարական նպատակների իրականացմանը՝• կբարձրանա պետական տեղեկատվական համակարգերի փոխգործելիության մակարդակը,• կապահովի տվյալների փոխանակման իրավական և տեխնիկական անվտանգությունը,• կնվազեցնի տվյալների կրկնօրինակումները և ձեռնարկային տվյալների հավաքման բեռը,• կբարելավի քաղաքացիների տվյալների պաշտպանության և պետական ծառայությունների մատուցման որակը։
Մնաց {days} օր
0 1522

Քննարկվել է 09.10.2025 - 27.10.2025

ՏԵՍՉԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի հուլիսի 27-ի № 664-Ա որոշմամբ հաստատված հավելվածով ներկայացվում են «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» 2025 թվականի մայիսի 12-ի ՀՕ-107-Ն օրենքի և «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 12-ի ՀՕ-108-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը, որի հիմնական նպատակը Կրթության տեսչական մարմնի համար կրթության որակի բարձրացմանն աջակցող վերահսկողական գործիքակազմի սահմանումն է համապատասխան նորմատիվ իրավական ակտերում, ըստ այդմ հավելվածի 1-ին կետի սահմանված է «Տեսչավորման գործընթացում ներգրավված մասնագետներին ներկայացվող պահանջները և ներգրավման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակման միջոցառումը: Վերոգրյալ միջոցառումների ցանկով հաստատված Նախագծի մշակումը պայմանավորված է 2025 թվականի մայիսի 12-ին ընդունված «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջով՝ առ այն, որ տեսչավորման գործընթացում կարող են ներգրավվել նաև մասնագետներ, մասնագետների վճարումը կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով՝ տեսչական մարմնի տարեկան բյուջեի միջոցներից՝ առնվազն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափով: Մասնագետներին ներկայացվող պահանջները և ներգրավման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ:
Մնաց {days} օր
0 1691

Քննարկվել է 09.10.2025 - 25.10.2025

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել հայտարարագրման ինստիտուտը՝ ընդլայնելով հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը, ինչը հնարավորություն կտա ապահովել վերջիններիս գործունեության թափանցիկությունը և հաշվետվողականությունը, ինչպես նաև կնպաստի հանրային ծառայության ոլորտում կոռուպցիայի կանխարգելմանն ու բարեվարքության համակարգի ամրապնդմանը:
Մնաց {days} օր
4 1964

Քննարկվել է 09.10.2025 - 24.10.2025

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության բնակչության նույնականացման, հաշվառման և բնակության վերաբերյալ տվյալների միասնական հարթակը։ Այն կառուցված է որպես պետական տվյալների կառավարման համակարգի առանցքային բաղադրիչ, որի միջոցով ապահովվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ լիազորված կառույցների փոխգործելիությունը, տվյալների հուսալի պահպանումը և անվտանգ օգտագործումը։
Մնաց {days} օր
0 1965

Քննարկվել է 09.10.2025 - 26.10.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հաշվի առնելով, որ հանրակրթության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունքում թեև մեկ տարում ավելի քան  3000 նոր ուսուցիչ է համակարգ մուտք գործել, այնուամենայնիվ, ուսուցչի թափուր տեղը համալրելու գործընթացը դեռևս լուծված համարել չի կարելի, հետևաբար, ԱԺ 2-րդ ընթերցմանը ներկայացվող «Հանրակրթության» մասին օրենքում ընդունվելուց հետո առաջիկայում հնարավորություն է տրվելու 30 կրեդիտ ստանալ նաև տվյալ առարկայի հարակից մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն և տվյալ առարկայի ոլորտի առնվազն 40-79 կրեդիտ (կրեդիտների մասով բուհից տեղեկանքի ներբեռնումը պարտադիր է) կամավոր ատեստավորմանը մասնակցել նաև ուսուցիչ չաշխատող անձանց: Նախագծով առաջարկվում է նաև, որ բուհից կրեդիտների մասին հավաստող տեղեկանք է ներկայացնելու նաև նույն օրենքի նախագծում սահմանվող՝ 80 և ավելի կրեդիտ ունեցող անձը՝ գործընթացի թափանցիկությունն ու հավաստիությունն ապահովելու նկատառումներից ելնելով: Սահմանվում է, որ էլեկտրոնային թեստավորման դեպքում բողոքարկումը մասնակցի կողմից  իրականացվում է արդյունքի մասին ամփոփաթերթը ստանալուց հետո «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» (ԿՏԱԿ) պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից վարվող կրթության կառավարման տեղեկատվական համակարգում գործող հարթակի միջոցով: Նախագծով հստակեցվում է, որ ուսումնական խմբակները նույնպես հաշվարկվում են որպես ուսուցչի կողմից դասավանդվող ժամեր, և դրանց նկատմամբ ևս կիրառվում են հավելավճարի սկզբունքները: Հարկ է նշել, որ ֆինանսավորումն իրականացվում է խմբակների ժամերի ներառմամբ, և սույն փոփոխությամբ դա ամրագրվում է նաև որոշման մեջ, ինչը լրացուցիչ ֆինանսական միջոցների ծախս չի նախատեսում: Հստակեցվում է կրկին ատեստավորվելու արդյունքում ավելի բարձր և ավելի ցածր արդյունքը, որն ըստ նախագծի՝ սահմանվում է կետերով: Առնվազն  40-79 կրեդիտ, իսկ մյուս դեպքում՝ 80 կրեդիտի մասով կարգավորումները նախագծում ներառվելու արդյունքում բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվի՝ հաշվի առնելով, որ այդ շահառուներին կամավոր ատեստավորման դրական արդյունքի դեպքում  ֆինանսական միջոցներ տրամադրելը նախատեսված բյուջեի շրջանակից դուրս չի գա:
Մնաց {days} օր
31 11954

Քննարկվել է 09.10.2025 - 24.10.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը  Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) սահմանված է, որ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի կողմից հաստատված տվյալները հանձնվում են նախարարությանը և այնուհետև ԿՏԱԿ-ին՝ էլեկտրոնային ենթահամակարգում թարմացման նպատակով, ինչը ենթադրում է մի քանի ադմինիստրատիվ միջանկյալ փուլերի առկայություն և տվյալների՝ ձեռքով փոխանցման կամ հաստատման գործողությունների անհրաժեշտություն։   Առաջարկվող նախագծով առաջարկվում է ստեղծել տեխնիկական լուծում, որը հնարավորություն կտա տվյալների ուղիղ, ավտոմատացված փոխանցումն իրականացնել սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի և ԿՏԱԿ-ի էլեկտրոնային ենթահամակարգի միջև՝ բացառելով միջնորդավորված գործողությունների անհրաժեշտությունը:
Մնաց {days} օր
9 1981

Քննարկվել է 08.10.2025 - 24.10.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 306-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն ապահովել ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 29-ին ընդունված ՀՕ-174-Ն օրենքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 306-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունների կիրարկումը՝ հայտարարատու պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անդամների հայտարարագրում ներառված հրապարակման ենթակա տվյալները հաստատելով ստեղծել հնարավորություն հայտարարատուների համար օրենքով պահանջվող տվյալները հայտարարագրելուց հետո դրանց հրապարակայնությունն ապահովելու համար։
Մնաց {days} օր
0 1951
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: