Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 15.01.2018 - 05.02.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպա­տակը մի շարք գործարքների մասով էլեկտրո­նա­յին եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման անհնարինության հետ կապված հարաբերությունների կարգավորումն է:
0 9866

Քննարկվել է 15.01.2018 - 04.02.2018

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ կհստակեցվեն ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի և 3271 հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիաները՝ այդպիսով ապահովելով իրավական որոշակիությունը, պատասխանատվության ու պատժի անխուսափելիության սկզբունքի պատշաճ իրացումը, լրագրողի կողմից տեղեկություններ հավաքելու և տարածելու իրավունքի ապահովմանը, ինչպես նաև  զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականության առավել արդյունավետ իրականացմանն ուղղված հասարակական հարաբերությունների արդյունավետ պաշտպանությունը:
2 8778

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 12.01.2018 - 20.02.2018

«Ավելացված արժեքի հարկով հարկման նպատակով տարան որպես շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարա որակելու չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդ­­յուն­քում ակնկալվում է սահ­մա­նել շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարայի չափանիշները:
0 8984

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 12.01.2018 - 01.02.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1321-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է Հայաս­տանի Հան­րա­պետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1321-Ն որոշումը համապատասխանեցնել 2017 թվա­­­­­կանի դեկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված՝ Հայաստանի Հան­րա­պետության հարկային օրենս­գրքում փոփո­խու­թյուններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքով սահմանված կարգավո­րում­ներին:
0 9105

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 12.01.2018 - 05.02.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 595-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 595-Ն որոշ­ման մեջ նշված օֆշորային գոտի եզրույթը համա­պատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքով սահ­մա­նված` հարկ­­ման տեսանկյունից ՀՀ հարկային համա­­կարգի համեմատ «ոչ խելամիտ» հարկման դրույքաչափեր կամ ազա­տա­կան համա­կար­գեր ունեցող երկրների բնութագրման համար օրենսգրքով կիրառվող նոր եզրույթին և ընդլայնել որոշմամբ սահմանված երկրների աշխարհագրական տարածքների ցանկը:
0 8597

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 11.01.2018 - 30.01.2018

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենք Սահմանադրական փոփոխությունների արդյունքում և գործող պրակտիկայում առկա են որոշակի խնդիրներ պայմանավորված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու վերաբերյալ լիազորող նորմերի բացակայությամբ և «փոխարինող նոտար» հասկացության վերաբերյալ տարընկալումների հետ կապված:Նախագիծն ուղղված է Սահմանադրության և օրենքների առանձին դրույթների իրականացումն ապահովելու համար ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու համար լիազորող նորմերի սահմանմանը, ինչպես նաև հստակեցվել է «փոխարինող նոտար» հասկացությունը:
0 8159

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 11.01.2018 - 26.01.2018

«Ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման պահանջների, ինչպես նաև արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման և «ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N437-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծեր Նախագծի նպատակն է կանոնակարգել ընդերքօգտագործողների կողմից ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների իրականացումը և դրանց արդյունքների տրամադրումը ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին:
0 8953

Քննարկվել է 08.01.2018 - 26.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ բացի սննդամթերքից,  սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերից կսահմանվի նաև առողջապահության բնագավառում սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա մի շարք այլ ապրանքների ցանկը և կսահմանվի դրանց նկատմամբ պետական վերահսկողություն և  պետական գրանցում  իրականացնող լիազոր մարմինները:
0 9153

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 08.01.2018 - 24.01.2018

ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-Ի N 2305-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծ Նախագծի ընդունումը թույլ կտա անասնաբուժասանիտարական փորձաքննություն կատարողների համար սահմանել խաղի հավասար կանոններ, բարձրացնել փորձաքննություն կատարողների պատասխանատվությունը և խուսափել որոշման բացերից օգտվելու առիթից, բացառել որոշման տարբեր դրույթների հակասությունները և թերությունները, որոշման տարբեր դրույթների ոչ միատեսակ ընկալումը և կիրարկումը, այդ գործընթացում կրճատել վարչարարությունը և սուբյեկտիվ գործոններով պայմանավորված դրսևորումները, վերանայել խնդրահարույց դրույթները, ունենալ նմուշառման ակտ, որը ապահովում է նաև նմուշների ուղեկցումը:
0 8237