Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 15.02.2018 - 05.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես  ՀՀ քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածը ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային սկզբունքներին համապատասխանեցնելու, այնպես էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանին տրամադրված մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագրին կից առաջարկությունների կատարման անհրաժեշտությամբ, որի արդյունքում Հայաստանը կշարունակի պահպանել նշված հավաստագիրը: 
0 8564

Քննարկվել է 15.02.2018 - 05.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԹՎԻ /ՀԱՄԱԿԱԶՄԻ/ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՏԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՀԻ ՄԱՍԻՆ   ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել մի շարք մեծություններ, որոնք լայն կիրառություն ունեն ուսումնական հաստատությունների ֆինանսավորման ժամանակ:   Միաժամանակ հստակեցվում են ուսումնական հաստատություններում հարկային կանոնակարգված հաշվառումն իրականացնելու նպատակով  ծառայությունների մատուցման, հասույթների ճանաչման պահի որոշման սկզբունքները:
0 8434

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 14.02.2018 - 11.03.2018

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ Ներկայացվող Նախագծով առաջարկվում է` հիմք ընդունելով 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 159-րդ հոդվածի նորմը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող փրկարար ծառայությանը տալ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը ենթակա մարմնի կարգավիճակ.  հիմք ընդունելով 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 45-րդ հոդվածի նորմը՝ օրենքով ամրագրել փրկարարական ծառայողների՝ արհեստակցական կազմակերպություն հիմնադրելու և ազատ կամքի դրսևորումով դրան մասնակցելու (անդամակցելու) իրավունքը:
0 9223

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 14.02.2018 - 04.03.2018

«Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հոկտեմբերի 6-ի «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաս­տանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778-Ա որոշմամբ հաստատված ցանկի 10-րդ և 21-րդ կետերի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
0 7147

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 13.02.2018 - 01.03.2018

ԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂ ԴԱՌՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԸ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂ ԴԱՌՆԱԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀՈԳԵԶԱՎԱԿԻ ԽՆԱՄՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ, ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 459-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի մշակումը պայմանավորված է նաև խնամատար ընտանիքներում խնամվող երեխաների խնամքի նկատմամբ մշտադիտարկման մեխանիզմները, խնամատարության նոր ձևերը սահմանելու, երեխայի խնամքի և դաստիարակության համար նախատեսված միջոցների և երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրության կանոնակարգման, խնամատար ընտանիքում երեխաների իրավունքների պաշտպանության առավել բարձր աստիճան ապահովելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև այս բնագավառում իրականացվող բարեփոխումներով, մասնավորապես՝ մանկատների բեռնաթափման, այլընտրանքային ծառայությունների զարգացման քաղաքականությամբ:
0 9841

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 13.02.2018 - 01.03.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է նվազեցնել պատահական մասնագիտություններով (պարզապես ինչ որ տեղ ընդունվելու համար) ներկայացված դիմում-հայտերի թիվը, դիմորդները հնարավորություն կստանան վերահանձնելու միասնական քննությունները, 12-րդ դասարանցիները հնարավորություն կունենան միասնական քննության ամբողջ ծավալը հանձնել մաս-մաս  
0 9934

Քննարկվել է 13.02.2018 - 01.03.2018

«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը կապված է ինչպես նշված, այյնպես էլ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հետ։ Հիմնվելով ՀՀ Սահմանադրության վրա` առողջապահության բնագավառի գործունեության  բոլոր հիմքերը պետք է սահմանված լինեն օրենքով: Ներկայումս նոր մոտեցումների, գաղափարների ներդրումը և իրականացումը բացառապես կապված է օրենքի կարգավորումների հետ։
2 20194

Քննարկվել է 13.02.2018 - 28.02.2018

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ 2018 թվականի հունիսի 7-ից 8-ը ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի համագործակցության մասին համաձայնագրի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի հերթական նիստը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում անցկացնելու մասին:
0 7838

Քննարկվել է 13.02.2018 - 01.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի № 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2018 թվականի սեպտեմբերի 10-17-ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում կայանալիք ուշուի և քունգֆուի 3-րդ Եվրոպայի գավաթի անցկացման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2018 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 14,707.0 հազար ՀՀ դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):
0 7163