Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 24.07.2017 - 11.08.2017

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր Հիշյալ օրենքների նախագծերով առաջարկվում է ՀՀ Արդարադատության ակադեմիայում ուսումնառության դասընթացներից և որակավորման քննություն հանձնելուց ազատել նաև հետաքննության մարմնի պետին և աշխատակիցներին, ովքեր իրենց մասնագիտական գործունեության ընթացքում առավելապես իրականացնում են քննչական գործողություններ: Հետևաբար այլ պաշտոնների համատեքստում նաև այս անձանց համար բացառության նախատեսումը կհանգեցնի չհիմնավորված տարբերակված մոտեցման վերացմանը: Միևնույն ժամանակ առաջարկվում է քննիչների թեկանածությունների ցուցակում ընդգրկված անձանց համար նախատեսել մասնագիտական պատրաստման ընթացքում կրթաթոշակ ստանալու հնարավորություն՝ հավասար պայմաններ ստեղծելով Արդարադատության ակադեմիայում ուսումնառող այլ ունկնդիրների հետ:
9 10897

Քննարկվել է 21.07.2017 - 07.08.2017

«ՄԱՐԴՈՒՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՓՈԽՊԱՏՎԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության  և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ներկայացումը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով, ՀՀ կառավարության 06.10.2016թ. N39  նիստի N29.7/[374808]-16  արձանագրության 4-րդ կետով տրված հանձնարարականի պահանջով, ըստ որի` անհրաժեշտ է վերանայել ՀՀ կառավարության այն որոշումները, որոնցով կարգավորվող իրավահարաբերությունները կարելի է կարգավորել գործադիր մարմնի ղեկավարի կողմից ընդունվող ակտերով, ինչպես նաև օրենքների կիրարկման արդյունքում վերհանված մի շարք խնդիրներների և բացերի, կիրառվող մի շարք հասկացությունների սահմանումների վերանայման անհրաժեշտությամբ:
0 8165

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 20.07.2017 - 04.08.2017

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը և պայմանները, ինչպես նաև պաշտպանվող անձի և պաշտպանության միջոցի իրականացման վերաբերյալ տեղեկությունները չհրապարակելու մասին գրավոր նախազգուշացման ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման Նախագծի ընդունումը հնարավորություն կտա լրացնել օրենսդրական բացը և ապահովել պետության կողմից քրեական դատավարության մասնակիցների պաշտպանությունն իրականացնելու պարտականության կատարումը և վերջիններիս անվտանգության պատշաճ ապահովումը:
0 9290

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.07.2017 - 04.08.2017

ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1767-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն օրենքի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել գործակալության կանոնադրությամբ սահմանված գործառույթները համապատասխանեցնել օրենքի դրույթներին: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը կապահովի կանոնադրությամբ գործակալության առջև դրված նպատակների և խնդիրների իրականացման արդյունավետության բարձրացմանը:                
0 8892

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 18.07.2017 - 07.08.2017

Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման 2017-2021 թվականների բարեփոխումների ծրագրին հավանություն տալու մասին Ն(Ա)ՄՄԿ ոլորտում իրականացնելով արմատական բարեփոխումներ` էականորեն բարձրացնել նախնական և միջին մասնագիտական կրթության որակը, կառավարման համակարգի արդյունավետությունը, հզորացնել ինստիտուցիոնալ և մարդկային կարողությունները, արդիականացնել բովանդակությունը` ապահովելով դրա համապատասխանությունը աշխատաշուկայի արդի պահանջներին, բարձրացնել նշված ոլորտի ծախսային արդյունավետությունը, ինչպես նաև երկխոսությունը սոցիալական գործընկերների հետ: Ծրագրում ներառված են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման 2017-2021թթ բարեփոխումների հիմնական ուղղությունները և դրանց իրականացման ժամանաակցույցը:  
0 8500

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 17.07.2017 - 02.08.2017

ՀՀ օրենքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հիմք ընդունելով այն, որ քրեորեն պատժելի է համարվում ոչ միայն անտառահատումը, այլև՝ անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում հատումներն արգելված ծառերը, թփերը ոչնչացնելը, նախագծով առաջարկվում ՀՀ քրեական օրենգրքում նախատեսել ավելի խիստ պատիժներ և պատժաչափեր՝ խնդրո հոդվածի (ՀՀ քր. օր.-ի 296 և 297 հոդվածներ) մասերի սանկցիան համահունչ դարձնելով դիսպոզիցիայում նկարագրված գործողությունների բնույթի և ծանրության աստիճանի, ինչպես նաև լրացնել ծանրացնող հանգամանքներ: 
0 11556

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 17.07.2017 - 02.08.2017

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ մոծակների ակտիվության ժամանակահատվածում համաճարակային և սանիտարական կայուն իրավիճակի ստեղծում, մոծակների բազմացման համար հիմք հանդիսացող բնական և արհեստական կենսամիջավայրերի վերացում, որոնք կարող են պատճառ հանդիսանալ նաև բնական օջախային հիվանդությունների բռնկման, մոծակների միջոցով կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ և արյունամակաբուծային հիվանդությունների բռնկման, զարգացման և տարածման կանխարգելում, հանգստի գոտում մոծակների քանակական դրսևորմամբ պայմանավորված մարդկանց սեզոնային ալերգիկ դրսևորումների նվազեցում, միջատների կենսաբանական ակտիվության ժամանակահատվածում մարդկանց սննդի անվտանգության ապահովում:  
0 8269

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 13.07.2017 - 28.07.2017

ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով ապահովվում է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված ՀՀ կառավարության կողմից հաստատվող պարտադիր ապահովագրման ենթակա առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների ցանկը:
0 11307