Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 29.09.2020 - 19.10.2020

«Սնդիկի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր «Սնդիկի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է կարգավորել Հայաստանի Հանրապետությունում սնդիկի, սնդիկի միացությունների և սնդիկի հավելիչով արտադրանքի գործածության հետ կապված հարաբերությունները, որի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանությունն է սնդիկի և սնդիկի միացությունների մարդածին արտանետումներից և արտազատումներից: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքում լրացում կատարելու  մասին»  ՀՀ  օրենքի նախագծով վարչական պատժամիջոցներ են սահմանվել «Սնդիկի մասին» ՀՀ օրենքի նախագծով սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրության, ներմուծման և արտահանման նկատմամբ նախատեսված պահանջները չկատարելու համար։
Մնաց {days} օր
0 9260

Քննարկվել է 29.09.2020 - 15.10.2020

Հայաստանի Հանրապետության 2020/2021 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ /անվճար/, հեռակա ուսուցմամբ տեղերի բաշխումը հաստատելու մասին Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2020/2021 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ /անվճար/, հեռակա ուսուցմամբ տեղերը՝ համաձայն հավելվածի:
Մնաց {days} օր
6 9114

Քննարկվել է 29.09.2020 - 15.10.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1329-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1329-Ն որոշման մեջ  համապատասխան փոփոխությունների կատարումը պայմանավորված է Արցախի Հանրապետության և Երևանի  Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից ներկայացված պահանջով:
Մնաց {days} օր
0 8216

Քննարկվել է 29.09.2020 - 15.10.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության գործընթացի պատշաճ իրականացումը, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերի հստակեցումը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինների միջև գործառությների տարրանջատումը, դրանց գործունեության կարգի հստակեցումը ու կանոնակարգումը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական հետազոտությունների ծավալների հստակեցումը և բժշկական հաստատությունների աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով ցանկի ընդլայնումը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգում տեղ գտած թերացումները վերացնելը և պատշաճ հատուցման կարգ հաստատելը:
Մնաց {days} օր
0 11057

Քննարկվել է 29.09.2020 - 15.10.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ; Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, հիվանդությունների ծանրության աստիճանները, օրգանների ֆունկցիաների խախտումների աստիճանները և դրանց ախտորոշման համար անհրաժեշտ գործիքակազմերը, այս գործընթացում ներդրվում է առաջավոր փորձը, ցանկում նշված հիվանդությունները և դրանց ձևակերպումները համապատասխանեցվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակված դասակարգումներին, ինչպես նաև հստակեցվում են քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները՝ ի դեմս սահմանափակումների բնութագրերի և չթույլատրվող ֆիզիկական վարժությունների:
Մնաց {days} օր
0 13413

Քննարկվել է 28.09.2020 - 13.10.2020

«ՆԱՎԹԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների առանձնահատկությունների մասին» oրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով ընդերքի տրամադրման սկզբունքներն ու կարգը, կարգավորվում են ընդերքն օգտագործելիս բնակչության առողջությունը, բնությունը և շրջակա միջավայրը վնասակար ազդեցություններից պաշտպանության, աշխատանքների կատարման անվտանգության ապահովման, ինչպես նաև նավթային գործունեության ընթացքում պետության և անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հետ կապված հարաբերությունները:  
Մնաց {days} օր
0 8608

Քննարկվել է 25.09.2020 - 11.10.2020

<<ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՆՎԱԾ ՀՈՂԻ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով հանված հողի բերրի շերտի վաճառքի կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակն է ստեղծել իրավական հիմքեր ուղղված հողի բերրի շերտի արդյունավետ օգտագործմանը, շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով հանված հողի բերրի շերտի թույլատրելի վաճառքի համար։ Վերը նշված խնդիրը կարգավորելու համար, առաջարկվում է հաստատման ներկայացնել կարգ՝ հողի վաճառքի վերաբերյալ, ինչով կսահմանվի հողի բերրի շերտի վաճառքի թույլտվության ընթացակարգ, ինչպես նաև կնախատեսվի վաճառքի գումարները ուղղել պետական և համայնքային բյուջե։
Մնաց {days} օր
0 6504

Քննարկվել է 25.09.2020 - 11.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2020 թվականի մայիսի 6-ին ընդունված «Բնակչության բժշկական օգնության և սպասրկման մասին» օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխություն կատարելու մասին» օրենքով նոր խմբագրությամբ է շարադրվել օրենքը, որի համաձայն բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները դասակարգվել են ըստ տեսակների, պայմանների և ձևերի, որի համաձայն էլ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել մինչ նոր խմբագրությամբ ընդունված օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերում, ինչը վկայում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին: Նախագծով նախատեսվում է լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված կարգավորումները, ինչպես նաև լիզենզիայի ձևաթղթերը համապատասխանեցնել բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների Օրենքով նախատեսված պայմաններին, միաժամանակ լիցենզավորման հայտի մերժման հիմքերում լրացվում են տեղում ուսումնասիրության ժամանակ առաջացող խոչընդոտների հետևանքով լիցենզիայի հայտի մերժման հիմքեր:
Մնաց {days} օր
0 9792

Քննարկվել է 25.09.2020 - 10.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունման նպատակն է ՀՀ  ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների կահավորանքի տարր հանդիսացող պարսպող հարմարանքների՝ մետաղական արգելափակոցների պահպանման աշխատանքները ներառել ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներն իրականացնող սպասարկող կազմակերպությունների ծավալներում, ինչպես նաև սահմանել սպասարկման աշխատանքների  վերաբերյալ տվյալները ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Երթուղային ցանցի մոդելավորման և ճանապարհային ցանցի ակտիվների կառավարման և սպասարկման աշխատանքների պլանավորման և վերահսկման» համակարգին փոխանցելու պահանջ:
Մնաց {days} օր
0 6949
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: