Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 31.01.2018 - 21.02.2018

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման և կատարված աշխատանքների ընդունման կարգը հաստատելու մասին
0 7632

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 30.01.2018 - 14.02.2018

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ   ««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծով՝  1) պետական պահպանությունն իրականացնող մարմնին՝ պետական պահպանության ծառայությանը տրվել է նոր կարգավիճակ՝ որպես վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին, 2) հստակեցվել են հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց պետական պահպանություն տրամադրելու կարգն ու պայմանները, 3) ամրագրվել են պետական պահպանության ծառայության ծառայողների ծառայության պայմանները, կարգը և ծառայության իրականացման հետ կապված այլ հարցեր, 4) հարակից օրենքները առաջարկվող փոփոխություններին համապատասխանեցնելու նպատակով համապատասխան օրենքներում կատարվել են լրացումներ և փոփոխություններ:
0 9021

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 30.01.2018 - 15.02.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 28-ի N 1461-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին», «Լիազոր մարմին ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 29-ի N 821-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր Նախագծերի անհրաժեշտությունը բխում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2017 թվականի նոյեմբերի 25-ի ՀՕ-169-Ն օրենքից, համաձայն որի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում տեղի է ունեցել փոփոխություն, մասնավորապես՝ ուժը կորցրած է ճանաչվել 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 2-րդ բաժինը, որով «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում» գործունեության տեսակը ենթակա էր լիցենզավորման:
0 8642

Քննարկվել է 29.01.2018 - 15.02.2018

«ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» Նախագծով կարգավորում են պետական վերահսկողական ծառայության (այսուհետ` Ծառայություն) կողմից պետական վերահսկողության իրականացման, Ծառայության լիազորությունների, Ծառայության կառուցվածքի, ծառայողների վարքագծի հատուկ կանոնների և Ծառայության գործունեության հետ կապված այլ հարաբերությունները:
1 24097

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 29.01.2018 - 14.02.2018

«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների եվ արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման եվ հնարավոր կորուստների պահուստների ձեվավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրաման Նախագծով նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների եվ արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման եվ հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգը
0 9069

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 29.01.2018 - 15.02.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 580-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է Հայաս­տանի Հան­րա­պետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 580-Ն որոշ­մամբ սահմանված հավելվածից հանել հան­րային սննդի օբյեկտների գործունեության վերա­բեր­յալ դրույթները:
0 7112

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 29.01.2018 - 15.02.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է հաստատել «Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագիրն իրա­կա­նացնող կազմակերպությունների կողմից 2017 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­­ծառ­­նությունների ծրագրերը:
1 7333

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 29.01.2018 - 17.02.2018

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի նախագիծ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծով կարգավորում է պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքներին առնչվող հարաբերությունները, սահմանում է պետական պաշտոններ զբաղեցրած անձանց, իսկ պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու դեպքում՝ նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքները:
0 11204

Քննարկվել է 26.01.2018 - 10.02.2018

«ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՄՐՈՒ «ՇԻՐԱԿ» OԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿՈՆՑԵՍԻՈՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՏԵՐ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ԶՎԱՐԹՆՈՑ» միջազգային և Գյումրու «ՇԻՐԱԿ» օդանավակայանների 2018-2022 թվականների Մաստեր պլանը ստեղծված են նոր կամ գոյություն ունեցող օդանավակայանների համար և դիտվում են որպես գործող փաստաթղթեր, որոնք պարբերաբար ենթարկվում են վերանայման և ամբողջական լրամշակման յուրաքանչյուր 5 տարին մեկ: Դրանց հիմնական նպատակն է ուսումնասիրել օդանավակայանում հնարավոր հետագա զարգացումներն ու փոփոխությունները, ներկայացնել զարգացման ծրագիր, արձագանքել առկա պահանջներին, ինչպես նաև ծառայել որպես կառավարման միջոց և մեթոդ:
2 12221