Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 13.02.2018 - 28.02.2018

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ 2018 թվականի հունիսի 7-ից 8-ը ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի համագործակցության մասին համաձայնագրի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի հերթական նիստը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում անցկացնելու մասին:
0 7381

Քննարկվել է 13.02.2018 - 01.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի № 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2018 թվականի սեպտեմբերի 10-17-ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում կայանալիք ուշուի և քունգֆուի 3-րդ Եվրոպայի գավաթի անցկացման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2018 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 14,707.0 հազար ՀՀ դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):
0 6766

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.02.2018 - 28.02.2018

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար  իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման քաղաքականության  իրականացման 2018-2022 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը» սահմանում է կանանց և տղամարդկանց հավասար  իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման պետական քաղաքականության առաջնահերթ ուղղությունները: Այն  կնպաստի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը՝ հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները:
0 9915

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 12.02.2018 - 28.02.2018

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ Նախագծով առաջարկվող փոփոխությունն ուղղված է որպես նվազ նշանակություն ունեցող վարչական իրավախախտումների հստակեցմանը և դրանց ժամանակ հարկատուների նկատմամբ առավել մեղմ վարչական տուգանքների սահմանմանը, մասնավորապես առաջարկվում է` Փոփոխել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի1-րդ հոդվածի 2-րդ մասը և 170.3 հոդվածը: Հստակեցնել նշյալ հոդվածներով սահմանված տուգանքների նշանակման դեպքերը; Որպես նվազ նշանակություն ունեցող վարչական իրավախախտում՝ հարկատուների նկատմամբ որպես վերոհիշյալ հոդվածներով սահմանված վարչական տույժի առաջին կիրառում սահմանել «նախազգուշացում» վարչական տուգանքը:
2 10163

Քննարկվել է 12.02.2018 - 28.02.2018

«Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումներով նախատեսված իրավական ակտերի նախագծերի փաթեթը Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման հետ կապված կանոնակարգող ՀՀ օրենսդրական դաշտի հստակեցում և գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման և դրա նկատմամբ  վերահսկողության գործառույթների իրականացման ապահովում:
0 9069

Քննարկվել է 09.02.2018 - 25.02.2018

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Սույն նախագծերի փաթեթի ընդունումից ակնկալվում է, որ՝ 1) կոնյակի սպիրտներ և շշալցված կոնյակ արտադրող, իրացնող և ներմուծող մեծ և փոքր ընկերությունների համար կստեղծվեն հավասար մրցակցային պայմաններ և կոնյակի արտադրությամբ կսկսեն զբաղվել այլ փոքր ընկերություններ, 2) կոնյակի ու բրենդիի սպիրտներ արտադրող և ներմուծող, ինչպես նաև շշալցված կոնյակ ու բրենդի իրացնող և ներմուծող տնտեսավարող սուբյեկտների համար կապահովվի հավասար մրցակցային միջավայր, 3) կնվազեն կոնյակի և բրենդիի սպիրտների ներմուծման և իրացման ծավալները, ինչը կխթանի տեղական հումքով կոնյակի և բրենդիի սպիրտների արտադրության և դրանցով արտադրվող շշալցված կոնյակների ու բրենդիների արտադրության և արտահանման ծավալների աճին, 4) 10-ից 15 տոկոսով կամ 0.5 մլն լիտրով կավելանան տեղական շուկայում իրացվող շշալցված հայկական կոնյակների ծավալները, 5) կմեծանա խաղողի նկատմամբ առկա պահանջարկը, որը կնպաստի մթերման գների աճին, գյուղատնտեսության ապրանքայնության մակարդակի բարձրացմանը և խաղողի մթերումների կազմակերպման հիմնախնդրի մեղմմանը, ինչպես նաև խաղողի լրացուցիչ քանակների մթերմանն ու մթերման դիմաց վճարման պարտավորությունների ժամկետների կրճատմանը, 6) կավելանան պետական բյուջեի մուտքերը, ինչպես նաև տնտեսավարողների եկամուտներն ու շրջանառու միջոցները, որոնք կուղղվեն արտադրության զարգացմանն ու ընդլայնմանը:
1 10132

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 09.02.2018 - 24.02.2018

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Նախագծի ընդունմամբ առաջարկվում է քրեականացնել ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հանցագործություն կատարելու հրապարակային կոչերը՝ ուղղված հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականության խստացմանը և պետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը:
0 10763

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 09.02.2018 - 25.02.2018

«ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ի անշարժ գույքն արդյունավետ տնօրինելու նպատակով (նախատեսվում է 2018թ. ապրիլի 9-ից հետո նախագահական նստավայրը տեղափոխել նշված տարածք) սույն նախագծով առաջարկվում է թույլատրել ընկերությանը՝ սեփականու­թյան իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքը մասնակի հատուցմամբ օտարել Հայաստանի Հանրապետությանը, որից հետո սահմանված կարգով ընկերությունը լուծարել:
3 8548