Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 19.02.2018 - 26.03.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 2326-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 2326-Ն որո­շումը համապատասխանեցնել ՀՀ հար­կային օրենսգրքով սահ­ման­ված կարգա­վո­­րում­ներին:
0 7440

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 16.02.2018 - 04.03.2018

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով սահմանվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարող է մասնակցել Կառավարության նիստերին վարչապետի հրավերի հիման վրա:
2 8969

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 16.02.2018 - 05.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով նախկին ԽՍՀՄ Խնայ­բան­կի ՀԽՍՀ հան­րա­պե­տա­կան բան­կում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարման հետ կապված հարաբերությունները համապատասխանեցվել են «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին: Մասնավորապես, 2018 թվականից սկսած ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք կունենան մինչև 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք՝ նախկին՝ մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց փոխարեն: Նախագծով առաջարկվում է նաև՝ - ավանդի փոխհատուցում տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձանց. - Մայիսյան եռատոնին ընդառաջ 2018 թվականի ապրիլին վճարել այդ պահի դրությամբ հաշվառված ազատամարտիկ ավանդատուների փոխհատուցումը, իսկ դրան հաջորդող ամիսների ընթացքում վճարումներն իրականացնել սահմանված կարգով:
1 9940

Քննարկվել է 16.02.2018 - 09.03.2018

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը Օրենքների նախագծերի փաթեթում ներառված՝ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման նպատակը ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացի վարչարարության պարզեցումն է: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն, վարչական մարմիններն իրավունք չունեն անձանցից պահանջել կատարելու այնպիսի գործողություններ, որոնք արդեն իսկ կատարվել են այդ անձանց կողմից այլ գործողությունների շրջանակներում կամ էլ իրենց բովանդակությամբ ներառվում են կամ կարող են ներառվել այդ շրջանակներում: Օրենքի նախագծով նախատեսվել է ընդերքօգտագործման իրավունքի հայցման դիմումին կից պահանջվող փաստաթղթերի ցանկից հանել նմանատիպ փաստաթղթերի անվանումները, մասնավորապես՝ դիմումատուի` Հայաստանի Հանրապետությունում նախկինում ունեցած ընդերքօգտագործման իրավունքի մասին տվյալները, ինչպես նաև պետական գրանցման վկայականի պատճենը՝ նշվում է միայն պետական գրանցման վկայականի համարը: Անրաժեշտություն է առաջացել նաև ընդերքօգտագործման պայմանագրով ամրագրել օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների փուլայնությունը՝ ըստ կատարման ժամկետների՝ նպատակ ունենալով պայմանագրով հստակ սահմանելու ընդերքօգտագործողի պարտականություները:   Օրենքների նախագծերի փաթեթում ներառված՝   «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման նպատակն է ապահովել վարչական (տեղեկատվության) ռեգիստրի տվյալների հավաստիությունը և տիրող իրավիճակի լիարժեքությունը:
0 7254

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 15.02.2018 - 03.03.2018

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», Ավտոմոբիլային տրանսպորտի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը օրենքով տալ լիազորություն սահմանելու սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և բալոնների պարբերական վկայագրման կարգը և նշված գործունեությունները իրականացնող կազմակերպությունների արտադրական բազաներին և ինժեներատեխնիկական անձնակազմերի որակավորմանը ներկայացվող պահանջները: Սահմանել վերահսկողական մեխանիզմներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելով սահմանված պահանջները խախտողներին, ընդ որում՝ չճնշափորձարկված գազաբալոններով ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների շահագործման համար առաջարկվում է պատասխանատվություն կիրառել օրենքն ուժի մեջ մտնելու պահից, որը նախատեսված է հրապարակումից 12 ամիս հետո, իսկ ոչ ուղևորափոխադրումներ իրականացնող սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների համար հրապարակվելուց հետո 36 ամիս հետո: Առաջարկվում է նաև ԱՊՊԱ պայմանագիր կնքելու ժամանակ տվյալների էլեկտրոնային հսկողության շտեմարանի միջոցով ստուգել գազաբալոնների պարբերական վկայագրված լինելու հանգամանքը և դրա բացակայության դեպքում պահանջել պարբերական վկայագրում անցած լինելու վերաբերյալ հավաստում:
0 9274

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 15.02.2018 - 02.03.2018

«Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման ռազմավարության և 2018-2023թթ․ միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը Սույն արձանագրային որոշման նախագծով նախատեսվում է. «Սևան» ազգային պարկի կարգավորման և լուծման կարիք ունեցող խնդիրների ուղղությամբ որոշակի նպատակաուղղված միջոցառումների իրականացում, Սևանա լճում և դրա ջրհավաք ավազանում բարձր ինդուստրիայի զարգացած միասնական համակարգի ստեղծում, որը կդառնա այս տարածաշրջանի համար բարձր եկամտաբեր, աշխատատար և էկոլոգիապես համեմատաբար անվնաս հեռանկարայի տնտեսաճյուղ, «Սևան» ազգային պարկի հենքի վրա կենսոլորտային տարածքի ստեղծում, Միջազգային չափորոշիչներին համապատասխան, պարկի աշխատակիցների և բուֆերային գոտու համայնքների համատեղ կառավարման միջոցով պահպանվող, շուրջտարյա զբոսաշրջային սեզոնով ապահովված յուրահատուկ բնության հատուկ պահպանվող տարածք:
0 7840

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 15.02.2018 - 02.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ «ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԽՆԱՄԱԿԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԵՎ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԶԱՏՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է՝ «Հայաստանի Հանրապետության 2003-2007 թվականների պետական բյուջեների «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում ձեռք բերված և չօգտագործված, ինչպես նաև երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների վերակազմակերպման արդյունքում ազատված և օգագործված գույքը որպես բնաիրային օգնություն տրամադրել․ վերակազմակերպվող կազմակերպությունների վերակազմակերպման արդյունքում կենսաբանական ընտանիք տեղափոխված երեխաների ընտանիքներին. ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված սոցիալապես անապահով ընտանիքներին. ընտանեկան խնամքի այլընտրանքային ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություններին։
0 7562

Քննարկվել է 15.02.2018 - 05.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես  ՀՀ քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածը ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային սկզբունքներին համապատասխանեցնելու, այնպես էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանին տրամադրված մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագրին կից առաջարկությունների կատարման անհրաժեշտությամբ, որի արդյունքում Հայաստանը կշարունակի պահպանել նշված հավաստագիրը: 
0 8069

Քննարկվել է 15.02.2018 - 05.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԹՎԻ /ՀԱՄԱԿԱԶՄԻ/ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՏԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՀԻ ՄԱՍԻՆ   ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել մի շարք մեծություններ, որոնք լայն կիրառություն ունեն ուսումնական հաստատությունների ֆինանսավորման ժամանակ:   Միաժամանակ հստակեցվում են ուսումնական հաստատություններում հարկային կանոնակարգված հաշվառումն իրականացնելու նպատակով  ծառայությունների մատուցման, հասույթների ճանաչման պահի որոշման սկզբունքները:
0 7886