Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 15.02.2023 - 04.03.2023

ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության արդյունքներով ներկայումս սահմանված իրավակարգավորումների շրջանակներում հնավարովություն է ընձեռնված ընդունելու կարգադրագրեր և որոշումներ՝ որոնցով պետք է արգելվեն հրդեհային կամ տեխնիկական անվտանգության բնագավառում իրավական ակտերի պահանջների խախտումներով գործունեություն իրականացնող անձանց գործողությունները, սակայն ոլորտները կարգավորող իրավական ակտերով՝ «Հրդեհային անվտանգության մասին» օրենքով և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով առանձնացված չեն կոնկրետ վարչական ակտերին վերաբերող առանձնահատկությունները, ինչպես նաև սահմանված չեն նշված օրենքների հիման վրա ընդունվող վարչական ակտերի կատարումն ապահովելու ընթացակարգերը։ Արդյունքում, օրենսդրությամբ օրենսդրությամբ սահմանված չեն գործուն մեխանիզմներ հայտնաբերված խախտումների պարագայում տնտեսավարողներին հարկադրելու  դրանց վերացման մասով գործողություններ կատարելու, ինչպես նաև մինչև այդ գործողությունների կատարումը ոչ իրավաչափ գործողությունները դադարեցնելու համար:  Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է  սահմանել և հստակեցնել՝ 1)  Տեսչական մարմնի կողմից կայացվող որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտերի բովանդակությանը վերաբերվող պարտադիր պայմանները, 2)  Տեսչական մարմնի լիազորությունները և իրականացվող վերահսկողության մի շարք ընթացակարգերը և լիազորությունները, ներառյալ՝ Տեսչական մարմնի կողմից կայացված վարչական ակտի չկատարման պարագայում դրանից բխող գործողությունները: Վարչական ակտերի հարկադիր կատարման փուլի առանձնահատկությունները:
0 2462

Քննարկվել է 08.02.2023 - 25.02.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ Նախագծի ընդունման նպատակն է՝ հաստատել նոր խմբագրությամբ՝ «Վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի համակցված համաճարակաբանական հսկողության» ստուգաթերթ, որն ընդգրկում է 24 հարց. փոփոխություններ և լրացումներ կատարել՝ «Մանրէազերծման գործունեության սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության» N1.17 և «Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարում (բաժանմունքում) ներհիվանդանոցային վարակի կանխարգելման և հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողության» N 1.19 ստուգաթերթերում:
0 2293

Քննարկվել է 08.02.2023 - 25.02.2023

«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ Նախագծով առաջարկվում է անձնական կամ կրոնական և այլ ընդունված ծիսակատարությունների համար օգտագործվող կենդանական ծագման մթերքի և կենդանական ծագման հումքի համար պարտադիր դարձնել սպանդանոցային ծագումը, ինչպես նաև կանոնակարգել ոչ սպանդանոցային ծագման մթերքի հայտնաբերման դեպքում այն ոչնչացնելու գործընթացը:Նախագծի ընդունմամբ իրավական հիմք կստեղծվի ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի հայտնաբերման դեպքում ոչնչացնել այն, հետագա շուկայահանումը  բացառելու համար:
1 2510

Քննարկվել է 31.01.2023 - 16.02.2023

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է տեսչական մարմիններիի բնականոն գործունեությունն ապահովելու համար համապատասխան նախադրյալներ ստեղծելու, օրենսգրքով նախատեսված իրավախախտումները քննող մարմինների և վարչական իրավախատումների շրջանակը հստակեցնելու, ինչպես նաև տեսչական մարմնների վերահսկողության ոլորտներում օրենսդրությամբ սահմանված պահանաջների կատարման և անվտանգության ապահովման նպատակով պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունից: 
0 2688

Քննարկվել է 01.11.2022 - 17.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային համակարգի (հարթակի) ներդրման արդյունքում տեսչական մարմինը հնարավորություն կունենա ապահովվել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների պահպանման նկատմամբ պատշաճ վերահսկողությունը, կբարելավվի աշխատաշուկայի թափանցիկությունը, կնվազեցվի մարդկային գործոնի դերն ու կոռուպցիոն ռիսկը աշխատանքային իրավունքների վերահսկողության գործընթացում: Ավելին, այս համակարգը կնպաստի գործատու-աշխատող փոխհարաբերությունների հաշվետվողականությանն ու աշխատողների իրավունքների պաշտպանության համակարգի բարելավմանը և արդիականացմանը, համակարգի (հարթակի) միջոցով արդեն թվային եղանակով աշխատողը կարող է հսկել իր աշխատանքային պայմանագրի վերաբերյալ ցանկացած փոփոխությունը, իսկ գործատուն իր մոտ իրականացվող պետական վերահսկողության ժամանակ չի կարողանա այն փոփոխել կամ հրաժարվել դրա կատարումից, արդյունքում աշխատողներն զերծ կմնան աշխատանքային շահագործումներից:    
4 3522

Քննարկվել է 25.10.2022 - 10.11.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Նախագծի ընդունման նպատակն է հաստատել` սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի հետևյալ ստուգաթերթերը. «Հելմինթոզների համաճարակաբանական վերահսկողության» N 1.23 ստուգաթերթը, որն ընդգրկում է 15 հարց, և «Մանկապատանեկան մարզադպրոցների գործունեության վերահսկողության» N 1.24 ստուգաթերթը, որն ընդգրկում է 21 հարց, ինչպես նաև նոր խմբագրությամբ հաստատել նույն բնագավառի՝ «Ջրի հավաքման, մշակման և բաշխման նկատմամբ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության» N 1.11 ստուգաթերթը, որն ընդգրկում է 31 հարց. աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառում նոր խմբագրությամբ հաստատել՝ «Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ընթացքում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառի վերահսկողության» 1 ստուգաթերթը, որն ընդգրկում է 29 հարց:
0 2535

Քննարկվել է 06.10.2022 - 22.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի N 218-Ն որոշման մեջ՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) կողմից իրականացվող սահմանային պետական վերահսկողության ժամանակ ծախսվող ռեսուրսների օպտիմալացմամբ, քիչ քանակությամբ և կարճ պիտանելիության ժամկետ ունեցող ապրանքատեսակներ ներմուծողների համար խոչընդոտների վերացմամբ և հսկողությունն ավելի թիրախային դարձնելու հանգամանքով: Ներկայիս գործող կարգավորումը մի շարք ներմուծվող արտադրանքների ռիսկայնության միավորը հաշվարկելու ժամանակ տարբերակում չի դրվում ըստ ապրանքատեսակի և անկախ ներմուծված ապրանքատեսակի քաշից նախատեսում է յուրաքանչյուր խմբաքանակից կատարել պարտադիր նմուշառում և իրականացնել լաբորատոր փորձաքննություն, որի պատճառով Տեսչական մարմինը ծախսում է մեծ ռեսուրսներ և խնդիրներ է ստեղծվում կարճ պիտանելիության ժամկետ ունեցող ապրանքների, մասնավորապես՝ միս-մսամթերք, ձուկ-ձկնամթերք ներմուծողների համար:
0 2799

Քննարկվել է 08.09.2022 - 24.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1071-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ       Նախագծով նախատեսվում է հստակեցնել Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության շրջանակը՝ հնարավորությու տալով վերահսկողություն իրականացնել նաև տեխնիկական կանոնակարգման հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերով, այդ թվում` տեխնիկական կանոնակարգերով, տեխնիկական անվտանգության նորմերով, կանոններով և հրահանգներով սահմանված դեպքերում և կարգով: ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) վերահսկողություն է իրականացնում ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) շահագործման նվազագույն պահանջների պահպանման նկատմամբ ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի թիվ 730-Ն որոշման N 1 Հավելվածով սահմանված ստուգաթերթի հիման վրա, որի մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի N 1101-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգը, որն էլ իր հերթին ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 634-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել, և ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1131-Ն որոշմամբ հաստատվել են ավտոգազալցակայանների կառուցման և շահագործման տեխնիկական անվտանգության նոր կանոնները (այսուհետ՝ Կանոններ), որի նկատմամբ միաժամանակ վերահսկողություն է իրականացվում Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Տեսչական մարմնի կողմից: Միաժամանակ, ՀՀ կառավարության 2019 թվականի թիվ 1071-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) 4-րդ կետով սահմանված իրավակարգավորումների համաձայն՝ ոչ պարենային արտադրանքի  նկատմամբ Տեսչական մարմինը վերահսկողական գործառույթներ կարող է իրականացնել միայն եթե այդ պահանջները սահմանված են տեխնիկական կանոնակարգերով: Վերոգրյալ իրավական կարգավորումների համաձայն Կանոնները չեն հանդիսանում տեխնիկական կանոնակարգ, հետևաբար ավտոգազալիցքավորման ճնշակայանների շահագործման նվազագույն պահանջների պահպանման նկատմամբ Տեսչական մարմինը գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու լիազորությամբ օժտված չէ: Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել Որոշման մեջ կատարել համապատասխան լրացում, որի միջոցով կապահովի Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության հետ կապված իրավական հիմքերը:                   
0 3121

Քննարկվել է 22.08.2022 - 06.09.2022

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ստացման և ներկայացման գործընթացը կարող է իրականցվել համացանցային կայք էջում հասանելի /www.trade.gov.am/ «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով, ինչի արդյունքում տնտեսվարողների համար կստեղծվեն առավել հարմարավետ պայմաններ:
0 3151