Լրամշակման փուլում է Քննարկվել է 08.02.2022 - 24.02.2022 ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՏԱՐՐԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1438–Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈԻԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի 634-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Մայրուղային գազատարների տեխնիկական շահագործման կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1438-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու և 2021 թվականի ապրիլի 22-ի N 634-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 22-ի 634-Ն որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտությունից: Նպատակն է ընդունել նոր իրավական ակտ, որը չի հանդիսանա տեխնիկական կանոնակարգ և կապահովի ոլորտի կարգավորման շարունակականությունն ու անընդհատությունը: 0 0 0 3725
Քննարկվել է 03.01.2022 - 20.01.2022 ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 675-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մայիսի 7-ի N 541-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 2-րդ կետի կատարմամբ և շուկայում առկա նորարարական ծխախոտային արտադրատեսակների կանոնակարգմամբ։ Քանի որ կանոնակարգման նման մոտեցումը կարևորվում է նաև ԵԱՏՄ անդամ այլ պետություններում, ԵՏՀ խորհրդի 2011 թ․ հունվարի 28-ի «Արտադրանքի միասնական ցանկի մասին, որի նկատմամբ սահմանվում են Մաքսային միության շրջանակներում պարտադիր պահանջներ» N 526 որոշմամբ սահմանված ցանկում ավելացվել է տվյալ արտադրանքը՝ 67-րդ տողով «67․ Նիկոտին պարունակող արտադրանք. նիկոտինի մատակարարման համակարգերի կուտակիչ/լցանյութ, այդ թվում, առանց նիկոտինի»։ Ազգային օրենսդրությամբ կարող են սահմանվել միայն այն արտադրանքը, որը ներառված է վերոնշյալ միասնական ցանկում։ Ազգային օրենսդրությունը գործում է մինչև ԵԱՏՄ միասնական տեխնիկական կանոնակարգի ընդունումը, ներառյալ անցումային դրույթների գործողության ժամկետը։ Այս համատեքստում մշակվել է սույն նախագիծը, որի գործողությունը տարածվում է ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ հանդիսացող և նիկոտին պարունակող, ծխախոտահումք չպարունակող էլեկտրոնային եղանակով աշխատող արտադրանքի վրա։ Սույն տեխնիկական կանոնակարգով կարգավորվում է ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ հանդիսացող և նիկոտին պարունակող (այսուհետ՝ ՆՊԱ) էլեկտրոնային (էլեկտրականությամբ կամ մարտկոցային) եղանակով աշխատող արտադրանքը, որի միջոցով նիկոտինի և պրոպիլենգլիկոլի կամ գլիցերինի, առանձին դեպքերում նաև տարբեր համային կամ հոտային հավելումներ պարունակող լցանյութի գոլորշացմամբ առաջացած աերոզոլը փոխանցվում է սպառողի օրգանիզմ։ Տեխնիկական կանոնակարգով սահմանվում են ՆՊԱ-ի անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց նույնականացմանը, արտադրմանը, մակնշմանը, փաթեթավորմանը, պահպանմանը և փոխադրմանը, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացակարգերին ներկայացվող պահանջները։ 2 5 5 5598
Քննարկվել է 13.12.2021 - 30.12.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 1297-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի N 02/10.3/37766-2021 հանձնարարականի կատարմամբ, համաձայն որի Նախարարության կողմից գույքագրվեն են որակի ենթակառուցվածքի բաղկացուցիչ մաս հանդիսացող համապատասխանության գնահատման ոլորտին առնչվող ՀՀ կառավարության և վարչապետի որոշումներ և նախաձեռնվել են դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ (իսկ եթե դրանց անհրաժեշտությունը այլևս առկա չէ, ապա այդպիսի որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում): Այս համատեքստում տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության հայտարարագրերի գրանցման կարգի մասին» N 1297–Ն որոշման մեջ բացակայում է լիազորող նորմը, ինչը հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավակարգավորումներին։ 0 0 0 4167
Քննարկվել է 08.11.2021 - 23.11.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է հաստատել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից տրանսպորտի ոլորտում տեխնիկական զննության կայաններում իրականացվող ստուգումների կազմակերպման պետական վերահսկողության իրականացման 1 ստուգաթերթ: 6 2 0 4301
Քննարկվել է 28.10.2021 - 12.11.2021 «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ ԵԼՆԵԼՈՎ ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԸ/ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ (ԿԱԶՄԱՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ) ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պարզեցնել վթարային, շահագործման համար ոչ պիտանի շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացը, կյանքի կոչել նմանատիպ շենքերի կազմաքանդման ծրագրային առաջարկները, ՀՀ մարզերում և համայնքներում տարածքային զարգացման ծրագրերը, նպաստել քաղաքաշինական արդի միջավայրի ձևավորմանը և զարգացմանը, շենքերի և շինությունների անվտանգ շահագործմանը: 2 0 0 4387
Լրամշակման փուլում է Քննարկվել է 22.10.2021 - 07.11.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի № 1031-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի «Համապատասխանության գնահատման ազգային մարմին ճանաչելու մասին» N 1031 – Ն որոշման համար հիմք հանդիսացող «Համապատասխանության գնահատման մասին» օրենքը ուժը կորցրաց է ճանաչվել 2017թ․ ապրիլի 15-ին, ուստի վերոնշյալ որոշումն ևս պետք է ուժը կորցրած ճանաչել ։ 0 0 0 4278
Քննարկվել է 04.08.2021 - 20.08.2021 ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն ստանդարտների մշակման գործընթացն իրականացնում է «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության «Ստանդարտների մշակման ծառայությունների, պետական ծրագիրը, աշխատանքների ցանկը հաստատելու մասին» 2021 թվականի ապրիլի 8-ի N 483-Լ որոշման, այլ իրավական ակտերի, ինչպես նաև` եվրոպական և միջպետական, միջազգային ստանդարտներով, ուղեցույցներով սահմանված պահանջներին համապատասխան: Ստանդարտացման ոլորտը, հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս, էական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման վրա: Միջոցառումների իրականացման արդյունքում տնտեսության ճյուղերում կստեղծվեն բարենպաստ պայմաններ որակի և մրցունակության բարձրացման համար: 0 0 0 5168
Քննարկվել է 08.07.2021 - 23.07.2021 «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ ԵԼՆԵԼՈՎ ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԸ/ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ (ԿԱԶՄԱՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ) ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պարզեցնել վթարային, շահագործման համար ոչ պիտանի շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացը, կյանքի կոչել բնակության համար ոչ պիտանի ճանաչելու, նշված շենքերում բնակվող քաղաքացիների վերաբնակեցման և շենքերի քանդման ծրագրային առաջարկները, ՀՀ մարզերում և համայնքներում տարածքային զարգացման ծրագրերը: 1 0 0 5248
Քննարկվել է 23.06.2021 - 11.07.2021 ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մայիսի 7-ի N 541-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 2-րդ կետի կատարմամբ և շուկայում առկա նորարարական ծխախոտային արտադրատեսակների կանոնակարգմամբ։ Քանի որ կանոնակարգման նման մոտեցումը կարևորվում է նաև ԵԱՏՄ անդամ այլ պետություններում, ԵՏՀ խորհրդի 2011 թ․ հունվարի 28-ի «Արտադրանքի միասնական ցանկի մասին, որի նկատմամբ սահմանվում են Մաքսային միության շրջանակներում պարտադիր պահանջներ» N 526 որոշմամբ սահմանված ցանկում ավելացվել է տվյալ արտադրանքը՝ 67-րդ տողով «67․ Նիկոտին պարունակող արտադրանք. նիկոտինի մատակարարման համակարգերի կուտակիչ/լցանյութ, այդ թվում, առանց նիկոտինի»։ 0 0 0 5619