Քննարկվել է 18.05.2020 - 05.06.2020 «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետու-թյան պետա¬¬կան սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշա¬կույթի անշարժ հուշարձանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Օրենքի նախագծում առաջարկվում է` սահմանել նաև պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանությանը և օգտագործմանը վերաբերող հասկացությունները, հուշարձանների հաշվառման, նորահայտ օբյեկտը պետական ցուցակում ընդգրկելու կարգը: Նախագծով նախատեսվում է ներդնել բնագավառում առկա խնդիրների համապարփակ լուծման մեխանիզմներ: Միաժամանակ, պատմամշակութային անշարժ ժառանգության օրենսդրության կատարելագործումը միտված է գործող օրենքը համապատասխանեցնելու բնագավառի միջազգային կոնվենցիաների պահանջներին և չափանիշներին: 0 1 0 9626
Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 30.04.2020 - 15.05.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 1164-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՈՒ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից չօգտագործվող շարժական և անշարժ գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինմանը: 0 6697
Քննարկվել է 02.12.2019 - 17.12.2019 «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Կադաստրի կոմիտեի համակարգում բարեփոխումները կրում են շարունակական բնույթ: ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 331-րդ կետով նախատեսվում առցանց, ինքնաշխատ, անթուղթ անշարժ գույքի կադաստրի ներդրում: Այն ենթադրում է օրենսդրական դաշտի կարգավորում, որի արդյունքում կիրականացվեն իրավունքների գրանցման ու տեղեկատվության տրամադրման բարեփոխումներ գրանցման, տարածական տվյալների ոլորտներում: Օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 25-ի N 560-Լ որոշմամբ, որի արդյունքում ակնկալվում է Հայաստանի գործարար միջավայրի դիրքի բարելավում: 9 3 2 10602
Քննարկվել է 20.08.2019 - 05.09.2019 Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին Հայաստանի և Ուկրաինայի կողմերի պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրվել է համաձայնություն այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատունը Վանաձոր քաղաքում ունենա հյուպատոսություն: Հյուպատոսությունը պետք է սպասարկի Լոռու, Արագածոտնի և Արմավիրի մարզերը: Տարածքի անհատույց տրամադրումը ենթադրում է Հայաստանի Հանրապետության աջակցությունը այդ գործընթացին: 2 2 0 7212
Քննարկվել է 19.07.2018 - 04.08.2018 <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> Սույն օրենքը սահմանում է <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տեղեկատվության տրամադրումը և դրա հետ կապված հարաբերությունները: 4 0 0 8158
Քննարկվել է 19.01.2018 - 05.02.2018 -<<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Սույն օրենքը սահմանում է <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տեղեկատվության տրամադրումը և դրա հետ կապված հարաբերությունները: 8 0 4 14797