Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 09.04.2026 - 24.04.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ն N 1785-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1785-Ն որոշման մեջ՝ արդիականացնելով երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության ենթակա  ապրանքների ցանկերը։ Փոփոխության նպատակն է գործող ցանկերը համապատասխանեցնել Եվրոպական միության 2025 թվականի երկակի նշանակության ապրանքների վերահսկման ցանկին՝ հաշվի առնելով ոլորտում տեղի ունեցած տեխնոլոգիական զարգացումները և միջազգային վերահսկման մեխանիզմների փոփոխությունները։ Արդյունքում նախատեսվում է ապահովել արտահանման և տարանցիկ փոխադրման գործընթացների առավել արդյունավետ կարգավորում, նվազեցնել ռիսկերը, ինչպես նաև ստեղծել առավել կանխատեսելի և բարենպաստ պայմաններ տնտեսավարող սուբյեկտների համար։
Մնաց {days} օր
0 834

Քննարկվել է 09.04.2026 - 24.04.2026

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում՝ կառուցապատողներին թույլ տալով կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների հաշվին ձեռք բերելու պետական դրամային պարտատոմսեր, որոնց դիմաց ստացված տոկոսային եկամուտը կմուտքագրվի կառուցապատողի բանկային հաշվին, իսկ պարտատոմսերի մարումից կամ իրացումից ստացվող միջոցները՝ բացառապես կառուցապատողի հատուկ հաշվին։ Նախատեսվում է նաև, որ կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի համար օրենսգրքով սահմանված սահմանափակումները (գրավադրում, արգելադրում, բռնագանձում և այլն) հավասարապես կիրառելի են նաև պարտատոմսերի նկատմամբ։
Մնաց {days} օր
0 868

Քննարկվել է 09.04.2026 - 25.04.2026

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՐԶԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայում գործող երկու ՊՈԱԿ-ներն ունեն սահմանափակ ֆինանսավորում, հնացած կամ անբավարար նյութատեխնիկական բազա, ինչպես նաև տարածքային և սանիտարահիգիենիկ խնդիրներ։ Սաների ներգրավվածության մակարդակը բավարար չէ։ Առկա իրավիճակը հանգեցնում է՝ ·  վարչական ծախսերի կրկնության, ·  մասնագիտական ներուժի ցրվածության, ·  պետական միջոցների ոչ արդյունավետ օգտագործման։ Միաժամանակ, երկու կազմակերպություններում առկա մասնագիտական ներուժը չի օգտագործվում ամբողջական կերպով․ բացակայում է միջոլորտային համագործակցությունը, չեն ձևավորվում թիմային ինժեներական ծրագրեր և չի ապահովվում շարունակական կրթական շղթա։ Գործող մոդելում առկա է նաև կրթական և մարզական բաղադրիչների տարանջատվածություն, մասնավորապես՝ մարզադպրոցը չունի բավարար ուսումնական ենթակառուցվածք, իսկ ստեղծագործության կենտրոնը՝ մարզական համակարգ։
Մնաց {days} օր
0 544

09.04.2026 27.04.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 479-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման կարգը՝ համապատասխան մարմիններ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով նրա ուղղորդման և աջակցության տրամադրման կարգերն արդյունավետորեն իրականացնելու համար՝ ամբողջականացնելով բռնության ենթարկված երեխայի ուղղորդման շղթան:
Մնաց {days} օր
0 651

Քննարկվել է 08.04.2026 - 23.04.2026

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԼԵՏ ԾԱՌՈՒԿԻ ՊԱՐՍԱՄՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման ընդունմամբ կդադարեցվի Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ չհամարվող Համլետ Ծառուկի Պարսամյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը և փոփոխություն կկատարվի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ձմեռային   զորակոչից տարկետում տալու մաuին» № 112-Ա որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով որոշման  հավելված  N 1-ի 11-րդ, կետը:
Մնաց {days} օր
0 644

08.04.2026 29.04.2026
«50 տոկոսից ցածր պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման մարմիններում պետության կողմից նշանակվող պաշտոնատար անձանց ներկայացվող պահանջների, ընտրության, թեկնածությունն առաջադրման, պաշտոնավարման, լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, ինչպես նաև պետական բաժնեմասի կառավարման լիազոր ներկայացուցիչների՝ մրցույթով ընտրության և պետության առաջարկով նշանակման կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 2-ի N175-Ն որոշման գործողությունը դադարեցնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ 50 տոկոսից ցածր պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (Մինորիտար մասնակցությամբ ընկերությունների (ՄՄԸ)) կառավարման մարմիններում պետության առաջարկով նշանակվող պաշտոնատար անձանց ներկայացվող պահանջները, նրանց ընտրության, թեկնածուների առաջադրման, պաշտոնավարման և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ
Մնաց {days} օր
0 583

Քննարկվել է 08.04.2026 - 23.04.2026

ՏՎՅԱԼՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Անհրաժեշտություն է առաջացել ընդունել Կառավարության որոշում (այսուհետ՝ Նախագիծ), որով կհաստատվի Դասակարգման համակարգը՝ ներառյալ դասակարգիչների նկատմամբ պահանջները, կառավարման ընթացակարգերը, ինչպես նաև Ինքնավար մարմնի դերը: Նախագծով նախատեսվում են նաև անցումային ժամկետներ, ըստ որոնց` ՊՏՀ-ի կառավարչական համակարգում գրանցվելու համար համապատասխան մարմինները պարտավոր են իրենց տվյալների շտեմարանները համապատասխանեցնել Պետական տեղեկատվական համակարգի կառավարական համակարգի (այսուհետ՝ ՊՏՀԿՀ) պահանջներին Նախագծի ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա, իսկ գործող դասակարգիչները ՊՏՀԿՀ-ում ներառել՝ 3 ամսվա ընթացքում:
Մնաց {days} օր
0 625

Քննարկվել է 08.04.2026 - 24.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1044-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունվել է «Սոցիալական աջակցության մասին» ՀՕ-414-Ն օրենքը, որի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատվել է ՀՀ վարչապետի 20.01.2025թ․ N 47-Ա որոշմամբ։ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1044-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝ ի կատարումն նշված ցանկի 26-րդ կետի։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է միջգերատեսչական համագործակցության բարելավում և բացերի լրացում։ Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է վերանայել միջգերատեսչական համագործակցության նպատակը, կարգավորման առարկան, միջգերատեսչական համագործակցության կողմերի ցանկը, մարմինների ենթակա կազմակերպությունների ցանկը, խնդրահարույց դեպքերը և այլն։    
Մնաց {days} օր
0 734

07.04.2026 27.04.2026
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ    Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման դիմումների ու փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ներկայացման ընթացակարգերը, ապահովել իրավաբանական անձանց, ինչպես նաև բանկերի և հիփոթեքային վարկ տրամադրելու իրավասություն ունեցող վարկային կազմակերպությունների մասնակցությամբ ծագող հարաբերությունների շրջանակում կարգավորումների միատեսակ կիրառությունը, բարձրացնել ներկայացվող փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների ստուգման արդյունավետությունը, ինչպես նաև նվազեցնել գործնական կիրառման ընթացքում առաջացող իրավական և տեխնիկական բնույթի խնդիրները։ Արդյունքում կբարձրանա պետական գրանցման էլեկտրոնային ծառայությունների մատուցման արդյունավետությունը, կապահովվի գործընթացի առավել հստակ, կանխատեսելի և պատշաճ կազմակերպված իրականացումը։
Մնաց {days} օր
1 780
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: