Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 30.05.2018 - 15.06.2018

«Գնման գործընթացների կազմակերպման ժամկետների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գնման գործընթացներում առաջացած խնդրի կարգավորմամբ ապահովել «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված պատվիրատուների բնականոն գործունեությունն ու անխափան աշխատանքը:
0 8055

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 30.05.2018 - 14.06.2018

«Անդրսահմանային տարածքային համագործակցության հայեցակարգի իրականացումն ապահովող 2018- 2020թթ. միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Անդրսահմանային տարածքային համագործակցության հայեցակարգի իրականացումն ապահովող 2018-2020թթ. միջոցառումների ծրագրի ընդունումը կնպաստի անդրսահմանային տարածքների տնտեսական զարգացմանը, արտադրության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, անդրսահմանային տարածքներում մարդկային ռեսուրսների զարգացմանը, անդրսահմանային տարածքներում ժողովրդագրական վիճակի բարելավմանը, ծնելիության բարձրացմանը, միգրացիոն հոսքերի նվազմանը, լրացուցիչ աշխատուժի ներգրավմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը` բեռնափոխադրումների ինտենսիվացում, տարանցիկ բեռնափոխադրման ծավալների մեծացում, ինչպես նաև տարածքային և տեղական կառավարման որակի բարձրացմանը:
0 7496

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 30.05.2018 - 14.06.2018

Հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի՝ 27.04.2018-12.05.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագիծը Նախագծով առաջարկվել է բացառել իրավաբանական անձի կողմից կնիքի կիրառման անհրաժեշտությունը:
0 7555

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 30.05.2018 - 14.06.2018

Հրապարակվում է «Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության հարցերը մշակողների վարձատրության, որակավորման գրավոր քննության արդյունքների գնահատման հանձնաժողովի անդամներին վճարվող հատուցման չափը և կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 1597-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի՝ 27.04.2018-12.05.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագիծը «Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի համալրման նպատակով անց­կացվող որակավորման գրավոր քննու­թյան հարցերը մշակողների վարձատրության, որակավորման գրավոր քննության արդյունքների գնահատման հանձնաժողովի անդամներին վճարվող հատուցման չափը և կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 1597-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) սահմանվում է, որ՝ 1) դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության հարցերի մեկ տարբերակի մշակման դիմաց տրվելու է 50000 դրամի չափով վարձատրություն, 2) դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության արդյունքների գնահատման հանձնաժողովի անդամի կողմից յուրաքանչյուր գրավոր աշխատանքի ստուգման և գնահատման դիմաց տրվելու է 5000 դրամի չափով հատուցում:
0 7591

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 30.05.2018 - 14.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի № 450-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450 որոշման  մեջ  ավելացնել  նավամոդել և բազկամարտ մարզաձևերը: 
0 9838

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 30.05.2018 - 14.06.2018

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ   Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի լավագույն մարզիկներին   տարկետում  տալու վերաբերյալ:     
0 7527

Քննարկվել է 29.05.2018 - 14.06.2018

«Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ
0 11529

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 29.05.2018 - 18.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման (բացառությամբ կոնստրուկտորական մասին, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիա ու լիցենզիային կից համապատասխան ներդիր ստանալու համար իրավաբանական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին ներկայացվող պահանջներն ու պայմանները:
2 8365