Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 24.10.2025 - 08.11.2025

««Բուսական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» № 1902-Լ որոշմանբ հավելված № 1, 5-րդ «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 2-րդ կետով միջազգային պահանջներին և ԵՄ դիրեկտիվներին համապատասխանեցնելու նպատակով նախատեսվում է «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ նախագծերի փաթեթ) ընդունումը պայմանավորված Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի օբյեկտների օգտագործման գործընթացի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերի տեսակների օգտագործման իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով: Հայաստանի Հանրապետությունում բուսական աշխարհի օբյեկտների պահպանությունը, դրանց օգտագործումը, վերահսկողությունը և համապատասխան իրավախախտումների համար պատասխանատվության կիրառումը այս ոլորտում պատշաճ մակարդակի վրա չեն գտնվում: Ստեղծված իրավիճակում խնդրահարույց են մի քանի հարցեր: Վայրի բուսատեսակներից յուրաքանչյուրի թվաքանակի նվազումը կամ առավել ևս դրանց անհետացումը լուրջ վնաս են հասցնում կենսոլորտի պաշտպանական գործառույթին, խախտում էկոհամակարգի սնուցողական կապերն ու փոխազդեցությունները: Նման գործունեության կանխարգելման մեջ կենտրոնական ինստիտուտներից պետք է սահմանել վարչաիրավական պայքարը:
Մնաց {days} օր
2 2342

Քննարկվել է 24.10.2025 - 10.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտում փոփոխությունը կատարվում է գործընթացի կազմակերպման ընթացքում ի հայտ եկած բացերը լրացնելու, խնդրահարույց հարցերը հստակեցնելու նպատակով:
Մնաց {days} օր
29 12283

Քննարկվել է 24.10.2025 - 08.11.2025

«Ոստիկանության ծառայողների կողմից հարկադրանքի միջոցների կիրառման ստանդարտացված գործելակարգերը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրաման Նախագծով առաջարկվում է, օրենքով ամրագրված սկզբունքների և իրավաչափության ընդհանուր պայմանների տրամաբանությանը համահունչ, սահմանել ոստիկանության ծառայողների կողմից հարկադրանքի միջոցների կիրառման ստանդարտացված գործելակարգերը՝ հնարավորինս մանրամասն նկարագրելով հարկադրանքի միջոցների կիրառման թույլատրելիության սահմանները:
Մնաց {days} օր
5 2115

Քննարկվել է 23.10.2025 - 07.11.2025

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 14-ի N 270-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ապահովել հանցավորության (և այլ իրավախախտումների) վիճակագրության ձևավորման, վերլուծության և հետազոտությունների միասնական, արդյունավետ և ժամանակակից համակարգի ձևավորում՝ հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձն ու թվայնացման միտումները։ Նորաստեղծ Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը հնարավորություն կտա ձևավորել համապարփակ, թվայնացված և ապացուցահեն տվյալների բազա, որն իր մեջ կներառի ինչպես քրեական, այնպես էլ վարչական իրավախախտումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն։
Մնաց {days} օր
0 2304

Քննարկվել է 23.10.2025 - 07.11.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 765-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել, որ փորձաքննություն իրականացնող անձինք փորձագիտական եզրակացությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե կներկայացնեն՝ համապատասխան պահանջի առկայության դեպքում։ Նշված նորմի նախատեսման արդյունքում կլուծվեն մեծածավալ և հսկողական գործընթացների համար ոչ անհրաժեշտ տեղեկությունների փոխանցման և պահպանման հետ կապված խնդիրները։
Մնաց {days} օր
0 2385

Քննարկվել է 23.10.2025 - 07.11.2025

Պետական կառավարման համակարգի առանձին մարմիններում կատարողականի գնահատման պիլոտային կարգը հաստատելու մասին Նախագծով առաջարկվում է պիլոտավորել նոր չափորոշիչների հիման վրա խրախուսման համակարգ, որը նպատակ ունի Կառավարության ծրագրով և ռազմավարություններով սահմանված նպատակների և խնդիրների իրականացման ուղղությամբ հաշվետու ժամանակահատվածի համար առանձնացված առաջնահերթ անելիքների կատարողականի գնահատումների միջոցով նպաստել պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը։ 
Մնաց {days} օր
1 2918

Քննարկվել է 23.10.2025 - 17.11.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N1354-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N1354-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է լրացում կատարել վերոնշյալ որոման Հավելված 10-ում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն արտաքին առևտրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով
Մնաց {days} օր
0 2005

Քննարկվել է 23.10.2025 - 07.11.2025

2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
1 2073
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: