Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 08.08.2018 - 23.08.2018

Հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի՝ 03.07.2018 - 18.07.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագծերը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերով՝           1) նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկելու դեպքերում սահմանվել են Բարձրագույն դատական խորհրդի կողմից բաց քվեարկությամբ որոշման ընդունման մասին դրույթներ՝ «դեմ» քվեարկելու հնարավորությունը սահմանափակելով որոշակի հիմքով.           2) սահմանվել է համապատասխան ատյանում դատավորի թափուր տեղ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով թեկնածու ընտրելիս Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից համապատասխան առաջարկությունը ներկայացնելու հնարավորությունը.           3) սահմանվել է Վճռաբեկ դատարանում և վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով ներկայացված դիմումի ստուգման համար վճարվող պետական տուրքի դրույքաչափը:
0 6697

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 07.08.2018 - 27.08.2018

«ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐ «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով նախատեսվում է. Դատարանն իրավունք ունի հայտարարելու ոչ հոժարակամ բուժումից խուսափող անձի հետախուզում, Հետախուզումը դատարանը հայտարարում է անձի նկատմամբ ոչ հոժարակամ բուժումն իրականացնող իրավասու կազմակերպության կամ ոչ հոժարակամ բուժումից խուսափող անձանց բժշկական հաստատություններ բերման ենթարկելու իրավասությամբ օժտված մարմնի միջնորդությամբ, Ոստիկանության իրավասությունը իրականացնելու ոչ հոժարակամ բուժումից խուսափող անձանց հետախուզում և նման միջնորդությամբ դիմելու դատարան:
0 6042

Քննարկվել է 06.08.2018 - 26.08.2018

«ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր Օրենքների նախագծերի մշակումը նախատեսված է ՀՀ կառավարության 25.09.2015թ. N 1141-Ն որոշման հավելված 4-ով հաստատված «Ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումների» ծրագրի 16-րդ և 18-րդ կետերով:
0 7427

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 03.08.2018 - 18.08.2018

«ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀԱՇՎԵՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԶԵՆՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորն ունի հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ պահելու և կրելու իրավունք: Դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանում է Կառավարությունը: Վերոհիշյալը վկայում է «Դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրա­մադրելու կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության մասին:
0 7466

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.08.2018 - 20.08.2018

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-ի N 486-Ն ԵՎ N 493-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության ոորշման նախագիծ Նախագծի նպատակն է ուժը կորցրած ճանաչել օտարերկրացիների աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացի իրավական հիմքերը և անդրադառնալ օտարերկրացիների աշխատանքի թույլտվության համակարգի ներդրմանը միայն ՀՀ աշխատաշուկայի խորքային վերլուծության արդյունքում` օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանալու պարագայում:
0 8150

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.08.2018 - 20.08.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի նիստի N6 արձանագրության 12-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության արձանագրային որոշման նախագիծ Նախատեսվում է 2019 թվականին ապահովել համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրումը Երևան քաղաքի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում։ Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի նիստի N 6 արձանագրության 12-րդ կետով հավանության արժանացած «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանին և ժամանակացույցին հավանություն տալու  մասին» արձանագրային որոշման հավելվածում՝ 18-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ և 22-րդ կետերում «2018թ․ ընթացքում» բառերը փոխարինվել է «2019 թվականի ընթացքում» բառերով։  
1 6607

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.08.2018 - 20.08.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N141-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախատեսվում է 2019 թվականին ապահովել համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրումը՝ Երևան քաղաքի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում։  2019 թվականին Երևան քաղաքում կկիրառվի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահ­ման­ված ֆինանսավորման բարձ­րացված չափաքանակի սանդղակը՝ ըստ երեխայի կարիքի ծանրության աստի­ճանի։ 
1 7229

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.08.2018 - 18.08.2018

«Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի մասին» Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի ընթացակարգերի, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշված կենտրոնական մարմնի և իրավասու այլ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության հետ կապված հարաբերությունների համապարփակ իրավական կարգավորումը, ներպետական օրենսդրությամբ կամրագրվեն Կոնվենցիայով երաշխավորված իրավունքի պաշտպանությանն ուղղված մի շարք կարգավորումների իրացման մեխանիզմները:
0 8290

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 02.08.2018 - 17.08.2018

Հրապարակվում է «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի անդամի կատարած ծախսերի փոխհատուցման չափը և կարգը սահմանելու մասին» վարչապետի որոշման նախագծի 29.06.2018 - 14.07.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագիծը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ մրցութային հանձնաժողովի անդամները գործում են հասարակական հիմունքներով: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ մրցութային հանձնաժողով)  անդամներն ստանում եմ փոխհատուցում որպես մրցութային հանձնաժողովի անդամ կատարած ծախսերի համար: Փոխհատուցման չափը և կարգը սահմանում է վարչապետը: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի անդամների կատարած ծախսերը հատուցելու նպատակը հասարակական հիմունքներով գործելու դեպքում Հանձնաժողովի անդամների բնականոն գործունեության ապահովումն է: Վերոհիշյալը վկայում է «Հանրային հեռուստառադիոընկերության  խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի անդամի կատարած ծախսերի փոխհա­տուց­ման չափը և կարգը սահմանելու մասին» վարչապետի որոշման ընդունման անհրաժեշտության մասին: Միաժամանակ, օրենսդրական կարգավորումների միատեսակությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ մրցութային հանձնաժողովի անդամի կատարած ծախսերի փոխհատուցման չափը որոշելիս հաշվի են առնվել Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշմամբ սահմանված համապատասխան իրավակարգավորումները:  
0 6606