Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 18.11.2021 - 05.12.2021

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի №487Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Հակիրճ բնութագիր   Նախագծով, առաջարկվում է լրամշակել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված՝ մրցութային դիմումների միջոցով տրամադրվող ռադիոհաճախականությունների ցանկը, այն լրացնելով 700ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի 703-733ՄՀց և 758-788 հատվածներով։
Մնաց {days} օր
0 6204

Քննարկվել է 18.11.2021 - 05.12.2021

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի հոկտեմբերի 31-ի №413Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Հակիրճ բնութագիր Նախագծի ընդունման արդյունքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների համար տեխնիկատնտեսական ցուցանիշների հրապարակման ժամկետների առումով կկիրառվի միատեսակ մոտեցում։
Մնաց {days} օր
0 6210

Քննարկվել է 17.11.2021 - 02.12.2021

«Վարժական հավաքներ հայտարարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2021թ. նոյեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 18-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները:
Մնաց {days} օր
0 8474

Քննարկվել է 16.11.2021 - 01.12.2021

««ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը նպատակ է հետապնդում առավել հստակ և համապարփակ կանոնակարգման հիմքեր ստեղծել բժշկական արտադրատեսակների  շրջանառության ոլորտի կարգավորման համար՝ ապահովելով նաև ԵԱՏՄ միասնական կանոններին ՀՀ օրենսդրության ներդաշնակեցումը: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին»  ՀՀ օրենքում փոփոխության կատարման նպատակը նաև ԵԱՏՄ համապատասխան իրավական ակտերի ընդունումն ու այդ ակտերը Հայաստանի Հանրապետության իրավունքի մաս դարձնելն է:
Մնաց {days} օր
0 7922

Քննարկվել է 16.11.2021 - 06.12.2021

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԴԱՎԻԹ ԱՐՍԵՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ Դավիթ Արսենի Սարգսյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին
Մնաց {days} օր
0 5298

Քննարկվել է 15.11.2021 - 30.11.2021

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման հատուկ պահանջների ապահովումը և համապատասխան իրավունքների վերապահումը կառուցապատողներին:
Մնաց {days} օր
0 6349

Քննարկվել է 15.11.2021 - 30.11.2021

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈԻՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելը պայմանավորված է փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում ապրանքների արտահանման գործընթացը պարզեցնելու անհրաժեշտությամբ:  
Մնաց {days} օր
0 6178
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: