Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 15.08.2019 - 30.08.2019

«Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման 2019 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Համառոտ տեղեկանք «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2019 թ.  հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ   Որոշման նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջներից, ըստ որի` հողամասերն, անկախ սեփականության ձևից, ենթակա են պետական հաշվառման, որն իրականացվում է յուրաքանչյուր տարի` տարվա ընթացքում կատարված իրավական, որակական և քանակական փոփոխություններն արտացոլելով հողային հաշվեկշռում: Նախորդ մեկ տարում համայնքների հողային ֆոնդում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ` ըստ նպատակային և գործառնական նշանակությունների, սեփականության ձևերի, օգտագործման տրամադրված, ինչպես նաև ոռոգելի հողերի կազմում: Սահմանված կարգով կատարված բոլոր փոփոխությունները ներառվել են հողային հաշվեկշռում և արտացոլվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծում:
0 7559

Քննարկվել է 14.08.2019 - 30.08.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1675-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնելու («Ես եմ» ծրագիր) հիման վրա համապատասխան պայմանագրի կնքման և ծառայության իրականացման գործընթացում ծագած խնդիրները կարգավորելու մասին:
0 6597

Քննարկվել է 14.08.2019 - 29.08.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ   Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենգիրքը լրացնել 226.2 հոդվածով, որով պատասխանատվություն կնախատեսվի անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ նման բռնությունը քարոզելու համար:
8 18088

Քննարկվել է 13.08.2019 - 28.08.2019

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N1515-ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությանը գումար հատկացնելու մասին» ,«Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծերի ընդունման նպատակներն են. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և պահուստային ֆոնդի միջոցների հաշվին ֆինանսական միջոցներ հատկացնել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքների  բնակարանային  խնդրի լուծման համար. Սահմանել բնակարանների գնման վկայագրերի (այսուհետ՝ վկայագիր) տրամադրման պայմանները. Վկայագրերի տրամադրումն իրականացնել փախստական ընտանիքների հետ պայմանագրեր կնքելու միջոցով. Վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը սահմանել 1 տարի՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության. Վերջնականապես լուծել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքների  բնակարանային  հարցը: Նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի 112 ընտանիքների  արժանապատիվ կյանք ունենալու սահմանադրական անօտարելի իրավունքը և կլուծվի այդ անձանց 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդիրները:  Այս գործընթացը փուլային է, առաջին փուլում ընդգրկվել են Երևանի 5 վարչական շրջանների 108 ընտանիքներ: Մյուս ընտանիքները հնարավորությունը կունենա օգտվելու այս իրավունքից իրականացվող գործընթացի հաջորդ փուլերում՝ ըստ պետական բյուջեով նախատեսվելիք ծրագրերի:  
0 11383

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 13.08.2019 - 28.08.2019

«Հայաստանի Հանրապետության 2019-2023 թվականների զբաղվածության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության 2019-2023թթ. զբաղվածության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի արդյունքում ակնկալվում է զբաղվածության խթանման միջոցով աշխատող աղքատների թվաքանակի կրճատում, աշխատանքի վարձատրության համակարգի արդիականացում, աշխատանքային իրավունքի ինստիտուտի հետևողական կայացում` ուղղված աշխատողների պաշտպանվածության վստահելիության մակարդակի բարձրացմանն ու ամրապնդմանը: Միաժամանակ նախատեսվում է, որ կհաջողվի կրճատել ոչ ֆորմալ զբաղվածությունը, կապահովվի աշխատանքի շուկայում աշխատուժի առաջարկի և պահանջարկի հավասարակշռության հնարավորինս բարձր մակարդակ, կկրճատվի բնակչության շրջանում գործազրկությունը, կապահովվի անձի համար արժանապատիվ աշխատանքի երաշխիքներ։
1 11479

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 13.08.2019 - 28.08.2019

«Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների լուծարման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակն է ապահովել երեխաների հետագա խնամքը ընտանիքում, բարելավել նրանց կյանքի որակը, նպաստել նրանց ինտեգրմանը հասարակություն, ինչպես նաև մարզերում շուրջօրյա խնամքի կարիք ունեցող երեխաների համար առավելագույնս ապահովել խնամքի իրականացման ընտանեկան միջավայրում:
21 11429

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.08.2019 - 27.08.2019

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին    «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում   կատարելու մասին», Ավտոմոբիլային տրանսպորտի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունը բարձրացնելու պահանջով:
1 10190

Քննարկվել է 12.08.2019 - 27.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում կսահմանվի կառուցապատման նպատակով հողային ֆոնդի բնակավայրերի խառը կառուցապատման, ընդհանուր օգտագործման և այլ հողերից հատկացվող հողամասերում ծառահատումների արգելք, կկանոնակարգվեն քաղաքացիներին և իրավաբանական անձանց ծառապատ տարածքների օտարման/օգտագործման տրամադրման իրավահարաբերությունները, ինչը կնպաստի բնակավայրերում շրջակամ միջավայրի վիճակի բարելավմանը:
1 6670

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.08.2019 - 28.08.2019

«Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական  ներառման 2020թ.  տարեկան ծրագիրն ընդգրկում է հաշմանդամություն ունեցող անձանց ներառումն ապահովելու նպատակով 2020 թվականին իրականացման ենթակա միջոցառումների, ծրագրերի, գործողությունների ամբողջությունը: Տարեկան ծրագրի նպատակն է ապահովել հավասար և մատչելի պայմաններ` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն իրացնելու և հասարակական կյանքին նրանց մասնակցությունը խթանելու համար: Մշակվել են հասարակական կյանքի բոլոր ոլորտներին (քաղաքաշինություն, տրանսպորտ, մշակույթ, սպորտ, սոցիալական պաշտպանություն, առողջապահություն, տեղեկատվություն) առնչվող` սոցիալական ներառման հասնելուն ուղղված` իրավական և գործնական բնույթի  միջոցառումներ` հաշվի առնելով ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի /այսուհետ` Կոնվենցիա/ դրույթները, Կոնվենցիայի կատարման մասին հայաստանյան սկզբնական զեկույցի կատարման վերաբերյալ ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի 2017թ. մայիսի 8-ի CRPD/C/ARM/CO/1 դիտարկումները, ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 1 արձանագրային որոշումը,  ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված առաջարկությունները:       
2 8325