Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 02.06.2021 - 17.06.2021

<<Մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում     Նախագծով կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված դեպքում` մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման հետ կապված հարաբերությունները:          Նախագծով կհաստատվեն մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման կարգը, ապրանքների հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կողմից մաքսային մարմին ներկայացվող դիմումի ձևը, մաքսային մարմնի կողմից ընդունվող համապատասխան որոշումների ձևերը, ինչպես նաև ներմուծման մաքսատուրքի տարաժամկետ վճարման ժամանակացույցի ձևը:  
Մնաց {days} օր
0 4600

Քննարկվել է 02.06.2021 - 17.06.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1830-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N1830-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1830-Լ որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջի կատարմամբ, որով նախատեսվում է յուրաքանչյուր տարի վերանայել գործող ռազմավարական ծրագիրը և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել գործող ռազմավարական ծրագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Մնաց {days} օր
0 7035

Քննարկվել է 01.06.2021 - 17.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման դեպքում կհստակեցվեն ինքնավար էներգաարտադրության շրջանակում էլեկտրական էներգիայի փոխհոսքերի հաշվառման մոտեցումները և կբարելավվեն մատակարարի և ինքնավար էներգաարտադրող հանդիսացող սպառողների կարգավորվող իրավահարաբերությունները: Մասնավորապես, նախագծով առաջարկվող լրամշակումներից է էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում ներառված ինքնավար էներգաարտադրողների  առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում մատակարարի կողմից էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի վերահաշվարկման մեխանիզմի ներդրումը: Ինչպես նաև, ինքնավար էներգաարտադրողին հնարավորություն է տրվում տեղակայելու առևտրային հաշվառքի սարքի հարաչափերին համապատասխան վերստուգիչ հաշվառքի սարք: Բացի այդ, հաշվարկային փաստաթղթում սխալի փաստը հաստատվելու դեպքում, երբ սպառողի փաստացի սպառած էլեկտրական էներգիայի քանակից ավելի քանակություն է նշվել հաշվարկային փաստաթղթում, նախագծով առաջարկվում է մատակարարի նկատմամբ ի օգուտ սպառողի տույժի վճարման կարգավորումներ:
Մնաց {days} օր
0 3631

Քննարկվել է 01.06.2021 - 17.06.2021

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն կարգով սահմանվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգի  և ուսումնական հաստատությունների պետական միասնական վարչական ռեգիստրի ներդրման և վարման հետ կապված իրավահարաբերությունները։
Մնաց {days} օր
7 15228

Քննարկվել է 01.06.2021 - 16.06.2021

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՄԻՋԻՆ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ, ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՈՒ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 711-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացված Նախագծով նախատեսվում է սահմանել հոգեբուժական կազմակերպությունում գտնվող անձանց սննդի օրական միջին չափաբաժին­ները, հանդերձանքի չափաբաժինները և դրանց շահա­գործման ժամկետները, անկողնային ու հիգիենիկ պարագաների չափաբաժինները և դրանց շահա­գործ­ման ժամկետները, ինչպես նաև ուժը կորցրած ճա­նա­չել Հայաստանի Հանրա­պետության կառավարության 2011 թվակա­նի մայիսի 26-ի N 711-Ն որոշումը:
Մնաց {days} օր
0 7122

Քննարկվել է 01.06.2021 - 16.06.2021

«Ազգային արխիվի Տավուշի մարզային մասնաճյուղի, Արարատի և Թումանյանի տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը դադարեցնելու և Հայասատանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի N1406-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Ազգային արխիվ) տարածքային ստորաբաժանումների ծանրաբեռնվածության անհամամասնությունից ելնելով, ինչպես նաև նպատակ ունենալով արդյունավետ բաշխել Ազգային արխիվի ռեսուրսները՝ անհրաժեշտություն է առաջացել իրականացնել տարածքային ստորաբաժանումների վերակազմավորման մի շարք աշխատանքներ: Նախագծով առաջարկվում է դադարեցնել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության Տավուշի մարզային մասնաճյուղի, Արարատի և Թումանյանի տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը՝ արդյունքում ուժը կորցրած ճանաչել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1406-Ն որոշման N 3 հավելվածի «11. Տավուշի մարզային մասնաճյուղ», N 4 հավելվածի «4. Արարատի տարածքային ներկայացուցչություն», «12. Թումանյանի տարածքային ներկայացուցչություն» կետերը:
Մնաց {days} օր
0 4838

Քննարկվել է 31.05.2021 - 15.06.2021

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ ԵԼՆԵԼՈՎ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԸ, ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԸ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պարզեցնել վթարային, շահագործման համար ոչ պիտանի շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացը, կյանքի կոչել բնակության համար ոչ պիտանի ճանաչելու, նշված շենքերում բնակվող քաղաքացիների վերաբնակեցման և շենքերի քանդման  ծրագրային առաջարկները, ՀՀ մարզերում և համայնքներում տարածքային զարգացման ծրագրերը:
Մնաց {days} օր
0 6048

Քննարկվել է 31.05.2021 - 15.06.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների կանոնակարգմամբ, մասնավորապես կանոնակարգվել են նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս նրա՝ միայն համամայր կամ միայն համահայր քույրերին ու եղբայրին հաշվի առնելու դեպքերը և դրա համար պահանջվող փաստաթղթերը։
Մնաց {days} օր
0 5883
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: