Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 03.11.2025 - 19.11.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 1094-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-196-Ն օրենքի 1-ին հոդվածի համաձայն «Գործարքի առարկա գույքի, բաժնեմասի (բաժնետոմսի, փայի), և լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման կամ դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունքի իրացնելու կարգը» սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 7-ի N 1094-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հաստատվել է վերոնշյալ կարգը, որտեղ հավելվածի 1-ին կետով սահմանվել է որոշման իրավահարաբերությունների շրջանակը, որի վրա տարածվում է որոշումը: Նկատի ունենալով, որ 100 տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց դեպքում սեփականատեր է հանդիսանում Հայաստանի  Հանրապետությունը՝ անհրաժեշտություն է առաջացել որոշման 1-ին կետում իրականացնել լրացում, որով ՀՀ կառավարությունը ի դեմս Հայաստանի Հանրապետության իր իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունքը կիրացնի հաստատված կարգի հարաբերությունների մասնակից անձանց շրջանակում: Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև նախագծում լրացում կատարելու նպատակից, քանի որ գործող կարգավորմամբ նախատեսվում է, որ  ՀՀ կառավարությունը նախապատվության իրավունքի իրացման հնարավորությունից օգտվելու պարագայում կայացնում է որոշում՝ այդ մասին գրավոր ծանուցելով լիցենզիա ունեցող անձին, մինչդեռ նախապատվության իրավունքի իրացման հնարավորությունից հրաժարվելու պարագայում նույնպես անհրաժեշտ է համապատասխան իրավական հիմք: Հետևաբար, նախատեսվում է որոշումը լրացնել նախապատվության իրավունքի իրացման հնարավորությունից հրաժարվելու պարագայում ՀՀ կառավարության որոշում կայացնելու դրույթով:
Մնաց {days} օր
0 1533

Քննարկվել է 03.11.2025 - 19.11.2025

«ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԻՑ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է նախատեսել տարեց կամ հաշմանադամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգերից և պայմաններից բխող միասնական ընթացակարգեր և օրինակելի ձևաթղթեր, որոնք կկիրառվեն տարեց կամ հաշմանադամություն ունեցող անձանց խնամք տրամադրող բոլոր հաստատությունների ու կազմակերպությունների կողմից: Ընթացակարգերը և համապատասխան օրինակելի ձևաթղթերը կազմվել են՝ հիմք ընդունելով Օրենքի ու դրանից բխող ՀՀ կառավարության որոշումների պահանջները:  
Մնաց {days} օր
2 1634

Քննարկվել է 03.11.2025 - 18.11.2025

««Մրցակցության միջազգային ցանց» կազմակերպության «Շահերի պաշտպանության աշխատանքային խմբի» 2026 թվականի տարեկան աշխատաժողովը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է՝ - Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականին իրականացնել «Մրցակցության միջազգային ցանց» կազմակերպության «Շահերի պաշտպանության աշխատանքային խմբի»  2026 թվականի տարեկան աշխատաժողովը, որի կազմակերպիչ է հանդիսանում Հանձնաժողովը։ - Սահմանել, որ «Մրցակցության միջազգային ցանց» կազմակերպության «Շահերի պաշտպանության աշխատանքային խմբի» 2026 թվականի տարեկան աշխատաժողովի կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգումն իրականացվելու է Հանձնաժողովի կողմից։
Մնաց {days} օր
0 1124

Քննարկվել է 03.11.2025 - 18.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 03-Ի ԹԻՎ 19-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներմուծման լիցենզիայի և թույլտվության տրամադրման կարգում փոփոխություն կատարելու մասին
Մնաց {days} օր
0 1416

Քննարկվել է 03.11.2025 - 21.11.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Անշարժ գույքը շարունակաբար պահպանել է իր գերակշիռ դիրքը ՀՀ բնակչության կուտակված նյութական ակտիվների կառուցվածքում․ ընտանիքների զգալի մասն իրենց կապիտալը ուղղել են բնակելի նշանակության անշարժ գույք ձեռք բերելու ուղղությամբ, մինչդեռ վերջինիս գույքային արժեքը հիմնականում հանդես է գալիս որպես օգտագործվող, բայց ոչ եկամուտ ապահովող ակտիվ: Որոշ դեպքերում ակտիվի իրացվելիությունը սահմանափակ է, քանի որ դրա դրամայնացումն, ըստ էության, ենթադրում է սեփականության դադարում կամ օտարում, ինչը շատ դեպքերում՝ հատկապես տարեց սեփականատերերի համար, համարվում է ոչ նպատակահարմար կամ անընդունելի տարբերակ։ Անշարժ գույքի նման կառուցվածքային գերակշռությունը հանգեցնում է նրան, որ մի շարք ակտիվներ դուրս են մնում ակտիվ տնտեսական շրջանառությունից՝ խոչընդոտելով նաև անշարժ գույքի կոնցեպտուալ զարգացմանը:    Նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ներդնել «հետադարձ հիփոթեք» և «կողակցի սեփականության իրավունք» ինստիտուտները, որոնք հնարավորություն կտան սեփականատիրոջը (կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացիների դեպքում) իր գույքի արժեքը փոխակերպել եկամտի՝ շարունակելով պահպանել ինչպես սեփականության, այնպես էլ դա օգտագործելու, այդտեղ բնակվելու իրավունքը։ Մասնավորապես՝ կենսաթոշակային տարիքի հասած այն քաղաքացիները, որոնք ունեն սեփական բնակարան, տուն կամ այգետնակ, իրավունք են ստանում գրավադրելու իրենց գույքը և դրա դիմաց ստանալու պարբերական եկամուտներ՝ առանց ողջ կյանքի ընթացքում վճարումներ կատարելու։ Գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պահպանվում է ամբողջ պայմանագրային ժամանակահատվածում։    Կողակցի սեփականության իրավունքը միաժամանակ նախատեսում է, որ ամուսնության ընթացքում ձեռք բերված և ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքը սեփականատերերի դիմումի հիման վրա կարող է գրանցվել որպես կողակցի սեփականություն, ինչի արդյունքում կենդանի մնացած ամուսինը շարունակում է սեփականության իրավունքով անխոչընդոտ տնօրինել և օգտագործել իր կենցաղային միջավայրը՝ բնակարանը կամ տունը՝ որպես մեկ ամբողջական գույքային միավոր, առանց այդ փուլում գույքը մյուս ժառանգների հետ բաժանելու անհրաժեշտության։ Ամուսնության ընթացքում գույքի գրանցումը որպես կողակցի սեփականություն նաև ապահովում է իրավական հստակություն և գույքային հարաբերությունների կանխատեսելի զարգացում՝ ամրապնդելով ամուսնու սոցիալական պաշտպանվածությունը։  
Մնաց {days} օր
5 3313

Քննարկվել է 03.11.2025 - 21.11.2025

««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Անշարժ գույքը շարունակաբար պահպանել է իր գերակշիռ դիրքը ՀՀ բնակչության կուտակված նյութական ակտիվների կառուցվածքում․ ընտանիքների զգալի մասն իրենց կապիտալը ուղղել են բնակելի նշանակության անշարժ գույք ձեռք բերելու ուղղությամբ, մինչդեռ վերջինիս գույքային արժեքը հիմնականում հանդես է գալիս որպես օգտագործվող, բայց ոչ եկամուտ ապահովող ակտիվ: Որոշ դեպքերում ակտիվի իրացվելիությունը սահմանափակ է, քանի որ դրա դրամայնացումն, ըստ էության, ենթադրում է սեփականության դադարում կամ օտարում, ինչը շատ դեպքերում՝ հատկապես տարեց սեփականատերերի համար, համարվում է ոչ նպատակահարմար կամ անընդունելի տարբերակ։ Անշարժ գույքի նման կառուցվածքային գերակշռությունը հանգեցնում է նրան, որ մի շարք ակտիվներ դուրս են մնում ակտիվ տնտեսական շրջանառությունից՝ խոչընդոտելով նաև անշարժ գույքի կոնցեպտուալ զարգացմանը:    Նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ներդնել «հետադարձ հիփոթեք» և «կողակցի սեփականության իրավունք» ինստիտուտները, որոնք հնարավորություն կտան սեփականատիրոջը (կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացիների դեպքում) իր գույքի արժեքը փոխակերպել եկամտի՝ շարունակելով պահպանել ինչպես սեփականության, այնպես էլ դա օգտագործելու, այդտեղ բնակվելու իրավունքը։ Մասնավորապես՝ կենսաթոշակային տարիքի հասած այն քաղաքացիները, որոնք ունեն սեփական բնակարան, տուն կամ այգետնակ, իրավունք են ստանում գրավադրելու իրենց գույքը և դրա դիմաց ստանալու պարբերական եկամուտներ՝ առանց ողջ կյանքի ընթացքում վճարումներ կատարելու։ Գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պահպանվում է ամբողջ պայմանագրային ժամանակահատվածում։    Կողակցի սեփականության իրավունքը միաժամանակ նախատեսում է, որ ամուսնության ընթացքում ձեռք բերված և ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքը սեփականատերերի դիմումի հիման վրա կարող է գրանցվել որպես կողակցի սեփականություն, ինչի արդյունքում կենդանի մնացած ամուսինը շարունակում է սեփականության իրավունքով անխոչընդոտ տնօրինել և օգտագործել իր կենցաղային միջավայրը՝ բնակարանը կամ տունը՝ որպես մեկ ամբողջական գույքային միավոր, առանց այդ փուլում գույքը մյուս ժառանգների հետ բաժանելու անհրաժեշտության։ Ամուսնության ընթացքում գույքի գրանցումը որպես կողակցի սեփականություն նաև ապահովում է իրավական հստակություն և գույքային հարաբերությունների կանխատեսելի զարգացում՝ ամրապնդելով ամուսնու սոցիալական պաշտպանվածությունը։  
Մնաց {days} օր
0 1786

Քննարկվել է 31.10.2025 - 17.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ (ՄԵՂՐԻ ՔԱՂԱՔ, ԱԳԱՐԱԿ ՔԱՂԱՔ, ԱԼՎԱՆՔ, ՎԱՐԴԱՆԻՁՈՐ, ԱՅԳԵՁՈՐ, ԹԽԿՈՒՏ, ԳՈՒԴԵՄՆԻՍ, ԼԵՀՎԱԶ, ԼԻՃՔ, ԿԱՐՃԵՎԱՆ, ԿՈՒՐԻՍ, ՆՌՆԱՁՈՐ, ՇՎԱՆԻՁՈՐ, ՎԱՀՐԱՎԱՐ ԵՎ ՏԱՇՏՈՒՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ (ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով նախատեսվում է հաստատել Մեղրի համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը:                                  
Մնաց {days} օր
1 1542

Քննարկվել է 31.10.2025 - 15.11.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24 ի N 1418-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը նպատակ ունի Սննդամթերքի անվտանգության, Շուկայի վերահսկողության, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինների և Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի լիազորությունների իրականացման նպատակով ապահովել նշված մարմինների հասանելիությունը հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգին։
Մնաց {days} օր
1 1677
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: