Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 17.10.2018 - 02.11.2018

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ 2018 թվականի փետրվարի 09-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) ներդրված պարզեցված վարույթը գործը ընդհանուր հայցային վարույթից տարբերվող հեշտացված ընթացակարգի միջոցով քննելու հնարավորություն է ստեղծել: Այդուհանդերձ, այս վարույթի կիրառման պրակտիկայի ուսումնասիրությունը, ինչպես նաև ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում քաղաքացիական գործերի քանակի աննախադեպ աճի պատճառների վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի կողմից կատարած գործոնային վերլուծությունը[1] թույլ են տալիս եզրահանգել, որ պարզեցված վարույթի ինստիտուտը որոշակի կատարելագործման կարիք ունի: Այսպես՝ Օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ: Մինչդեռ այս կարգավորումից պարզ չէ, թե որ պահն է հիմք ընդունվում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշելու համար՝ հայցադիմում ներկայացնելու պահը, թե դրանից հետո. Օրենսգիրքը չի պարունակում դրույթներ արտարժույթով ներկայացված պահանջի՝ Հայաստանի Հանրապետության դրամի հետ համարժեքության որոշման վերաբերյալ, ինչը արտարժույթով պահանջ ներկայացվելու դեպքում կարող է խնդրահարույց լինել. Օրենսգիրքը չի նախատեսում պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու պարագայում կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին գործին մասնակցող անձանց գրավոր պարզաբանում ուղարկելու պահանջ, ինչը, սակայն, այս վարույթի արդյունավետությունը, ինչպես նաև գործին մասնակցող անձանց դատավարական իրավունքների իրականացման նախադրյալներ ապահովելու համար անհրաժեշտ է թվում. Օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, այնուամենայնիվ գործնականում պարզեցված վարույթով որոշակի հարցեր պարզելու համար առաջանում է դատական նիստ հրավիրելու անհրաժեշտություն: Այսպես, հայցից հրաժարվելու, հաշտության համաձայնություն կնքելու, ինչպես նաև գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար անհրաժեշտ է նախատեսել դատական նիստ հրավիրելու հնարավորություն. Օրենսգրքի 302-րդ հոդվածից հետևում է, որ պարզեցված վարույթի կարգով գործը քննելու դեպքում դատարանի կողմից կայացվող վճռի պատճառաբանական մասի բովանդակությանը ներկա­յացվող պահանջները ընդհանուր կարգով քննվող գործերով կայացվող վճիռների պատճառաբանական մասին ներկայացվող պահանջների համեմատ քիչ են: Այնինչ, վերջին տարիներին բռնագանձման պահանջների կտրուկ աճը և այդ գործերով կայացված դատական ակտերի դեմ ներկայացված բողոքների սակավաթվությունը վկայում են, որ բոլոր դեպքերում վճիռը պատճառաբանելը դատարանի համար առաջացնում է անհարկի ծանրաբեռնվածություն[2]: Ներկայումս պարզեցված վարույթ կիրառելու հարցը դատարանը լուծում է հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում, այսինքն՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացված լինելու պարագայում կայացվում է պարզեցված վարույթ կիրառելու մասին առանձին որոշում: Բացի այդ, պարզեցված վարույթով գործի քննության ընթացքում որոշակի գործողությունների կատարման համար սահմանված են ժամկետներ, որոնց հաշվարկումը ևս լրացուցիչ ծանրաբեռնում է դատարանին: Ամբողջ վերոգրյալը վկայում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:   [1] Մանրամասն տե՛ս Հայաստանի Հանրապետության արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգը (http://www.court.am/news/21-08-2018/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A5%D6%81%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3.pdf): [2] Դատարաններում 2013-2017 թվականներին ստացված քաղաքա­ցիական գործերի վիճակագրական տվյալների համեմատական վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ 2017 թվականի ընթացքում ստացված քաղաքացիական գործերի 83.5% եղել են գումարի բռնագանձման պահանջի մասին, որի 80 տոկոսի հայցագինը հիմնականում չի գերազանցել 2.000.000 ՀՀ դրամը։ Ընդ որում, տվյալ կատեգորիայի գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքները չեն գերազանցում 1%-ը (ավելի մանրամասն տե՛ս Հայաստանի Հանրապետության արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգի 38-39-րդ էջերը) (http://www.court.am/news/21-08-2018/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A5%D6%81%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3.pdf):
1 11234

Քննարկվել է 17.10.2018 - 02.11.2018

ՕՐԵՆՔ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու  մասին» օրենքի նախագծի ներկայացումը պայմանավորված է պետության կողմից կենտրոնացված կարգով դեղերի ձեռք բերումը ավելացված արժեքի հարկից ազատելու անհրաժեշտությամբ:  
2 7902

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 16.10.2018 - 31.10.2018

«ԿԱՅՈՒՆ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԱՂՏՈՏԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՍՏՈԿՀՈԼՄԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Ներկայացվում է քննարկման «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայով կարգավորման ենթակա՝ Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի ցանկը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի փաթեթը
0 9581

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 16.10.2018 - 31.10.2018

«Գնումների հետ կապված բողոքներ քննող անձի գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի նախագիծ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու նպատակով նախատեսվում է ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով հաստատել գնումների հետ կապված բողոքներ քննող անձանց գործունեության կարգը:
0 8473

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 16.10.2018 - 31.10.2018

«Սոցիալական աջակցության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ Ներկայացվող օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է սոցիալական աջակցության տարածքային մարմինները մարզպետարանների և համայնքների ենթակայությունից տեղափոխել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո, ինչը կապահովի բնակչությանը առավել մատչելի, նպատակային և որակյալ սոցիալական ծառայությունների ամբողջական փաթեթով տրամադրում:    
0 7019

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 15.10.2018 - 30.10.2018

«Հայաստանի Հանրապետության 2018/2019 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ /անվճար/, հեռակա ուսուցմամբ տեղերի բաշխումը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ: Հայաստանի Հանրապետությունում 2018/2019 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ /անվճար/, հեռակա ուսուցմամբ տեղերի բաշխումը:
0 7912

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 15.10.2018 - 30.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում համապատասխան լրացում կատարել, որով կապահովվի համապատասխանեցումը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով նախատեսված նախապայմանին: Մասնավորապես կհստակեցվի Կոմիտեի կողմից անձնական տվյալների մշակման նպատակը, որով կապահովվի անձնական տվյալների պաշտպանությունը՝ նախաքննության կազմակերպման և իրականացման ընթացքում:
0 5511

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 15.10.2018 - 30.10.2018

««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը կենսաթոշակների չափերի բևեռացումը մեղմելն է, կենսաթոշակների չափերի անհամաչափությունը հաղթա­հարելը: Կենսաթոշակային ապահովության ոլորտում ՀՀ կառավարության վարած քաղաքականության թիրախային նպատակադրումներից մեկը կենսաթոշակառուների շրջանում կենսաթոշակների չափերի անհամաչափությունը հաղթա­հարելը։ Առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ առավելագույն կենսաթոշակի չափ։ Առաջարկվում է առավելագույն կենսաթոշակի չափը սահմանելու լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Նախագիծն ընդունվելու դեպքում, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ կառավարությունը կսահմանի առավելագույն կենսաթոշակի չափ, որից ավել չեն կարող լինել օրենքով հաշվարկված կենսաթոշակները։ Ըստ այդմ, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի համաձայն հաշվարկված կենսաթոշակի չափը չի կարող ավել լինել Կառավարության սահմանած առավելագույն կենսաթոշակի չափից։  
0 8021

Քննարկվել է 15.10.2018 - 30.10.2018

«Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական դեղամիջոցների՝ պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման, վերագրանցման, հետգրանցումային փոփոխությունների նպատակով իրականացվող փորձաքննության, ինչպես նաև մերժման, ուժը կորցրած ճանաչելու, կասեցման, հետգրանցումային փոփոխությունների իրականացման և մասնագիտական դիտարկման, այլ երկրների իրավասու մարմինների դիտարկման հաշվետվությունների ճանաչման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1335-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել կայուն իրավական հիմքեր՝ պետական գրանցման պարզեցված և ընդհանուր ընթացակարգերը կանոնակարգելու, գրանցվող անասնաբուժական դեղամիջոցի որակը, արդյունավետությունը և անվտանգությունը երաշխավորելու, ռիսկ/օգուտ հարաբերակցության, տեղեկատվության հավաստիության փորձագիտական հետազոտությունների արդյունքների, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում անասնաբուժական դեղամիջոցի գրանցման գործընթացը մեկնարկելու նպատակով:  
0 7282