Լրամշակման փուլում է Քննարկվել է 03.09.2019 - 24.09.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 539-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հէկերը՝ այդ թվում նաև փոքր հէկերը, որպես ջրօգտագործող չեն հանդիսանում ջրային ռեսուրս սպառող: Գետավազանում ըստ գետի երկարության հէկերը ջրառ են կատարում և նույն քանակությամբ ջուրը հետ են վերադարձնում գետ՝ պահպանելով էկոլոգիական հոսքը:Գետի վրա մի քանի հէկերի առկայության դեպքում ջրային ռեսուրսը կարող է օգտագործվել մի քանի անգամ: Գետավազանի ներսում հէկերի կողմից ջրային ռեսուրսի մի քանի անգամ օգտագործումը համարվում է ջրային ռեսուրսի կրկնակի կամ բազմակի օգտագործում:Ջրավազանի տարածքում շահագործվող հէկերի և փոքր հէկերի փաստացի ջրառի գումարային ծավալները մի քանի անգամ գերազանցում են ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 16-ի <<Հարավային ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին>> N539-Ն որոշմամբ նախատեսված ջրառի ծավալները, ինչն առաջացնում է թյուր ընկալում: 4 6 4 7959
Լրամշակման փուլում է Քննարկվել է 02.09.2019 - 17.09.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 626-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Որոշման ընդունման նպատակն է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակներում ՀՀ կառավարության 23.05.2019թ. N 626-Ա որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված հողամասերի ձեռքբերողի անունից հանդես եկող մարմնի, ինչպես նաև համակարգող ու պատասխանող լիազոր մարմնի լիազորությունները վերապահել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: 3 0 0 7205
Քննարկվել է 02.09.2019 - 17.09.2019 Տրանսպորտի բնագավառի բարեփոխումների և շուկայի կարգավորման ռազմավարության և դրա գործողությունների ծրագիրը հաստատելու մասին Տրանսպորտի ոլորտում իրականացվող ռազմավարության հիմնական նպատակն է արդյունավետ, բնապահպանական և սոցիալական տեսանկյուններից կայուն զարգացող տրանսպորտային ենթակառուցվածքների ու ծառայությունների ստեղծումը և միջպետական համագործակցության ու ապրանքաշրջանառության խթանումը: 2 0 0 7519
Քննարկվել է 30.08.2019 - 16.09.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1015-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի «Ոչ պարենային արտադրանքի տեխնիկակն կանոնակարգերի վերանայման պլանավորման ծրագչը հաստատելու մասին» N 1015-Ն որոշման հավելվածի 16-րր կետի «Իրավական ակտի վերանայման վերջնաժամկետը» սյունակում «2019թ.» բառերը փոխարինել «2023թ.» բառերով: 1 0 0 6991
Քննարկվել է 30.08.2019 - 15.09.2019 «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ լրացումներ, փոփոխություններ կատարելու մասին» Նախագծով նախատեսվում է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) որպես նվիրաբերություն տրամադրելու համար՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին Ընկերության լրատվական ծառայության մասնաշենքի վերակառուցման, վերահատակագծման և կից տաղավարասարքասրահային համալիրի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով ՀՀ 2019թ.-ի ինն ամսում հատկացնել 25,033.0 հազար դրամ: 1 4 0 6526
Քննարկվել է 30.08.2019 - 15.09.2019 «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ծրագրի իրականացման երեք տարիների ընթացքում արդիական չափորոշիչներով ջերմատնային տնտեսությունների կառուցում՝ շուրջ 25,0 հա ընդհանուր մակերեսով, - բերքատվության բարձրացում և ջերմատնային արտադրանքի ծավալների ավելացումՙ տարեկան շուրջ 2930 տոննայով, - ինքնարժեքի իջեցում՝ արտադրության արդյունավետության և արտադրողականության բարձրացման հաշվին, - տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացում, մրցունակության մակարդակի բարձրացում, - տնտեսավարող սուբյեկտների մասնագիտական կարողությունների բարձրացում, - ստեղծվող ջերմատնային տնտեսությունները կարող են օրինակ ծառայել տնտեսավարողների լայն շերտերի համար՝ արդի մոտեցումներին ծանոթանալու առումով, ինչպես նաև ուսումնական բազա՝ ուսանողների համար։ 3 0 0 8685
Քննարկվել է 30.08.2019 - 14.09.2019 ««ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումները բացառելու, առկա ձևակերպումները հստակեցնելու հանգամանքներով: «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործող կարգավորմամբ հիմնադրամները պարտավոր են հրապարակել իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվությունները ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում http://www.azdarar.am/։ Նշված գործընթացն առավել դյուրին ու ամբողջությամբ էլեկտրոնային դարձնելու նպատակով, Նախագծով նախատեսվում է հաշվետվությունները հրապարակել դրանց համար նախատեսված համակարգում՝ հնարավորություն տալով հիմնադրամներին անվճար հրապարակելու հաշվետվությունները։ 7 0 1 9987
Քննարկվել է 30.08.2019 - 14.09.2019 «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումները բացառելու, առկա ձևակերպումները հստակեցնելու հանգամանքներով: Առաջարկվող փոփոխությամբ կազմակերպությունների գործունեության թափանցիկությունն ապահովելու և հանրությանը հասանելի դարձնելու նպատակով նախատեսվում է գործունեության վերաբերյալ հաշվետվությունների հրապարակման պահանջ սահմանել բոլոր հասարակական կազմակերպությունների համար: 7 6 11 14203
Քննարկվել է 29.08.2019 - 14.09.2019 «Կարգավորման ազդեցության գնահատման ապակենտրոնացված համակարգի ներդրման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Կարգավորման ազդեցության գնահատման համապարփակ համակարգի ներդրումը մեր երկրում թույլ կտա սահմանել իրավական ակտերի մշակման առավել խիստ պահանջներ և որոշումների կայացման կանոնակարգված մոտեցումներ՝ հիմնավորված փաստերով և ծախս-օգուտ հաշվարկներով, նախապես հասկանալ ընդունվող որոշումների ազդեցությունը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում՝ ընդհանուր տնտեսության և դրա առանձին ուղղությունների վրա, ընդլայնել կարգավորման գործընթացին հասարակության մասնակցությունը, նվազեցնել օրենսդրական ձախողումների ի հայտ գալու հավանականությունը և երկրում զարգացնել կարգավորման հաշվետվողականության համակարգ: 3 1 1 7971