Լրամշակման փուլում է Քննարկվել է 04.10.2019 - 20.10.2019 Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 1073-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել մասին Պետական գույքը (տարածքները) անհատույց օգտագործման տրամադրելու դեպքում հստակ չափորոշիչների, ինչպես նաև գործարար ծրագրերի օրինակելի ձևում կատարման տեսանկյունից իրատեսական պահանջներ և պայմաններ սահմանելու ու ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ գործուն վերահսկողություն իրականացնելու մեկ միասնական կարգավորումներով ներկայացում։ 3 0 0 8664
Քննարկվել է 04.10.2019 - 20.10.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ --------2019 թվական ---Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի ԹԻՎ 78-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման ընդունման արդյունքում հնարավոր կլինի ՀՀ հաշվառված շաքարային դիաբետով հիվանդներին ապահովել արդյունավետ, անվտանգ և որակյալ դեղերով` չխախտելով դեղապահովման անընդհատությունը: 6 0 1 7747
Քննարկվել է 03.10.2019 - 19.10.2019 «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ռազմավարությամբ նախանշված սկզբունքների իրականացումն ուղղված է հետևյալ հիմնական ցուցանիշների բարելավմանը. գյուղատնտեսության համախառն արտադրանք ավելացմանը, գյուղատնտեսության ավելացված արժեքի տարեկան միջին աճի տեմպի բարելավմանը, գյուղատնտեսությունում տնտեսավարողների տարեկան միջին եկամուտների ավելացմանը, գյուղատնտեսական արտադրանքի և դրա վերամշակման արդյունքում ստացված սննդամթերքի արտահանման աճին, աշխատանքի արտադրողականության բարձրացմանը, գյուղերում գործազրկության մակարդակի նվազմանը, անմշակ և ոռոգվող վարելահողերի ու նպատակային օգտագործվող հողերի տեսակարար կշռի բարձրացմանը, պարենային ինքնաբավության մակարդակի բարձրացմանը։ Կիրականացվի գյուղատնտեսական հողերի թվային քարտեզագրումը, կձևավորվեն գյուղացիական տնտեսությունների և գյուղատնտեսական կենդանիների ռեգիստրներ։ 8 1 7 9795
Լրամշակման փուլում է Քննարկվել է 02.10.2019 - 17.10.2019 «ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրման ուղղությամբ առաջնային աջակցության պետական ծրագրի (այսուհետ` ծրագիր) նպատակն է առաջնային օժանդակություն ցուցաբերել Հայաստան հարկադիր վերադարձող ՀՀ քաղաքացիներին՝ հետագայում նրանց լիարժեք և կայուն վերաինտեգրումը ապահովելու նպատակով, ինչպես նաև ուղղորդում և խորհրդատվություն տրամադրել և՛ կամավոր, և՛ հարկադիր վերադարձածներին։ 8 0 0 15923
Քննարկվել է 30.09.2019 - 21.10.2019 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔ 10 1 0 8844
Քննարկվել է 30.09.2019 - 15.10.2019 «Գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայեցակարգի իրականացման արդյունքում ակնկալվում են հետևյալ արդյունքները՝ գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացում, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ավելացում, գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների աճ, գյուղական աղքատության կրճատում, արտագաղթի տեմպերի նվազում, երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացում, առաջին անհրաժեշտության պարենամթերքի տեղական արտադրանքի աճ, արտաքին ապրանքաշրջանառության հաշվեկշռի և երկրի մակրոտնտեսական իրավիճակի բարելավում: 8 1 3 5949
Քննարկվել է 28.09.2019 - 13.10.2019 «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ 2019 թվականի _______________ N_______-Լ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 19-ի N 650 -Լ որոշման հավելվածի 26.1 կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունն ո ր ո շ ու մ է. Հաստատել Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 5 1 5 7387
Լրամշակման փուլում է Քննարկվել է 27.09.2019 - 06.12.2019 "Անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" ՀՀ օրենքի նախագիծ Օրենքի նախագծում՝ ներառված մի շարք հասկացություններ տրվում են նոր խմբագրությամբ, ինչպես նաև լրացվում է նոր հասկացություններով, հստակեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության, անտառների կայուն կառավարման և վերահսկողության ոլորտում պետական լիազորված մարմինների, ինչպես նաև անտառների կայուն կառավարման ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների, անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունները, միաժամանակ վերջինիս դեպքում ներկայումս լիազորություններ սահմանված չեն։ ամրագրվում է, որ Հայաստանի Հանրապետությունում անտառները և անտառային հողերն ունեն բազմագործառնական նշանակություն, անտառների գործառնական նշանակությունը սահմանվում է անտառկառավարման պլաններով, բազմագործառնական գոտիավորման միջոցով, տարանջատվել և հստակեցվել են անտառային ֆոնդի պետական հաշվառման և անտառային պետական կադաստրի վարման դրույթները: Անտառային տնտեսության վարումն իրականացնելու համար նախատեսվում են երկարաժամկետ և տարեկան գործողությունների պլանների առկայություն, ամրագրվել է ժամկետ, որի ընթացքում ծառազրկված անտառային հողերում պետք է իրականացվի անտառվերականգնման աշխատանքներ, նախապես ունենալով անտառվերականգնման նախագծեր, հստակեցվել և լրացվել են անտառօգտագործման տեսակներն անտառներում և անտառային հողերում: 3 0 2 9146
Քննարկվել է 26.09.2019 - 12.10.2019 «Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 580-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով սահմանվում են մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման և մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման գործունեության տեսակների մասով արտոնագիր տրամադրելու նպատակով պետական տուրքի հաշվարկման նպատակով լրացուցիչ գործակիցների կիրառման համար հիմք հանդիսացող Երևան քաղաքի տարածքային գոտիները: 3 0 0 11715