Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 02.03.2022 - 17.03.2022

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է կանոնակարգել առողջապահության պետական նպատակային ծրագրերի շրջանակներում ՇՄԶ առանձին տեսակների իրականացման գործընթացի կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները
Մնաց {days} օր
0 6385

Քննարկվել է 02.03.2022 - 18.03.2022

«Քննչական գործողության ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը և չափանիշները, տեխնիկական միջոցների օգտագործման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի N 401-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանել քննչական գործողության ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը և չափանիշները, տեխնիկական միջոցների օգտագործման կարգը:   Մասնավորապես, սահմանվելու են տեխնիկական միջոնցերն օգտագործող անձինք, տեխնիկական միջոցների օգտագործման սկզբունքները, տեխնիկական միջոցների բնութագիրը և չափանիշները, ինչպես նաև տեխնիկական միջոցների օգտագործման պայմանները:
Մնաց {days} օր
0 3989

Քննարկվել է 02.03.2022 - 17.03.2022

Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դրված սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտների Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերով սահմանված դրույթները։
Մնաց {days} օր
0 6174

Քննարկվել է 02.03.2022 - 17.03.2022

Գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները եվ դրանց հաշվառման կարգը սահմանելու մասին Նախագծի ընդունումն ու կիրառումը էական դրական ազդեցություն կունենա գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ օգտագործմանն ուղղված քաղաքականության իրականացման, ներդրումային գործունեության խթանման, չօգտագործվող հողերը շրջանառության մեջ ներգրավման կամ անարդյունավետ օգտագործման հիմնախնդրի լուծման համար: 
Մնաց {days} օր
0 7249

Քննարկվել է 01.03.2022 - 16.03.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Զինծառայողներին (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների), քրեակատարողական ծառայողներին և փրկարար ծառայության ծառայողներին տրվող միանվագ դրամական օգնության գծով ստանձվող պարտավորությունների պատշաճ կատարում։
Մնաց {days} օր
0 6599

Քննարկվել է 01.03.2022 - 16.03.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը կապահովի քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց օրենքով սահմանված դեպքերում տրվող դրամական օգնությունների գծով ստանձվող պարտավորությունների պատշաճ կատարումը։
Մնաց {days} օր
0 6054

Քննարկվել է 01.03.2022 - 16.03.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 1301-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ կապահովվի ներպետական իրավական ակտերի համապատասխանեցումը Եվրասիական տնտեսական միության կողմից ընդունված իրավական ակտերին:
Մնաց {days} օր
0 6175

Քննարկվել է 28.02.2022 - 15.03.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N2078-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակը՝ ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N2078-Ն որոշման կիրարկման ընթացքում ի հայտ եկած որոշ խնդիրների կանոնարագումն է, ինչը հնարավորություն կտա բազմաբնակարան շենքերի սեփականատերերի կողմից անխոչընդոտ իրականացնել օրենքով սահմանված վճարները:
Մնաց {days} օր
0 6606
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: