Լրամշակման փուլում է Քննարկվել է 25.06.2024 - 10.07.2024 ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2024-2029 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Համաձայն «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 33-րդ հոդվածի՝ երեխայի իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքներն իրականացվում են երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագրով: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մշակել է ոլորտի համալիր ծրագիրը՝ իրականացված և գնահատման արդյունքում ամրագրված խնդիրների հիման վրա նախանշված աշխատանքների ներառմամբ: Ներկայում Նախագիծը գտնվում է շրջանառության փուլում։ 0 0 0 1552
Լրամշակման փուլում է Քննարկվել է 25.06.2024 - 10.07.2024 «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է բարելավել հանրային ծառայության համակարգում անձնակազմի հավաքագրման և համալրման ընթացակարգերը, ներդնել մեխանիզմներ քաղաքացիական ծառայողների՝ արժանիքների վրա հիմնված առաջխաղացման և հորիզոնական շարժունությունը խթանելու համար, խնայել ժամանակը և ռեսուրսները, հստակեցնել ժամկետները, հանել կամ վերաձևակերպել այն իրավակարգավորումները, որոնք օրենսդրական կարգավորումների պայմաններում պրակտիկայում կիրառելի չեն կամ խնդրահարույց են։ 8 2 0 1444
Քննարկվել է 25.06.2024 - 17.07.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 1438-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Հիմք ընդունելով իրավական կարգավորումների տեսանկյունից խնդրահարույց լինելու և օրենսդրական փոփոխությունների արդյունքում լիազորող նորմ չունենալու հանգամանքները՝ առաջարկվում է ՀՀ կառավարության 2009թ. դեկտեմբերի 10-ի N 1438-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել: 0 1 0 1229
Քննարկվել է 25.06.2024 - 11.07.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 09․06․2022թ․ ՀՕ-272-Ն օրենքով առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրամադրման լիազորությունը վերապահվել է Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան նախարարությանը։ Հետևաբար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 29-րդ հոդվածի առաջին պարբերության «զ» կետով նախատեսված արտոնության կիրարկումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխությունը կատարել նաև ՀՀ կառավարության 2019 թվակնաի դեկտեմբերի 26-ի N 1936-Ն որոշման մեջ։ 0 2 0 930
Քննարկվել է 25.06.2024 - 17.07.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի գրանցման ու կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը հաստատելու մասին» N 36-Ն որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ)՝ N 2 հավելվածով հաստատված ցանկում կատարել հետևյալ լրացումները` 1) լրացնել նոր՝ 35-42-րդ կետերով՝ համաձայն հավելվածի. 0 1 0 1055
Քննարկվել է 25.06.2024 - 16.07.2024 «Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը սահմանելու մասին» «Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքների ցանկը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության կողմից 2017 թվականին վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովումը և մարդու առողջության ու շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկ և սնդիկի միացություններ պարունակող ապրանքների վնասակար ազդեցությունից։ Սույն նախագիծը միտված է սնդիկ պարունակող ապրանքների ներմուծման և արտահանման արգելք սահմանելու միջոցով, ապահովել այդ ապրանքների փուլային դուրսբերումը շրջանառությունից, աստիճանաբար անցում կատարելով այդ ապրանքների գոյություն ունեցող այլընտրանքների օգտագործմանը, որոնք իրենց բաղադրության մեջ չեն պարունակում սնդիկ կամ վտանգավոր այլ նյութ։ 9 2 0 1162
Քննարկվել է 24.06.2024 - 16.07.2024 «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Հատիս» հրաբուխ» բնության երկրաբանական հուշարձանի անձնագիրը հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ Նախագծի ընդունման հիմնական նպատակը Որոշման 4-րդ հոդվածի 2 մասի կատարման շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» № 967-Ն որոշմամբ հաստատված՝ «Հատիս» հրաբուխ» բնության երկրաբանական հուշարձանի անձնագրի հաստատումն է, որի արդյունքում՝ կսահմանվի բնության հուշարձանի և դրա երկրատեղանքների նկարագրությունը, սահմանների նկարագիրը, հատակագիծը, պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները, ինչը համահունչ է «Բնության հատուկ պահպանվող տարաքների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին: 5 1 0 1291
Քննարկվել է 24.06.2024 - 10.07.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1118-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1118-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 0 4 2 1235
Քննարկվել է 24.06.2024 - 10.07.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1519-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 07.09.2023թ. թիվ 1519-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված 1-ին հավելվածի 8-րդ կետի 7-րդ ենթակետում, որպես լրացում ներառել հետևյալը․ «Մասնավորապես, տեղեկատվական անվտանգությունից ելնելով ինտերնետային կապուղին պետք է տրամադրվի առանձնացված VLAN ID-ով և առնվազն 80 մբ/վրկ թողունակությամբ։» 0 5 0 1232