Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 16.01.2020 - 01.02.2020 Հայաստանի հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին Նախագծի նպատակը «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի լիարժեք կիրարկումն ապահովելն է: 1 7054
Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 16.01.2020 - 01.02.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում: 9 2 6 12062
Քննարկվել է 16.01.2020 - 31.01.2020 Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տնտեսության մրցունակության բարձրացում, արտահանմանը միտված արտադրությունների զարգացում, արտահանման և ագրոպարենային արտադրանքների ապրանքաշրջանության ծավալների ավելացում, պարենային անվտանգության տնտեսական մատչելիության մակարդակի բարձրացում, բարձրորակ և մրցունակ գյուղատնտեսական ապրանք արտադրողների թվի ավելացում, տնտեսական աճի համար նախադրյալների ստեղծում։ 16 4 0 11924
Քննարկվել է 16.01.2020 - 31.01.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մինչև ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 1368-Ն որոշման ուժի մեջ մտնելը նշված կարգին համապատասխան ստեղծված հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած քաղաքացիներին տարկետում ստանալու հնարավորություն տրամադրելու անհրաժեշտությամբ: 9 3 0 8552
Քննարկվել է 15.01.2020 - 30.01.2020 Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի բացառել գյուղատնտեսական հողերի անհիմն փոխադրումն այլ կատեգորիա: 14 3 1 7695
Քննարկվել է 15.01.2020 - 30.01.2020 Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1467-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Սույն որոշման նախագծի ընդունմամբ կսահմանվեն խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների և օղիների արտադրության ժամանակ առաջացող բնական կորուստների չափեր, որը հնարավորություն կտա ոլորտի տնտեսավարողներին համախառն եկամտից նվազեցնելու արտադրության ընթացքում առաջացող բնական կորուստները։ 4 2 0 6033
Քննարկվել է 15.01.2020 - 30.01.2020 Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի N 646 –Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Սույն որոշման նախագծի ընդունմամբ հնարավոր կդառնա համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ վարչապետի 2016 թվականի հուլիսի 29-ի N 687-Ա որոշմամբ հաստատված Խորհրդի անհատական կազմում, որը հանդիսանում է Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը և ապահովում է Հիմնադրամի բնականոն գործունեությունը: 3 2 0 7061
Քննարկվել է 14.01.2020 - 31.01.2020 ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն կարգով սահմանվում են արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը, պայմանները, դեպքերը և չափերը: 4 0 0 9798
Քննարկվել է 14.01.2020 - 29.01.2020 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենք Օրենքի նախագծով առաջարկվում է նոր իրավական կարգավորում, որը հնարավորություն կտա համարժեք և համաչափ պատիժ նախատեսել պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար, որը դիտավորությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Օրենքի նախագծի ընդունման արդյունքում կվերացվի օրենսդրական բացը, պատիժ սահմանելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որը դիտավորությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ դրանով իսկ հստակեցնելով տվյալ հանցագործության որակումը և ապահովելով պատժի համաչափության սկզբունքի պահպանումը: 2 1 3 8540