Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 26.04.2022 - 11.05.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագիծը մշակվել է բանկերի աշխատողների հետ միասնական աշխատանքային երաշխիքներ նախատեսելու համատեքստում նաև ֆինանսական այլ կազմակերպությունների աշխատողներին 4 աշխատանքային օր ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք տրամադրելու նպատակով։
Մնաց {days} օր
0 4572

Քննարկվել է 26.04.2022 - 11.05.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-ն որոշման մեջ լրացումներ և 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-ն որոշման մեջ լրացումներ և 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-ն որոշման մեջ  փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է կարգավորել խաչմերուկներում աջ կամ ձախ շրջադարձ կատարող վարորդների կողմնորոշման և հետիոտնային անցումներում հետիոտների անվտանգ տեղաշարժի հետ կապված հարցերը:
Մնաց {days} օր
1 5539

Քննարկվել է 26.04.2022 - 11.05.2022

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագищ Նախագծով նախատեսվում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 2-ի շրջանակներում վերակառուցվող Մ 1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման  միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Աշտարակ-Թալին կմ 31+300- կմ33+320, կմ33+520- կմ33+560 և կմ34+340- կմ34+420 հատվածների (Աղձք, Ագարակ համայնքնեի միջով անցնող հատվածներ) կառուցման նպատակով հանրության գերակա շահ ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզի տարածքում գտնվող որոշ տարածքներ։
Մնաց {days} օր
0 5175

Քննարկվել է 26.04.2022 - 11.05.2022

«ՀՀՇՆ 31-02- «ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐ. ՄԱՍ II. ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նորմատիվ նոր փաստաթղթի մշակումը կարևորվում է համայնքային բնույթ կրող քաղաքաշինական այն խնդիրների լուծման և կարգավորման անհրաժեշտությամբ, որոնք պայմանավորված են անհատական բնակելի տների առանձնահատկություններով և պահանջում են տարբերակված լուծումներ, մասնագիտական հատուկ մոտեցումներ, պարտադիր կատարման ենթակա սահմանափակումներ՝ գյուղական, ինչպես նաև քաղաքային խիտ և խառը կառուցապատման միջավայրում (տարածքներում):
Մնաց {days} օր
0 7698

Քննարկվել է 26.04.2022 - 11.05.2022

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է Օրենքում փոփոխություն կատարել՝ սահմանելով, որ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդում բացի արդարադատության նախարարության, դատախազության և դատական համակարգի ներկայացուցիչներից ընդգրկվեն նաև Հակակոռուպցիոն կոմիտեի և Քննչական կոմիտեի ներկայացուցիչները։ Նկատի ունենալով վերը նշված փոփոխությունները՝ Նախագծով փոփոխությունների են ենթարկվել Խորհրդի նիստերի հրավիրման և որոշումներ կայացնելու կարգը, ինչպես նաև ռեկտորին ընտրելու հարաբերությունները կարգավորող նորմերը։ Բացի այդ, Նախագծով Հակակոռուպցիոն կոմիտեին և Քննչական կոմիտեին վերաբերելի դրույթներ են սահմանվել ինչպես գնահատման և բողոքարկման հանձնաժողովներին, այնպես էլ քննությունների անցկացման և արդյունքերի բողոքարկման կարգին առնչվող հոդվածներում։ 
Մնաց {days} օր
0 4193

Քննարկվել է 26.04.2022 - 11.05.2022

«ՀՀՇՆ 13.02- «ԿՐՈՂ ԵՎ ՊԱՏՈՂ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, նախագծային և շինարարական օբյեկտների արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում միջազգային չափանիշներին:
Մնաց {days} օր
0 5757

Քննարկվել է 26.04.2022 - 11.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ Մետաղների ջարդոնի և թափոնի արտահանման ժամանակավոր սահմանափակման նպատակն է տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունն օգտագործելով որպես երկրորդային հումք սև և գունավոր  մետաղների ջարդոնը և թափոնը:
Մնաց {days} օր
0 5672

Քննարկվել է 26.04.2022 - 11.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու, տեղական արտադրության զարգացման շարունակականությունը ապահովելու, ինչպես նաև ցեմենտի ներքին շուկայում ներմուծող և արտադրող տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ: Ելնելով վերոգրյալից առաջարկվում է շարունակել երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը դասակարգել որպես լիցենզավորվող գործունեություն։
Մնաց {days} օր
0 5601
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: